Այս պահին Եգիպտոսում հայ զբոսաշրջիկների հետ կապված իրավիճակը բավականին լարված է, քանի որ այսօր այնտեղից պետք է մոտ 100 հայ վերադառնար Հայաստան, բայց նրանց դա չի հաջողվել:
Հուլիսի 25-ին լրագրողների հյետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում եգիպտական «Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «Անռիվա» տուրիստական ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը՝ մեկնաբանելով Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման հետ կապված իրավիճակը «A&R tour» տուրօպերատորի մեղքով:
Ընդ որում նրա խոսքով՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավկայանում նաեւ մեծ թվով քաղաքացիներ են եղել, որոնք սպասել են դեպի Եգիպտոս թռիչքին:
«Մարդիկ պետք է մեկնեին հանգստի, սակայ այդպես էլ չեն կարողացել թռչել», -ասաց Ստամբուլյանը:
Նա ընդգծեց, որ այս ընկերության գործունեության պատճառով տուժած քաղաքացիների թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ հանգստացողների թվում կան մարդիկ, որոնք 10-14 օրով են մեկնում հանգստի:
Ընդ որում եգիպտական ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ նրանց հայրենիք վերադարձը բավականին բարդ հարց է:
«Այս պահին 160 մարդու ապագան, որոնք 2 օր առաջ մեկնել են Հուրգադա, նույնպես հայտնի չէ:
Նախնական տվյալների համաձայն, տուժած քաղաքացիների թիվը կարող է հասնել 400-ի: Նրանց թվում են նաեւ նրանք, ովքեր չեն մեկնել, ովքեր չեն կարողացել վերադառնալ եւ նրանք, ում հանգիստը կավարտվի մի քանի օրից», — բացատրեց ընկերության տնօրենը:
Ստամբուլյանը նկատեց, որ սա «A&R tour» տուրօպերատորի մասնակցությամբ առաջին նման դեպքը չէ. մոտ մեկ ամիս առաջ իր ղեկավարած տուրիստական ընկերությունը բողոքով դիմել է իրավապահ մարմիններին՝ կապված «A&R tour»-ի թույլ տված խախտումների հետ: Տվյալ տուրօպերատորը, ինչպես նշեց Ստամբուլյանը, քաղաքացիներին եւ տուրիստական ընկերություններին կեղծ ավիատոմսեր է վաճառել:
«Տեղեկանալով այդ մասին՝ «Անռիվա» տուրիստական ընկերությունը չեղարկեց «A&R tour»-ի հետ համաձայնագիրը, որից հետո «A&R tour»-ը հայտնեց չարթերային չվերթներ անցկացնելու մասին, որոնք, սակայն, չեն իրականացվել ո՛չ հուլիսի 10-ին, ո՛չ 13-ին եւ ո՛չ հուլիսի 24-ին: Խնդիրը բավականին խորն է, քանի որ հենց սկզբից տվյալ ընկերությունն իրականացրել է դեմպինգի քաղաքականություն՝ հայտարարելով, որ իրենք առաջարկում են շահավետ գներ, քանի որ չեն կարողանում շուկա դուրս գալ: Արդյունքում նրանք մեզանից ավիատոմսեր են գնել, ապա վաճառել 50% զեղչով»,- ասաց եգիպտական ավիաընկերության ներկայացուցիչը:
«Սքայտուր» տուրիստական ընկերության տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը նշեց, որ Եգիպտոսից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցը պետական նշանակության հարց է: Նա նշեց, որ խոսքը ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին է:
«Սա արդեն թվով երկրորդ դեպքն է, երբ տվյալ ընկերությունը վնաս է հասցնում հայկական զբոսաշրջային ոլորտին: Կրկնվում է 7 տարվա վաղեմության պատմությունը, որից հետո 2 տարի չվերթներ չեն իրականացվել, իսկ մեր ընկերությունը վերականգնել է մշտական չվերթները 2 տարի անց: Մենք ոչ մի ընդհանուր բան չունենք տվյալ ընկերության հետ»,- ասաց Միրաքյանը՝ ընդգծելով, որ հայկական մի քանի տուրիստական ընկերություններ պատրաստ են միավորել ջանքերը, օգտագործել իրենց կապերն ու ինքնաթիռ տրամադրել ՀՀ քաղաքացիների վերադարձի համար:
«Սակայն մեզ հստակ ինֆորմացիա չեն հաղորդում՝ միայն հայտարարելով, որ չվերթը կվերականգնվի 24 ժամ անց»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ մոտ 100 քաղաքացի մնում է Հուրգադայում եւ չի կարողանում Հայաստան վերադառնալ, քանի որ չվերթը չեղարկվել է:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.