Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկու օր առաջ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ որեւէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից, չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է, մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում եւ այլն։
Ես իրապես չէի ցանկանա, որ երկրի արդարադատության նախարարը աներ հայտարարություններ, որոնք կառաջացնեն ոչ միայն պաշտոնատար անձանց եւ մասնագիտական շրջանակների, այլ նույնիսկ ոլորտից ոչ իրազեկ մարդկանց քմծիծաղը։
Դատապարյալները ունեն բարեկամներ, եւ նվազագույնը այդ մարդիկ գիտեն, թե ինչ է կատարվում այդ հիմնարկներում։ Ավելին՝ նախարարը, կարծես թե, դեմ չէ նաեւ տրամաբանական խճողումներին։
Իր մեկ այլ հայտարարությամբ նա որպես հպարտության առարկա նշում է, որ իրենք ամեն օր հայտնաբերում ենք շատ ավելի շատ քանակով հեռախոս և WI-FI սարք, քան ԱԱԾ-ն մեկ օրում։ Բայց…. ախր, եթե իրենք ամեն օր հեռախոս ու WI-Fi սարք են հայտնաբերում, նշանակում է չէ՞, որ ամեն օր այդ սարքերը սահմանված կարգի խախտմամբ ներս են բերվում հիմնարկ, այսինքն՝ գումար կա չէ՞, որ այդ առարկաները սպառում ունեն։
Քրեակատարողական ոլորտը մեր երկրի ամենացավոտ եւ բարդ ոլորտներից է, եւ բոլոր ժամանակներում արդարադատության տարբեր նախարարներ փորձել են բարեփոխել համակարգը, սակայն երբեւէ որեւէ նախարար իրեն թույլ չի տվել ոլորտում փոքր կամ ոչ այնքան տեղաշարժերը հրամցնել որպես հեղափոխական առաջընթաց։ Այս ոլորտում վիճակը դանդաղ է փոխվելու՝ անկախ նման հայտարություններից եւ դրա պատճառները խորքային են։
Այս հայտարարությունները հանցավոր ինքնավստահության եւ բարեխիղճ մոլորության բացառիկ սիմբիոզ են։ Ինչքան էլ, որ հաճելի է ցանկալի իրավիճակը ներկայացնել որպես իրականություն, ամեն դեպքում իրականությունը շարունակում է մնալ իրականություն։ Սա այնքան իրականություն է, որքան այն, որ Հայաստանում կոռուպցիա չկա, մենաշնորհներ չկան, օլիգարխներ չկան եւ էլի նման պոպուլիստական անհեթեթություններ։
Հ.Գ. Կանխելով բոլոր մեկնաբանությունները՝ թե բա էն ժամանակ ինչի չէիր խոսում, ասեմ՝ էն ժամանակ արդարադատության նախարարները զավեշտի աստիճանի հասնող ինքնավստահությամբ չէին տառապում»:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.