ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, թե՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը», Ազգային ժողովում մեկնարկեցին անցումային արդարադատության հարցերով լսումներ։
168.am-ը թեմայի շուրջ զրուցեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ։
– Տիկի՛ն Ալավերդյան, ԱԺ քննարկումներին հետևե՞լ եք։
– Քննարկումներին հպանցիկ եմ հետևել, քանի որ հիմնականում գիտեմ բոլորի դիրքորոշումները, ես էլ ունեմ իմ անփոփոխելի, հստակ դիրքորոշումը։
– Կներկայացնե՞ք Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։
– Կարծում եմ, որ այդ գաղափարն ամբողջովին ներմուծված է այն ուժերի կողմից, որոնք ուզում են ռևանշ անել, ընդ որում՝ այդտեղ Կոնգրեսն արդեն լավ բացահայտվեց՝ հանձինս ՀՀՇ-ի, և բոլոր նրանք, ովքեր իրապես ռևանշի խնդիր ունեն։
Հայաստանում որևէ խնդիր չկա, որ մենք արմատական բարեփոխումներ անելու փոխարեն՝ գնանք երկրում, հասարակության մեջ ավելի ու ավելի այդ պառակտումը, ագրեսիվությունը խորացնելու ուղղությամբ։ Չեմ կարծում, որ սա անընդհատ կշարունակվի. Հույս ունեմ, որ անգամ գործող իշխանության մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան դա։ Ես ուղղակի շատ կցանկանայի, որ շատ կիրթ ճանապարհով գնայինք և հստակեցնենք, որ մենք այն երկրների նման չենք, որոնց անունները տվեցին փորձագետները։
– Վարչապետի հայտարարության մեջ նաև «վեթինգի» մասին խոսվեց։
– Նույնը վերաբերում է «վեթինգին»։ Խնդիրն այն է, որ, եթե այս ամենը սկսելուց առաջ արդեն իսկ տեսնում ենք, թե երկրում ինչ պառակտում է ուղղորդված ձևով շարունակվում, ապա դժվար է պատկերացնել այդ անաչառությունը նույն «վեթինգի» հարցում։
Իշխանության գալու մեկ տարին անցավ, և ըստ իս՝ հիմա արդեն գնում է իշխանությունը պահելու գործընթացը, ինչը միշտ ավելի ծանր դրսևորումներ ունի, բավականին մերժելի… դատարանների հանդեպ նման կոչը նաև… Դատարաններին անդրադառնալով՝ ասեմ՝ այդպես էլ չհնչեց, որ դա սխալ է, խիստ հակառակը՝ ուզում են մեր աչքի առաջ խեղաթյուրել և ասում են՝ դա տեղի է ունեցել ժողովրդի կամքով։
Բոլորովի՛ն, դա տեղի է ունեցել վարչապետի կոչով, ընդ որում՝ արձագանքը բոլորս տեսել ենք՝ ժողովուրդն այդպիսի ցանկություն կամ մարմաջ չուներ։ Եվ այստեղ է, որ մեզ համար անհասկանալի է՝ մենք ուժային կառույցներն արդեն համարում ենք սրբագրվա՞ծ և անցնում ենք անմիջապես ամենաանձեռնմխելի ինստիտուտին, այն է՝ դատարանների՞ն, թե՞ այստեղ կա շատ մեծ վտանգ՝ միանձնյա կառավարման անցնելու, այն, ինչ կոչում են ժողովրդավարական ավտորիտարիզմ. մոտավոր հակասական այդպիսի մի բան։
Հանկարծակիի չգաք այն բանի համար, որ մեր հեղափոխությունը վերին աստիճանի նմանվում է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությանը. գնալով ընդօրինակում ենք բոլոր այն տիպերը, որոնք եղել են այդ ժամանակ։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.