Ավազակային հարձակում գործելու, երիտասարդ կնոջն առեւանգելու ու բռնաբարելու համար երկարատեւ ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Էդգար Վարագյանն իր խցակցի հետ միասին փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
է.Վարագյանը պահվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի թիվ 005 խցում, որտեղ նրա հետ միասին պատիժը կրել է նաեւ ավազակության համար դատապարտված Փայլակ Մարտիրոսյանը: Նախնական քննության տվյալներով` նրանք համաձայնության են եկել փախուստի դիմելու հարցում եւ մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի պատն սկսել քանդել: Մասնավորապես` նրանք քերել են բետոնը, քարն առանձնացրել ու պատի վրա անցք բացել, որտեղով փորձել են դիմել փախուստի, բայց բռնվել:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3-րդ կետերով, իսկ Փ.Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ է.Վարագյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մայիսի 3-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 139-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 15 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։
Ըստ դատավճռի` 2013 թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 03-ից 05-ն ընկած ժամանակահատվածում Վարագյանը կոտրելով Երևանի Նորքի 13-րդ փողոցում գտնվող քաղ. Ք Բաղումյանի առանձնատան պատուհանի ապակին՝ ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող՝ որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է Բաղումյանի և վերջինիս անչափահաս դստեր վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից պատիճավոր պղպեղի լուծամզվածքի ազդող նյութը փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով նրանց աչքերը սկսել են մրմռալ։ Այնուհետև, Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բաղումյանի, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերըը ու պահանջել ոսկյա զարդեր, կանխիկ գումար: Առանձնատնից հափշտակելով առանձնապես խոշոր չափի գույք` ոսկյա զարդեր ու այլ թանկարժեք իրեր` նա երիտասարդ կնոջն ու նրա դստերը հարկադրաբար տեղավորել է վերջիններիս պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, և դրանով բացահայտ առևանգել նրանց՝ տեղափոխելով Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք։ Այստեղ արդեն Է.Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով Բաղումյանին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, ապա` բռնաբարել, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել նաև անչափահաս աղջկան և նրան մոր հետ թողնելով դաշտում, իսկ ինքը ավտոմեքենայով հեռացել։Ամբաստանյալը չի ընդունել մեղադրանքը ու տարբեր դատական ատյաններ բողոքներ է ներկայացրել:
Փայլակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Ըստ դատավճռի` նա «ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2017թ.-ի նոյեմբերի 28-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, մտնելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ, հարձակում է գործել նշված մասնաճյուղի 5-րդ դըրամարկղի աշխատակցուհի վրա և զենքի գործադրմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի։
Փ.Մարտիրոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը ու դատաքննությունը դատարանում տեղի է ունեցել արագացված կարգով:
- 12:10Միասնական սոցծառայության պաշտոնատար անձինք մեղադրվում են բազմաթիվ նպաստառուներից կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ
- 13:10Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության հանգամանքները. Հարձակվել են 6-7 հոգով
- 14:10Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող, կերպարանափոխված հետախուզվողը
- 13:10Սպանության հետ գործ չունեմ, բռնաբարությունն իմ վրա կվերցնեմ. Վրույր Բարսեղյան
- 15:10Հարվածներ և քաշքշոց «օրենքով գողերի» և նրանց կողմնակիցների միջև
- 12:10Մգացված ապակիներով ավտոմեքենաների համար վարչական պատասխանատվության են ենթարկվել հանրությանը հայտնի «օլիգարխներ», օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ
- 11:10Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը
- 13:10ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են
- 11:10Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթով հատել են պետական սահմանը. ՔԿ
- 12:1028 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.