Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը սպասելի էր։
Նշենք, որ այսօր գլխավոր դատախազը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը, ըստ սահմանված կարգի՝ պետք է քննվի առաջին նիստի ժամանակ։
«Առաջ ընկնել և ենթադրություններ անել, թե ո՞ւմ այդ գործը կմակագրվի և ինչպե՞ս, պնդումներ չանենք։ Այս պահին շատ ավելի լուրջ խնդիր կա՝ մեր իմանալով, բայց այժմ ճշտում ենք, գործը չի ուղարկվում Առաջին ատյանի դատարան, որոշել են, մեջբերում եմ՝ գործավարության կարգով սպասենք, մինչև բողոքարկման ժամկետն ավարտվի։ Նման գործավարության կարգ ինձ դեռ հայտնի չէ, բայց չեմ էլ պնդում, որ չկա, հիմա փորձում ենք հասկանալ՝ ուղարկո՞ւմ են, թե՞ ոչ։ Քանի որ գործը պետք է ուղարկվի Առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ ընթացք տրվի, քանի որ անձի ազատության հետ կապված խնդիր կա քննելու»,- զրույցում ասաց Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ վերը նշած խնդիրը կարգավորելուն զուգահեռ՝ կփորձեն հասկանալ, թե ինքնաբացարկի ի՞նչ միջնորդություն է Դատախազությունը ներկայացրել, ի՞նչ հիմքերով ու ինչի՞ հիման վրա, և արդյո՞ք դրա հիմքում դրել են միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշման փաստը, թե՞ այլ հանգամանք։
«Այս գործընթացի մեջ բավականին շատ հարցականներ կան» ,- շեշտեց Արամ Օրբելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև այս պահը դեռևս Վճռաբեկ դատարան չեն դիմել։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում կայացրեց։
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.