Չեմ կարծում, որ անդամահատության կարիք կլինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Factor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի կողմից կաշառք վերցնելու տեսանյութի մասին։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը, խոսելով տեսանյութի մասին, նշել էր, որ ձեռքը կկտրի այն լրատվամիջոցում, որն առաջինըինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը։
Վանեցյանը նաև հավելեց, որ որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժով կամ փորձել վախեցնել։
Հարցին՝ ինքը պատրա՞ստ է հրաժարական տալ, եթե պարզվի, որ Սանասարյանի դեմ գործը իրականության հետ առնչություն չուներ, Վանեցյանն ասաց. «Իսկ ինչո՞վ է տարբերվում պարոն Սանասարյանը ՀՀ քաղաքացիներից: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը հետագայում՝ նախաքննության ընթացքում չի հաստատվում։ Այ, եթե ապացուցվի, որ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակում ԱԱԾ-ի կողմից թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ, դրա համար ով թույլ է տվել այս կեղծիքները, պատասխան կտա օրենքի առջեւ: Իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, նույնպես պատասխան կտամ»:
Մարդկանց, որոնք պնդում են, թե գործը շինծու է կամ կոմպրոմատներ են կիրառվել, Վանեցյանը մատնանշեց այն երկու կառույցները, որտեղ կարող են հաղորդում ներկայացնել՝ Գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ. «Սակայն այդ մարդիկ չեն ներկայացնում այդ հաղորդումը մի պատճառով, որովհետեւ երբ մարդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, նրան զգուշացնում են, որ կեղծ հաղորդման համար նա կենթարկվի պատասխանատվության»։
Վանեցյանը պնդեց, որ չի ազդում գործի ընթացքի վրա։ «Ես որպես հետաքննող մարմնի ղեկավար տիրապետում եմ գործի մանրամասներին, ես չեմ կարող չտիրապետել»։
Դիտարկմանը, թե կարծես թե ՊՎԾ–ԱԱԾ հակամարտություն է ընթանում, ԱԱԾ տնօրենը նկատեց. «Ազգային անվտանգության ծառայությունը Պետական վերահսկողական ծառայության հետ ի՞նչ ունի կիսելու»։ Դիտարկմանը, թե միայն ՊՎԾ–ն կարող է ստուգում անել ԱԱԾ–ում, ԱԱԾ տնօրենը արձագանքեց. «Ձեզ միայն թվում է, նման բան չկա, ընդհակառակը՝ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի։ Մեզ ստուգելու լիազորություն ունի Գլխավոր դատախազությունը, նաեւ կարող է գործ հարուցվել ՀՔԾ-ում»։
Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունում էլ հեղափոխությունից հետո կոռուպցիոն բացահայտումներ եղել են, սակայն նպատակահարմար չեն համարել հրապարակայնացնել։
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.