«Սերժ Սարգսյանն ամեն աշխատանքային օր` մինչև ուշ երեկո, կուսակցությունում է: Մեր կուսակցությունը երբեք չի փակել իր դռները: Անգամ ամենածանր օրերին մենք բաց ենք պահել կուսակցության գրասենյակն ու աշխատել ենք: Այսօր նորից հոսք կա, նորի հետաքրքրություն, հին և նոր անդամների վերադարձ կա: Չեմ արդարացնում հեռացողներին: Եթե ես մնացել եմ իմ խրամատում, ինչպե՞ս կարող եմ արդարացնել այն մարդկանց, ովքեր իրենց դիրքը չպահեցին: Ես դա ոչ մի դեպքում չեմ արդարացնում, որքան էլ որ ինձ բացատրեին, թե ընտանիք, երեխաներ ունենք: Բոլորս էլ ունենք. և՛ իմ ընտանիքի, և՛ իմ անձի նկատմամբ եղել են ամենաանբարոյական հարձակումներ, իմ տան դիմաց դագաղ են պտտեցրել, հայհոյել, ծաղկեպսակ դրել և այլն…»,- ArmDay.am-ի եթերում ասաց Արմեն Աշոտյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչով է այժմ զբաղվում Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իրենք ուժեղացրել են իրենց միջազգային կապերը, կուսակցությունն այդ առումով թեպետ իշխանության չէ, բայց մնում է ամենամիջազգայնացված քաղաքական միավորը: Իրենք նաև նախաձեռնել են կադրային փոփոխություններ, տարածքային կառույցների ուժեղացում են կատարել, փոխվել են երիտթևի և կանանց կառույցի ղեկավարները. Կուսակցությունը եռում է:
«Եթե մենք այսպես աշխատեինք, երբ իշխանության էինք, մենք իշխանություն չէինք կորցնի»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ եղավ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, ՀՀԿ փոխխոսնակն ասաց.
«Մենք հրաժարականի մասին գիտեինք հայտարարությունից որոշակի ժամանակ առաջ, և այդ ժամանակ Ազգային ժողովում էինք, կուսակցությունում չէինք, խմբակցության սենյակում: Իհարկե, կար անհանգստություն, հուզմունք, «էս ինչ եղավ»-ի կարգի շատ մարդկային մտահոգություններ կային: Շոկից շուտ դուրս եկանք ինքնապաշտպանական բնազդով: Մենք շատ արագ դուրս եկանք շոկից, որովհետև կար քաղաքական գոյությունը, ինքնությունը պահպանելու խնդիր, որովհետև շատ արագ հասկացանք, որ, եթե շատ արագ ուշքի չգանք, մեր վրայով այնպես կանցնեն և կոչնչացնեն, և խոսքը մեր քաղաքական կարիերայի մասին չէր, քանի որ չընտրվելուց հետո ես և իմ ընկերները բազմաթիվ աշխատանքային առաջարկներ ենք ստացել, այդ թվում` արտերկրից»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը:
Ա. Աշոտյանը հիշում է, որ իր նախարար եղած տարիներին թե ներկայիս իշխանության մեջ գտնվողների, և թե այն ժամանակվա ըննդիմության շատ ներկայացուցիչների երեխաներին է օգնել օրենքի շրջանակներում, և եթե նրանք հիմա այդ մասին ամաչում են ասել, ինքը չի ամաչում և կասի, որ շատ-շատերի երեխաների կյանքում է դրական ներկայացվածություն ունեցել, ինքն այդ մասին նշում է ոչ թե նրանց հիշեցնելու համար, այլ այն նկատառումով, որ կան արժեքներ` երեխա, ծնողներ, կին, ընտանիք, որոնք սակարկման ենթակա չեն:
«Իշխանափոխությունից հետո իմ շրջապատից վերացել են բոլոր մակաբույծները, մարդիկ, ովքեր մտածում էին, որ պետք է մի բան «կպցնեն»: Իմ շրջապատում հայտնվել են բազմաթիվ մարդիկ, որոնք, չէի մտածի, որ այդ դժվարին օրերին իմ կողքին կլինեին: Բուն ընկերներիցս ոչ ոք ինձ չի դավաճանել, ծանոթներից` շատ, բայց ընկերներից` ոչ: Մի օրինաչափություն էլ կա: Որքան շատ ես դու քո կյանքում մարդկանց օգնած լինում, այնքան արագ է նա քեզ «գցում»»,- ասաց Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե 4 տարի հետո որտեղ է լինելու կուսակցությունը, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ինքը չի ուզի, որ իր երկիրը հայտնվի այնպիսի ֆորսմաժորային իրավիճակում, որը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն իր չուզելն ու չհայտնվելն այդ վիճակում տարբեր բաներ են:
«Այսօրվա իրավիճակը և կառավարման հետագիծն այնպիսին են, որ մենք, ինքնաթիռային լեզվով ասած, տուրբուլենցիայի մեջ ենք: Հայաստանին, այս մեկ տարի է, որ թափ է տալիս, և Հայաստանի օդանավը քշող մարդը չի կարողանում գտնել այն բարձրությունն ու արագությունը, այն ճանապարհն ու աշխարհագրական դիրքը, որով այդ ինքնաթիռն այլևս թափ չտա: Փառք Տիրոջը, դեռ որևէ պատահարի չենք հանդիպել, բայց այսպես երկար շարունակվել չի կարող: Այս տեսանկյունից` մենք կլինենք այնտեղ, որտեղ թույլ կտա մեզ լինել մեր առաքելությունը: Մենք պետություն սիրող ենք, մենք կարող ենք չսիրել այսօրվա իշխանություններին, բայց սիրում ենք մեր պետությունը, և գոնե ես այս մեկ տարվա ընթացքում այնքան օրինակ ունեմ, որ անկախ իմ վերաբերմունքից այսօրվա իշխանությունների հանդեպ, և անկախ նրանց վերաբերմունքից իմ հանդեպ, երբ շատ կարևոր է եղել, ես կարողացել եմ դա մի կողմ դնել ու խոսել իշխանությունների հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ԱԺ նախկին պատգամավորը վերջում խոսելով այն մասին, թե երբ է խոսելու Սերժ Սարգսյանը, նկատեց, որ նրա խոսքը շատ սպասված է, և պատեհ պահի նա անպայման կխոսի հանրության հետ:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.