Քննչական կոմիտեում հարցաքնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրերին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Գագիկ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել վկայի կարգավիճակով, իսկ նրանից առաջ կանչվածները դեռևս շենքի բնակիչներն են միայն: Վարկած կա, որ հերթական կանչվողներից մեկը կարող է լինել Պալաչ մականունով հայտնի՝ Ծառուկյանի նախկին թեկնազորի անդամ Արթուր Հարությունյանի ընտանիքի անդամներից մեկը:
ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի մեքենայի հրդեհվելն ընտրություների նախօրեին՝ պարզ է, որ քաղաքական ենթատեքստ ուներ: Եվ ամենապարզունակ տրամաբանությամբ՝ վատություն անող անձը պիտի հակառակորդ թիմից լիներ՝ փորձ արվեր միջադեպն անուղղակիորեն կապել մրցակցի հետ:
Սակայն, եթե դուրս գանք այս պրոզաիկ, ընտրական տեխնոլոգիաների պրիմիտիվ տրամաբանությունից, ապա իրականում ԲՀԿ-ական թևին այս միջադեպերով հարվածելու խնդիր է լուծվել, ընդ որում՝ ռեյտինգն իջեցնելու և իշխող ուժի հետ հարաբերություններում ավելորդ լարվածություն ստեղծելու նպատակով:
Գուցե հենց այս տրամաբանությամբ են Աբովյանում համառ լուրեր տարածվում, թե այս միջադեպում Պալաչի ձեռագիրը փնտրելու հիմքեր կան:
Նկատենք, որ այս համոզմանը նպաստող առնվազն երկու հիմնական գործոն էլ կա. Նախ՝ այն, որ դեռ նախորդ ընտրություներին՝ Աբովյանի քաղաքապետ դառնալու համար, Պալաչը լուրջ մրցապայքարի մեջ մտավ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելող նույն Վահագն Գևորգյանի հետ, և պարտվեց նրան, չնայած ուներ նաև այն ժամանակվա իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ստվերային աջակցությունը:
Հաջորդ հանգամանքը 2015 թվականի հայտնի դեպքերից հետո Բելգիա արտագաղթած Արթուր Հարությունյանի նորից ակտիվանալն էր, մանավանդ, որ դա եղավ հենց Աբովյանի ընտրություններին ընդառաջ:
Նկատենք, 2015թ. ԲՀԿ-ՀՀԿ ներկոալիցիոն հայտնի հակամարտության թեժ փուլում ՀՀԿ-ականների հետ՝ ընդդեմ Ծառուկյանի սցենարային պլանով համագործակցությունից հետո Արթուր Հարությունյանը որոշ ժամանակ անց տեսաուղերձով Ծառուկյանից ներողություն էր խնդրել և լուռ հեռացել էր երկրից: «Քինգ դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր Պալաչը, հիշեցնենք, մեղադրում էր ԲՀԿ առաջնորդ, իր երբեմնի հովանավորյալ Գագիկ Ծառուկյանին իրեն սնանկացնելու համար՝ պնդելով, որ Երևան-Աբովյան անվճար երթուղիների պատճառով իր ընկերությունը չի կարողացել վճարել բանկից վերցրած գումարը և կորցրել է ամեն բան:
Իսկ հեղափոխությունից հետո՝ 2019թ. ապրիլին, «Առավոտին» տված հարցազրույցով անուղղակիորեն «մեսիջ էր» ուղղել, թե Ծառուկյանի հետ հակամարտության գնով այս անգամ չի առաջադրվի Աբովյանում սպասվելիք ընտրություններին, փոխարենը՝ կսատարի այն թեկնածուին, որին կառաջարկի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և դա անելու է, որովհետև գտնում է՝ «Աբովյանում էլ պետք է իրավիճակ փոխվի»: «Ես չեմ հակառակվի ժողովրդի ձայնին և կսատարեմ իշխանության առաջարկած թեկնածուին»,- ասել էր Արթուր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրության նախորդ օրը հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետերից մեկի ՝ Վահան Սարիբեկյանի ավտոմեքենան և բնակարանը։ Շտաբի պետի որդին այրվածքներ է ստացել կրակը հանգցնելու ժամանակ։
Այս երկու միջադեպերով որպես կասկածյալ առայժմ ոչ ոք չի ներգրավվել, վկայի կարգավիճակում հարցաքննվել է ավելի քան 20 մարդ։
Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ նշանակվել են հրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ, որից հետո էական բաներ պարզ կդառնան: Նախաքննությունը շարունակվում է։
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.