Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունները՝ աշխատատեղերի բացման, աղքատության կրճատման ու այլնի մասին, իրատեսական են այնքանով, որքանով իրատեսական էին այն կարճաժամկետ խոստումները, որոնք տրվել են և չեն կատարվել՝ սկսած ամենափոքր հարցերից՝ արագաչափերից, վերջացրած մյուս բնույթի հարցերով՝ թռիչքաձև տնտեսական զարգացում, ներդրումային բում, տուրիստների կտրուկ աճ և այլն:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
«Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծման հետ կապված հարցերին, ապա մենք պետք է վերջին 1-1.5 տարիների ընթացքում այդ դինամիկան նկատեինք, ծիլեր տեսնեինք: Բայց երկրում ստեղծվել է այնպիսի տնտեսական ու քաղաքական մթնոլորտ, որ կապիտալը ոչ թե վերածվում է ներդրման և աշխատատեղի, այլ փախչում է Հայաստանից: Կոնկրետ գործազրկության հետ կապված՝ 2018 և 2019 թ. առաջին եռամսյակի դետալային տվյալները կան, այսինքն՝ մինչհեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի տվյալները: Ըստ դրանց՝ 6.7 տոկոսով աճել է գործազրկությունը կամ եթե թվով ասեմ՝ 16 հազարով: Զբաղվածության մակարդակի իջեցում կա 0.2 տոկոսով: Այս տարվա այդ նույն ժամանակահատվածում աշխատուժի առաջարկն ավելացել է 2.3 տոկոսով, բայց աշխատանք է գտել նրանցից կեսից մի փոքր ավելին՝ 1.2 տոկոսը: Սա նշանակում է, որ բոլոր այն վերամբարձ խոսքերն ու քարոզչական նյութերը, որոնք հրամցվում են հանրությանը, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը հենց պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով»,-մանրամասնեց նա:
Թևանյանի կարծիքով՝ վարչապետի ուղերձում ավելի շատ կար այլ մեսիջ՝ «ես պատրաստ եմ մինչև 2050 թ. մնալ իշխանության».
«Տնտեսագիտական հաշվարկներ չկան: Կար «ինչ»-ը, բայց չի ասվել «ինչպես»-ը, հետևաբար անլուրջ զբաղմունք է դա գնահատելը: Մինչև 2050 թ. ծրագիր ներկայացնելը հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից այսօր՝ բոլոր ձախողված կառավարություններին հատուկ է այդպիսի մոտեցումը. երբ իրենք այսօր չեն կարողանում արդյունքներ ապահովել, իրենք խոստումներ ու նպատակադրումներ են անում հեռավոր ապագայի համար, որ ցանկացած պահին կարողանան ասել՝ սպասեք, դա լինելու է»,- նկատեց Թևանյանը:
Ինչ վերաբերում է հայկական կապիտալը Հայաստան բերելու մասին հայտարարություններին, Թևանյանը նշեց՝ այս իշխանությունների գործելաոճը հետևյալն է՝ հայհոյել նախկին իշխանություններին, սակայն այդ իշխանությունների օրոք տեղի ունեցած գործընթացները, նախագծերն ու արդյունքները դրական գնահատել ու փորձել սեփականաշնորհել՝ ներկայացնելով իրենց անունից:
«Գնում են Կալավան գյուղ ու ասում, որ սա Նոր Հայաստանի պրոյեկտ է, երբ մենք գիտենք, որ դա Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակվա պրոյեկտ էր: Համահայկական խաղերը ներկայացվեց որպես իրենց ձեռքբերում, սակայն դա 1999 թ.-ին է սկիզբ առել: Երևանի ՋԷԿ-ը գնացին ու բացեցին ու ներկայացրին որպես ներդրումային ծրագիր, երբ դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր բացվել: Այսինքն՝ երկրորդ անգամ դրա բացումը տեղի ունեցավ, ընդ որում՝ մենք այդտեղ 50 մլն դոլարի կորուստ ունեցանք. սկզբից՝ իրենք չթողեցին, որ դա իրականանա, հետո 50 մլն դոլարով իջավ ներդրումայինը: Բացի այդ, մենք ունենք բազմաթիվ պրոյեկտներ, որ դադարեցվել են հետհեղափոխական Հայաստանում տիրող իրավիճակի պատճառով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Լիդիան Արմենիա»-ին: Եթե դու ուզում ես ներդրումներ գան ու 3-4 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը կանգնեցնում ես անհասկանալի պատճառաբանությամբ ու ամբողջ աշխարհը դա տեսնում է, և ասում ես, որ Հայաստանը պետք է լինի միայն հայկական կապիտալի երկիր, նշանակում է օտարերկրյա կապիտալը պետք է փախչի երկրից: Դրա քաղաքականությունը նկատվում է»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.