Անուշ Դ.-ն արդեն օպերլիազորներին հայտնել է, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, ով իր նկատմամբ բռնություն է գործադրել:
Ոստիկանները խնդիրը պարզաբանելու նպատակով Ն. Չարչյանին հրավիրվել են ոստիկանության կենտրոնական բաժին, ով, սակայն, հայհոյանքներ է ուղղել օպերլիազոր Կ. Այվազյանի հասցեին՝ անվանելով «լակոտ» ու հարձակվելով նրա վրա՝ քաշել ու պատռել է նրա շապիկը, ճանկռել պարանոցը: Դ. Դավթյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Ն. Չարչյանին օգնելու նպատակով 3 հոգի հարձակվել է Դ. Դավթյանի վրա, հրել մի կողմ, իսկ հետո Կ. Այվազյանին սեղմել պատին և պահանջել, որ տարածքն ազատի:
Ժամը 22:50-ի սահմաններում արդեն ոստիկանության Երևան քաղաքի վարչությաքն ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վայրից ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ն. Չարչյանին, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Հարութունյանին, Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 49-ամյա Վահագն Հարությունյանին, Երևանի բնակիչներ, 62-ամյա Արման Մկրյանին, 36-ամյա Արսեն Պողոսյանին և 32-ամյա Վահե Տեր-Եսայանին:
Ոստիկանությունում Անուշ Դ.-ն հայտնել է. որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ա. Պողոսյանն ուժ գործադրելով, իր կամքին հակառակ, իրեն տարել է ռեստորանի հանդերձարան, որտեղ էլ շուրջ 5 րոպե իրեն զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից:
Դրանից հետո Ն. Չարչյանը, Ա. Պողոսյանը և անվտանգության աշխատակից ներկայացած ոմն Գրիգոր շուրջ 20 րոպե սահմանափակել են ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը, այդ ընթացքում ծեծի են ենթարկել նրան:
Վ. Տեր-Եսայանը, Ա. Մկրյանը, Ա. Պողոսյանը, Վ և Խ. Հարությունյանները բաց են թողնվել, իսկ Ն. Չարչյանը ձերբակալվել է և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ըստ աղբյուրի՝ Ն. Չարչյանը «Դայմոնդ» ռեստորանային համալիրի տնօրենն է, բերման ենթարկվածներից Խ. Հարությունյանը «Բերկուտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, Վ. Հարությունյանը «Բերկուտ ԵԳՀ քոլեջ» ՍՊԸ-ի տնօրենն է, Ա. Մկրյանը «Դայմոնդ» ռեստորանի դիջեյն է, Ա. Պողոսյանը «Դայմոնդ» ռեստորանի մենեջերն է, իսկ Վ. Տեր-Եսայանը «Դայմոնդ ՏԵՏ»-ի տնօրենն է: Վ. Տեր-Եսայանը ճանաչված փաստաբան, տարիներ առաջ մահացած Տիգրան Տեր-Եսայանի տղան է, իսկ Ն. Չարչյանը Տ. Տեր-Եսայանի կինն է: