2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին օրինագծով փոխհատուցում կստանա 63 անձ, նրանց մեջ են նաև ոստիկաններ։ Ոստիկանների՝ պետության կողմից աջակցություն ստանալուն դեմ են Մարտի մեկի զոհերի հարազատները։ Նրանք հիմնավորում են, որ տուժած ոստիկանների ընտանիքները նախորդ իշխանության շրջանում ստացել են աջակցություն։
Նախագծի համահեղինակ Լենա Նազարյանի դիտարկմամբ՝ եթե այս նախագիծը ևս մեկ անարդարության պատճառ լիներ, ինքը դա չէր հեղինակի, քանի որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մենք բոլորս ենք տուժել և չպետք է տուժածներին բաժանենք յուրայինների ու օտարների։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այս նախագիծն ունի պետական-հասարակական նշանակություն. «Այս նախագծի նպատակն է մի քայլ անել համերաշխության հաստատման, հաշտեցման ուղղությամբ»:
Շարունակելով իր խոսքը՝ Լենա Նազարյանն ընդգծեց. «Ազգային ժողովը նյութականացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներողությունը և վերահաստատեց, որ պետությունը երաշխավորն է քաղաքական ազատությունների և իրավունքների»:
Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին, այս հիմնավորումը չի համոզում։ Համերաշխության մասին խոսք լինել չի կարող, արդար չէ՝ տասը տարի աջակցություն ստացած ոստիկանների ընտանիքները նորից աջակցություն ստանան պետությունից։
Մարտի մեկի զոհերից Գրիգոր Գրիգորյանի այրին՝ Վարդուհի Բաղդասարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սարգիս Քլոյանի հետ համաձայն է. «Մենք միասնական ենք, ինքն ավելի շատ տեղեկացված է, և եթե ոստիկաններին վճարել են, երկրորդ անգամ ինչո՞ւ վճարեն։
Իմ ամուսինը գնաց զոհվեց, իմ երեխաներն առանց հայր են մեծանում, իսկ ոստիկանները պետք է 2 անգամ օգնությո՞ւն ստանան։ Ինչի՞ համար պետք է կրկնակի ստանան»։
Այնուամենայնիվ, այս օրինագիծը, տիկին Վարդուհու խոսքով, անհրաժեշտություն է. «Ես հենց հիմա այդ աջակցության կարիքն ունեմ։ Երեխաս 15 տարեկան է, բժշկական օգնության կարիք ունի, 15 տարեկանում ատամների լուրջ խնդիր ունի, մեծ գումարներ են ուզում, որի հնարավորությունը չունեմ։ Ես շատ ուրախացա, որ նման աջակցության մասին խոսվեց, որ ես կարող եմ օգտվել, որ երեխաս կարող է նորմալ հաց ուտել։ Այո, մենք 10 տարվա մեջ ոչ մի բան չենք ստացել, բացի թոշակից, որ երեխային տվել են. 16 հազար դրամ։ Դա ընդհանրապես գումար չէր»։
Գրիգոր Գրիգորյանի ընտանիքը գոյատևել է ծայրը ծայրին հասցնելով։ Որդիներից մեկը հիմա Շուշիում է ծառայում, բայց հնարավորություն չունի որդուն տեսնելու. «Մենք սովորականի պես ապրել ենք, ուղղակի ինչո՞ւ պետք է այսպես լիներ, ինչո՞ւ իմ ամուսնուն սպանեցին։ Իմ ամուսինն աշխատում էր… Հիմա մեծ որդիս Շուշիում է ծառայում։ Թեև միակողմանի ծնողազուրկ երեխաներին 50 կմ հեռավորությունից հեռու չեն տանում, բայց դա էլ հաշվի չառան ու տարան Ղարաբաղ։ Ու հիմա ես այդ հնարավորությունը չունեմ, որ գնամ իմ երեխային տեսնեմ։ Մի կերպ՝ պարտքով, հարազատների օգնությամբ երդման արարողությանը գնացել եմ։ Բայց արդեն 8 ամիս ծառայում է՝ ես հնարավորություն չունեմ ոչ միայն գնալու, այլ նաև ինչ-որ բան ուղարկելու։ Ես ինքս էլ առողջական խնդիրներ ունեմ, ցավեր ունեմ ու հնարավորություն չունեմ բժշկի դիմելու։ Այնպիսի գներ են, որ մտածում եմ՝ ավելի լավ է եղած փողը երեխաների ուտելիքին տամ, քան գնամ բժշկի»։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.