«ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը շարունակում է քննարկվել ՀԱՊԿ երկրների ղեկավարների մակարդակում՝ խուսափելու համար դրա կրկնությունից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում առկա խնդիրներին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է վարչապետ Փաշինյանը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառմամբ:
«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցեր: Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,- նշել է ՀՀ վարչապետը։ Ուշագրավ է, որ ՌԴ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության խնդիրը, ինչը դուրս է մնացել հայկական կողմի տարածած տեղեկություններից։
Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, թեև Հայաստանը համաձայնություն է տվել Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ղեկավարների միջև քննարկումները, ինչպես երևում է, շարունակվում են նախորդ տարի ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ։ Ըստ նրա՝ դրա պատճառն այն է, որ միանգամից մի քանի խնդիր առաջացավ, որից տուժեց ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հեղինակությունը, կառույցը, որը մնաց առանց գլխավոր քարտուղարի, ինչը չափազանց անցանկալի զարգացում էր ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների համար։
«Այսինքն՝ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար մենք ունեինք, բայց դրան զուգահեռ՝ ունեինք սուր տարաձայնություններ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, որն ավելի լուրջ բնույթ ստացավ Հայաստանի և Բելառուսի միջև, կառույցում պաշտոնի ստանձնման ռոտացիոն համակարգի և մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ Հայաստանը ներկայումս համաձայնել է, բայց քննարկումները ՀԱՊԿ-ում շարունակվում են այն բանի շուրջ, թե ինչպես խուսափել նման չնախատեսված խնդիրներից, որոնց լուծումը կարող է երկարաձգվել մի քանի ամիս: Այս հարցում բոլոր երկրներն իրենց պատասխանատվությունն ունեն։ Չեմ կարող ասել, թե այս պահին ինչ խնդիրներ կան ՀԱՊԿ-ում, քանի որ ընդհանուր առմամբ մեզ համար պարզ է, թե ինչ է տեղի ունենալու այդ պաշտոնի հետ ամիսներ անց, սակայն, թե ինչ խնդիրներ, պահանջներ են միմյանց առջև դնում կողմերը շփումների փակ հատվածներում, դժվար է ասել։ Ընդհանուր առմամբ՝ ես կասեի, որ խնդիրը մեկն է՝ խուսափել նման իրավիճակի կրկնությունից, համագործակցության մակարդակը բարձրացնելով, ինչը ենթադրում է հարգանք գործընկերների նկատմամբ, կանոնների մշակում և պահպանում։ Բոլորը հասկանում են, որ կա ներքաղաքական օրակարգ, բայց կա նաև արտաքին օրակարգ, միջազգային կառույցներում երկրները ստանձնում են պարտավորություններ, որոնք պետք է պահպանեն, այլապես կունենան խնդիրներ, և մենք դրանց ականատեսը դարձանք»,- ասաց Եվսեևը։ Նրա կարծիքով՝ սա մեծ դաս եղավ անդամ բոլոր երկրների համար։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.