«Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, «Մարտական Խաչ»-ի ասպետ՝ Ռուբեն Գևորգյանը ԵԱՄ խորհրդի անունից հայտարարություն է տարածել, որով դիմել է իշխանությանը:
«Երկրի այս լարված իրավիճակում, երբ պատերազմի բոթը Արցախի գլխին է կախված, նրա ժողովրդի կամ ղեկավարության հասցեին հայտարարության տեսքով արված ամեն մի քայլ դատապարտելի է և արժանի խստագույն պատժի։
Լսի՛ր Նիկոլ, Հայաստանն ամբողջությամբ դարձել է քաոս, միացվել է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը։ Վերահսկել է պետք հասարակության այն զանգվածին, որոնք քեզ հաճոյանալու համար ամբոխ դարձած իրենց քայլերով՝ կոտրում և պառակտում են ժողովրդի հավաքական ուժն ու ոգին։
ԼԳԲՏ-ներով հագեցված այդ անհայրենիք թրաշամանուկները սկսել են դուրս գալ իրենց խոսքի դաշտից, որոնք իրենց մանիկյուր կեցվացքով փորձում են մտնել այն դաշտը, որը հայրենիքի համար թափված արյան դաշտ է և որը ոչ միայն իրենցը չէ, այլ նաև իրենց ծնողներինն ու պապերինը չէ։
Այս վտանգավոր ժամանակներում, երբ պատերազմի վերսկսման կոչերով ոռնում է թշնամին, պատերազմում հաղթանակած մեր երկրում ամեն պահ և ամեն քայլափոխին ժխտվում է ազատագրական պայքարում արժեքներ կրող երկրի ճակատագրողների դերն ու նշանակությունը։
Երկրում ստեղծվել է քաոսային իրավիճակ, անհամերաշխ մթնոլորտ՝ պառակտված հասարակություն։ Անխնա կերպով ժողովրդի մեջ տարվում է ոգու ջարդ։ Այն, ինչ պետքէ գիտակցել, որ պատերազմները ժողովուրդների ոգու բարձր կարողությամբ են պայմանավորվածԿոչ ենք անում ամեն քայլափոխին փողոց դուրս եկած և կայանալու մոլուցքով տարված անթրաշներ, մնացե՛ք ձեր տեսակի և չափի մեջ, և ձեր տեսակով մի՛ պղծեք հայրենիքի և նրա համար պահված արյան գաղափարով ապրող տասնյակ հազարավոր մեր երիտասարդների հոգում նստած մեր նախնիների վարքագիծն ու վարքականոնները։
Հասկացե՛ք, պատերազմող երկրում անհատներ և առաջնորդներ ծնվում են երկրին սպասվող մեծ վտանգների ժամանակ և հայրենիքի համար զոհվելու պատրաստակամության դաշտում և ոչ հանրահավաքների հարթակներում դմփ-դմփ-դմփոցների ներքո կամ սորոսական դոլլարի կանաչ ֆոնի վրա։ Կայանալու ամենանպաստավոր վայրը մեր զոհված եղբայրների թափված արյամբ սնված սահմանային դաշտերն են, որի կանաչը առավել վառ ու արժևորված է, քանի որ նրանց մեջ խոսում է մեր զոհված եղբայրների արյան գույնն ու նկարագիրը։
Իշխանական ուժին գիտակցել է պետք, որ հայրենի հողը արյուն է, և հայ ժողովուրդը իր հավաքական լինելու փաստով միմիայն կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք։
Ուժեղ և պաշտպանված պետություն ունենալ մեր պես փոքրաթիվ ժողովուրդ ունեցող երկրում ենթադրում է հզոր ոգիների համախմբվածություն, որոնք հայրենիքի զավակն են և հայրենիքի համար մեռնելը համարում են իրենց համար գեղեցիկ կյանքի բարձրագույն դրսևորում։
Քանի դեռ, պարոն վարչապետ, երկրում չեք կանգնեցրել ձեր կողմից որդեգրած քաղաքական կուրսը, ռազմաշունչ մարդկանց հաշվեհարդարների, ժողովրդին սևի ու սպիտակի բաժանման ազգակործան այդ համընդհանուր պրոցեսը, երկրի ներսում տիրող այս քաոսային վիճակը, ուրեմն կունենանք պարտված պատերազմ և պարտված հող, իսկ հողի կորստի դեպքում՝ պարտված ոգի, կործանված ժողովուրդ։
Աստված մի արասցե, նման պարագայում պատասխանատվությունը ողջ հայ ժողովրդի առաջ, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կրելու եք դուք»,-ասված է Երդվյալ ազատամարտիկների կոչում։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.