Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ օգտոստոսի 14-ին գործը մուտք է եղել դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 4 անձ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հովհաննե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, Սամվել Աֆրիկյանի կողմից մանր եղջերավոր անասունների արտահանմամբ զբաղվող <<Իմպերիալ Լայֆսթոք>> ՍՊ ընկերությանը պատկանող գառներն արտահանելու համար նախատեսված փաստաթղթերը կամ արտահանման սերտիֆիկատները տրամադրելուն խոչընդոտներ չառաջացնելու կամ առաջացած խոչընդոտները հետագայում հարթելու համար, որպես <<շնորհակալություն>> 2019թ. ապրիլի 22-ին իր աշխատասենյակում Սամվել Աֆրիկյանից ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Հովհաննես Մկրտչյանը, կրկին ծառայողական նույն պարտականությունների առնչությամբ, ծառայողական գծով հովանավորչության դիմաց 2019թ. մայիսի 7-ին Սամվել Աֆրիկյանից իր աշխատասենյակում ստացել է 150.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան աշխատակիցների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը։
Սամվել Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վարձատրության դիմաց զբաղվելով <<Իմպերիալ Լայֆսթոք>> ՍՊ ընկերության համար գառներ ձեռք բերելու և արտահանման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունից համապատասխան փաստաթղթավորումները կազմակերպելու գործընթացով, աշխատանքի բերումով մոտ 8 տարի առաջ ծանոթանալով և վստահելի ու մտերիմ հարաբերություններ ձևավորելով նույն տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, <<Իմպերիալ Լայֆսթոք>> ՍՊ ընկերությանը պատկանող գառներն արտահանելու համար նախատեսված փաստաթղթերը կամ արտահանման սերտիֆիկատները տրամադրելուն խոչընդոտներ չառաջացնելու կամ առաջացած խոչընդոտները հետագայում հարթելու համար, որպես <<շնորհակալություն>> 2019թ. ապրիլի 22-ին Հ.Մկրտչյանին` վերջինիս աշխատասենյակում տվել է 100.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Սամվել Աֆրիկյանը, կրկին նույն գործողության համար, Հովհաննես Մկրտչյանի կողմից իր նկատմամբ ցուցաբերած ծառայության գծով հովանավորչության դիմաց 2019թ. մայիսի 7-ին վերջինիս` նույն աշխատասենյակում տվել է 150.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան աշխատակիցների կողմից: Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձին կաշառք տալը։
Գևուշ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Արագածոտնի մարզային կենտրոնի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական և իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2017թ. հուլիսի 17-ի 406-Ա հրամանով սահմանված իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով ՀՀ-ից 2018թ. հուլիսից մինչև 2019թ. մայիսն արտահանվել են տարբեր խմբաքանակներով գառներ, որով խաթարվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ բնականոն գործունեությունը և հեղինակազրկվել այն` այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Նազարյանին մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով։
Օհան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Արագածոտնի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, անձնական դրդումներից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2017թ. հուլիսի 17-ի 406-Ա հրամանով սահմանված իր ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում ապահովել է ՀՀ-ից 2018թ. հուլիսից մինչև 2019թ. մայիսը տարբեր խմբաքանակներով գառների արտահանումը: Խաչատրյանին մեղադրանք է աաջադրվել 314-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելը։
Հիշեցնենք, որ առերեւույթ հանցագործության բացահայտման մասին ԱԱԾ-ն հայտարարել էր մայիսի 10-ին։
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.