«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի գործով ընթացող դատական նիստին քիչ առաջ ժամանեց Դատապարտյալների հիվանդոց ՔԿՀ-ից բժիշկ-սրտաբան, Միջգերատեսչական փորձաքննության հանձնաժողովի անդամ Հարություն Հեքիմյանը։
Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը բացարկի միջնորդություն հայտնեց Հեքիմյանին՝ պատճառաբանելով, որ ինքը եւ Հեքիմյանը նախկին կոլեգաներ են եւ ունեն մտերմիկ, նույնիսկ ընտանեկան մոտ հարաբերություններ։ Արսեն Մկրտչյանը ընդգծեց նաեւ, որ ինքը հաղորդում է ներկայացրել Հեքիմյանի անմիջական ղեկավարի վերաբերյալ․ «Դրանից բացի, նախորդ փորձաքննության մեր ամենամեծ դժգոհությունները կապված էին Ձեր աշխատանքի հետ»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ նշված հանգամանքները կարող էին նույնիսկ ինքնաբացարկի հիմք հանդիսանալ։
Հարւթյուն Հեքիմյանը, ի պատասխան պաշտպանին, ասաց․ «Ես լավ չհասկացա, թե ինչը պետք է հիմք հանդիսանա ինքնաբացարկի համար, մենք եղել ենք կոլեգաներ, այո, աշխատել ենք նույն հիմնարկում, բայց մտերիմ հարաբերություններ, առավել եւս ընտանեկան հարաբերություններ չենք ունեցել»։
Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ հնարավոր է՝ նա մոռացած լինի այն խնջույքները, որոնց իրենք ընտանիքներով մասնակցել են։
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն ընդգծեց, որ երբ քիչ առաջ ինքը փաստարկեց, որ 20 տարի բուժումը, ընտանիքի հետ շփումը կասկած է հարուցում անձի անկողմնակալության հնարավոր ռիսկի մասին, դատարանը այդ հիմքը բավարար չհամարեց․ «Այն պարագայում, երբ պաշտպանը, չակերտավոր քողարկված մտերմությունը փորձում է հրամցնել, հատկապես, երբ պրն Հեքիմյանը դա հերքեց, մեր կարծիքով՝ միջնորդությունը անհիմն է»։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը անհիմն լինելու պատճառաբանությամբ։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.