Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։ Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խաչատրյանը ՊՎԾ-ում զբաղեցրել է առանցքային պաշտոն, նա գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է։
Գևորգ Խաչատրյանին ԱԱԾ-ն ազատ է արձակել ապրիլի 4-ին, մասնավորապես, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գևորգ Խաչատրյանը ազատ արձակվելուց հետո փոխել է իր հեռախոսահամարը, բնակության հասցեն, աշխատանքից ազատման դիմումն էլ փոստով է ուղարկել։ Ի դեպ, մեր տեղեկություններով նա նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն, գնումների գործընթացում տեղ գտած ինչ-ինչ բացթողնման պատճառով ազատվել է աշխատանքից, ավելին՝ այդ հարցով ծառայողական քննություն է նշանակված եղել։ Պարզելու համար այս տեղեկատվության իսկությունը՝ Factor.am-ը պաշտոնական հարցմամբ դեռ անցած շաբաթ դիմել է ՊՆ, որտեղից, սակայն, մեր շատ պարզ հարցերին պատասխանելու համար խնդրել են երեսուն օր ժամանակ։ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Factor.am-ի աղբյուրի պնդմամբ, որպեսզի Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տա, նրա դեմ ընտանիքի անդամներից մեկի հետ կապված կոմպրոմատներ են օգտագործվել։
Ուշագրավ է, որ Ադյանի փաստաբանը Factor.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն իրեն արգելել է շփվել լրատվամիջոցների հետ և որևէ տեղեկություն փոխանցել։ Այսպիսով՝ արձանագրենք, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված վերոնշյալ երկու անձն էլ այս պահին գտնվում են ազատության մեջ։ Երեկ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, թե արդյոք ազատ արձակվելուց հետո նշված անձինք հանդիպել են իր հետ, ասաց, որ ոչ, ինքը նման ցանկություն էլ չունի․ «Այս գործով կարգավիճակ ունեցող անձանց հետ սկզբունքորեն չեմ հանդիպելու»։ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։ Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրի՝ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը առերեսվել են, ընդ որում՝ առերեսման ժամանակ Արսեն Թորոսյանը պնդել է, թե Դավիթ Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։ Դավիթ Սանասարյանը, սակայն, Թորոսյանի պնդումը հերքող ապացույց է ներկայացրել նախաքննական մարմնի ուշադրությանը։ Խոսքը գնում է Ֆեյսբուքում Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի անձնական նամակագրության մասին, որտեղ Սանասարյանը նշել է ճիշտ հակառակը։ Ապրիլի 30-ին հրավիրված ասուլիսում Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, նախաքննական գաղտնիք չհրապարակելու զգուշավորությամբ, ասաց, թե Դավիթ Սանասարյանի բարեխիղճ և ազնիվ լինելը ցույց տվող որոշակի օբյեկտիվ տեղեկություններ են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: «Նա իր հետ շատ մտերիմ անձի հետ խոսակցության ժամանակ այս հանգամանքների մասին գրում է դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործ չի եղել»,- նշեց փաստաբանը։ Ընդ որում, նախաքննական մարմնին Սանասարյանի կողմից այս տեղեկատվության ներկայացումից անմիջապես հետո՝ հենց նույն օրն է Սանասարյանին մեղադրանք առաջադրվել։
Արսեն Թորոսյանի՝ գործին առնչություն ունենալու հանգամանքից Դավիթ Սանասարյանը հրաժարվեց խոսել ասուլիսում։ Նրան հարց ուղղվեց, թե ինչպիսին է Արսեն Թորոսյանի դիրքորոշումն այս գործում՝ կարծիք հայտնե՞լ է, ինչին ի պատասխան ՊՎԾ նախկին պետը խուսափողական պատասխան տվեց․ «Չենք կարող ոչ մի բան ասել էս պահին։ Եթե հիմա ասեմ՝ կարծիք է հայտնել, էդ մենք արդեն մտնում ենք էդ դաշտ (նախաքննական գաղտնիքի, խմբ․), ասենք չի հայտնել, նորից էդ դաշտում են»։ Ի դեպ, այս ամենի համատեքստում հետաքրքիր է այն փաստը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքի անձնական էջը «անհետացել է»։ Խոսքը ոչ թե պաշտոնական, ֆեյսբուքի կողմից հաստատված էջի մասին է (likepage), այլ անձնական պրոֆիլի։ Այս հանգամանքը նախարարի խոսնակը պատճառաբանեց առողջապահական մեկ այլ խնդրի հետ կապված ֆեյսբուքյան օգտատերերի հարձակումներով։ Արսեն Թորոսյանի տված ցուցմունքի և Սանասարյանի հետ առերեսման մասին մեզ չհաջողվեց մանրամասներ պարզել՝ «նախաքննական գաղտնիք է» պատճառաբանությամբ։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.