ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը բուժաշխատողներին զգուշացնում է չհամաձայնել աշխատել ծառայությունների պայմանագրով, որի առնչությամբ հայտարարություն է տարածել։
«Հարգելի բժիշկներ եւ բուժքույրեր ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հատկապես վերջին ժամանակներում բազմաթիվ բժշկական կազմակերպությունների տնօրեններ Ձեզ հետ «աշխատանքային» հարաբերությունների հիմքում դնում են քաղաքացիա-իրավական պայմանագիր եւ Ձեզ առաջարկում կնքել ոչ թե աշխատանքային պայմանագիր այլ ծառայությունների մատուցման, եւ ցավոք ձեզանից շատերը դրան համաձայնվում են, լիովին չպատկերացնելով դրա ռիսկերն ու հնարավոր հետեւանքները: Իսկ հետեւանքերը կերեւան սկսած 2021 թվականի հունվարի մեկից, երբ պարտադիր կդառնա մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությունը:
Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն , մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար բուժաշխատողը յուրաքանչյուր հնգամյա շրջափուլի համար պետք է ապահովի նվազագույն անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների քանակ եւ առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժի առկայություն: Եվ ահա այստեղ այն բուժաշխատողները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման պայմանագրերով, կբախվեն անհրաժեշտ ստաժ չունենալու խնդրի հետ, որովհետեւ ծառայությունների մատուցման պայամանագրով սահմանված իրավահարաբերությունները աշխատանքային հարաբերություններ չեն համարվում, եւ դրանց համար չի հաշվարկվում աշխատանքային ստաժ:
Որպես հետեւանք, դուք չեք կարողանա հավաստագրվել եւ կզրկվեք ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից: Կոչ ենք անում եւ հորդորում ենք նաեւ պետական եւ մասնավոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, զերծ մնալ բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու արատավոր պրակտիկայից, իսկ Առողջապահության նախարարության ուշադրությունը կրկին անգամ հրավիրում ենք այս խնդրի վրա եւ կոչ անում օր առաջ համապատասխան իրավական կարգավորումների ճանապարհով փակել նման պայմանագրեր կնքելու հնարավորությունը առողջապահության բնագավառում»,–ասված է հայտարարության մեջ:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.