Առաջատար լապարասկոպիկ միջամտություններ, վիրաբուժական արդիական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, դրանցից լավագույնի ևարդյունավետի ընտրություն. այսու բազմաթիվ այլ հարցեր քննարկվեցին ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին նվիրված IHC Armenia 2019 կրթական կոնֆերանսի ընթացքում: Կոնֆերանսի կազմակերպման նախաձեռնությունը ԱՄՆ-ում ապրող հայազգի վիրաբույժ Թալար Թեջիրյանինն է: Միջազգային հերնիա համագործակցության IHC կոնֆերանսները կազմակերպվում են ամեն տարի տարբեր երկրներում: Կոնֆերանսը հայ վիրաբույժներին հնարավորություն տվեց առնչվել աշխարհահռչակ վիրաբույժների փորձին հետ, իրենց հետաքրքրող տարբեր հարցերի մասինլսել նրանց մասնագիտական կարծիքը: Կոնֆերանսին մասնակցել էին ավելի քան 150 վիրաբույժներ 20 երկրներից: Ավելի քան 8000 հետևորդ ունեցող IHCի կողմից Հայաստանում նման լայնամասշտաբ կոնֆերանսի կազմակերպումը ողջունեց ՀՀ ԱՆ ընդհանուր վիրաբուժության գծով խորհրդատու Սուրեն Ստեփանյանը, նա նշեց որ և մայրաքաղաքում, և մարզերում կատարվում են մեծ թվով ճողվածքների վիրահատություններ: Մեր երկրում ներդրված է նաև լապարասկոպիկ վիրահատության փորձը, բայց այն Հայաստանի պայմաններում թանկ է համարվում, ու շարունակում են գերիշխել բաց վիրահատությունները:
Նա շեշտեց, որ այս ոլորտում կան շատ հարցեր ու խնդիրները, որոնց պատասխանները հուսով է՝ կհնչեն կոնֆերանսի ընթացքում: Կոնֆերանսին որպես բանախոսներն հրավիրվել էին աշխարհահռչակ մասնագետներ: Իրենց փորձն ու գիտելիքները հայ վիրաբույժներին ներկայացրին Բելգիայից Եվրոպական ճողվածքաբանական միության նախագահ Ֆիլիպ Մայսոմսը, ԱՄՆ-ից Թալար Թեջիրյանը,Շիրին Թոֆիգը, Մերսեդեհ Բաղայը, Ռուսաստանից Վլադ Բուրդակովը, Հայաստանից Լևոն Գրիգորյանը: Նրանցից յուրաքանչյուրը հարուստ վիրաբուժական փորձով հայտնի մասնագետ է, տիրապետում է ճողվածքների բուժման նորագույն մեթոդներին, կատարելագործել է իր պրակտիկան արդիական վիրահատական տեխնոլոգիաների կիրառության մեջ: Վլադ Բուրդակովը ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած ճողվածքների վիրաբուժության մեջ: Նա հայ վիրաբույժների հետ կիսվեց որովայնի առաջնային պատի վերականգնողական միջամտությունների իր փորձով և բուժման արդիական մեթոդներով: Հայտնի վիրաբույժը շատ է կարևորում այսօրինակ կոնֆերանսների միջոցով ճողվածքների վիրահատությունների նվազ ինվազիվ մեթոդների տարածումն ու պրոպագանդումը:Այդ մեթոդները նվազեցնում են հետվիրահատական բարդացումների ռիսկերը, կրկնությունները, բարելավում մարդկանց կյանքի որակը:
Հայաստանից կոնֆերանսին ելույթ ունեցավ ընդհանուր վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով նաև Միջազգային ճողվածքաբանական համագործակցության և Ճողվածքների եվրոպական միության անդամ է և ակտիվորեն մասնակցում է Հայաստանում աճուկային, վենտրալ և հետ վիրահատական ճողվածքների մինիմալինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործում: Նա կոնֆերանսի կազմակերպիչների թվում էր ու նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է համարում ոլորտի առաջընթացի համար. «Ճողվածքները վիրաբուժական ամենատարածված պաթոլոգիաներն են, այս կոնֆերանսի խնդիրն է Հայաստան բերել ու կիրառել քիչ ինվազիվ լապարասկոպիկայն մեթոդները, որոնք փորձված են, ապահովում են ավելի լավ արդյունքներ: Իհարկե որոշ մեթոդներ մեր երկրում արդեն կիրառվում են, բայց պետք է թարմացնել գործիքակազմը, չզիջել համաշխարհային զարգացումներին, կատարելագործել գիտելիքները, գործնական հմտությունները: Իսկ դրա լավագույն ճանապարհը սա է. հանրաճանաչ վիրաբույժների պրակտիկ վիրահատական փորձի ուսումնասիրություն, նրանց հետ քննարկումներ ո ւհարցուպատասխան»:
Կոնֆերանսի շրջանակում փորձի փոխանակումից հետո, հաջորդ հրավիրված առաջատար մասնագետների կողմից իրականացվեցին ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարասկոպիկ միջամտություններ: Բացառիկ վիրահատությունները ուղիղ միացմամբ հեռարձակվեն IHC փակ ֆեյսբուքյան խմբում, որպեսզի անդամ մասնագետներն էլ կարողանան հետևել կատարվող օնլայն միջամտություններին:Նաև Թալար Թեջիրյանի գլխավորությամբ առաջին անգամ Հայաստանում կայացավ կին վիրաբույժների հանդիպում, որը կին վիրաբույժների համայնք ձևավորելու հնարավորություն կտա:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.