2014 թվականի հունիսի մեկին տեղի է ունեցել դանակահարություն: Այդ իսկ օրվանից տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը և հայրը հստակ ցուցմունքներ են տվել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ կատարված դանակահարության մեջ մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դա հիմք է հանդիսացել Սեդրակ Օսպիյանի հանդեպ հետախուզում հայտարարելու համար: «Նա սկզբնական շրջանում չի ներկայացել քննչական մարմիններին, մեկ տարի թաքնվելուց հետո նոր ներկայացել է: Գործը մեկ տարի քննելուց հետո ես տարբեր քննչական մարմիններում ցուցմունքներ եմ տվել: Վերջում որոշում է կայացվել, որ անհայտ անձի կողմից մարմնական վնասվածք է դիտավորությամբ տուժողին հասցվել և այդ որոշումը կարճվել է : Ես այդ ընթացքում մեկնել եմ ՌԴ եկել եմ, և տեղյակ չեմ եղել, թե գործն ինչ ընթացքի մեջ է»,- պատմեց Սամվելը:
Նա նշեց, որ 2018-ին Էրեբունուց երկու հոգի՝ մեկն ԱԱԾ աշխատող, մյուսը՝ ոստիկանության, իրենց տուն են եկել առավոտվա ժամերին:
«Ինձ ասում են, որ պետք է ներկայանամ քննչական մարմին, որ ցուցմունքներ տամ, քանի որ գործը վերաբացվել է: Ես ասում եմ՝ ի՞նչ գործ, ասում են՝ դանակահարության գործով: Նշում են, որ նոր հանգամանքներ են երևան եկել, և ես պետք է 17 րոպեում Նուբարաշենից գնամ ցուցմունք տամ: Ես չստորագրեցի թուղթը, որովհետև 17 րոպեում ոչ մի կերպ չէի կարող Նուբարաշենից Կոմիտաս հասնել: Ասացի, որ մի քանի մարդու պետք է հանդիպեմ, որից հետո կներկայանամ: Ուզում էին թղթի տակ ստորագրել տալ, թե ես չեմ ուզում ներկայանալ և այլն և այլն, բայց ես ասացի, որ ոչ մի բան չեմ ստորագրի, օրվա ընթացքում կներկայանամ»-,- նշեց նա:
Ըստ նրա՝ ինքը հետո գնացել է և ծանոթացել երևան եկած նոր հանգամանքների հետ: «Իսկ դրանք հետևյալն էին, որ փաստացի գործող երեք ամենակարևոր վկաների տված ցուցմունքները բավարար չեն և նոր երևան եկած հանգամանքներով գործը նորից վերաբացվում է, և պետք է կատարվի, իբրև թե, օբյեկիվ քննություն»,- ասաց նա:
Սամվելը նշեց, որ գործի քննությունը դանակահարության, իսկ օրվանից արդեն իսկ խախտվել էր, որովհետև Վալերիյ Օիպյանը գործով որոշ վկաների երեկոյան ժամերին հանդիպել է և ուղղորդել, թե ինչ ցուցմունքներ տան: Ըստ նրա՝ այստեղ արդեն օբյեկտիվության հարց չէր կարող լինել:
Ապա՝ նա մեջբերեց տուժողի եղբոր, հոր և մոր նախնական ցուցմունքներից հատվածներ, որտեղ նրանք հստակ նշել էին, որ տուժողին հենց Սեդրակ Օսիպյանն է դանակահարել:
Սամվել Հովհաննիսյանը վկաների ցուցմունքները կարդալուց հետո ասաց. «Մի՞թե բավարար չեն այս վկայությունները, որ որոշում չկայացվի, թե անհայտ մարդու կողմից է դանակահարությունը տեղի ունեցել: Հիմա նրանք հերքում են իրենց բոլոր գրածները՝ պնդելով, որ շոկի մեջ են եղել: Տուժողի հարազատների և իմ վերջին առերեսումը եղել է 2018 թվականի վերջին: Ես նրանց միշտ առերեսումների ժամանակ ասել եմ, որ ես չէ, որ պետք է ցանկություն ունենամ, որ Սեդրակը դատապարտվի: Դուք մեր մասին ոչ մի նշում չեք արել, իմ եղբորը չեք բնութագրել»,- ասաց նա:
Tert.am-ի ճշտող հարցին՝ նրա եղբայրն այժմ ի՞նչ կարգավիճակ ունի, Սամել Հովհաննիսյանը պատասխանեց, որ նա մինչ այս տարվա ապրիլի 8-ն ունեցել է վկայի կարգավիճակ, իսկ ապրիլի 8-ին որոշում է կայացվել հետախուզում հայտարարել նրա նկատմամբ: «Նա՝ որպես վկա, ցուցմունք չի տվել, ցանկություն չի ունեցել: Եթե չէր ցանկանում ցուցմունք տալ, ո՞վ կարող էր ստիպել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ գործի վերաբացման հիմքը իբրև նոր հանգամանքների ի հայտ գալն է, ինչն ինքը կասկածի տակ է դնում, որովհետև եթե դեպքի վայրում գտնված 5-6 մարդիկ գնում են նախնական ցուցմունք տալիս և բոլորը միաբերան նշում՝ այսինչ մարդն է, հետո որոշ ժամանակ անց բոլորը միաժամանակ խառնաշփոթ են ստեղծում՝ ասելով տարբեր բաներ, անընդհատ նոր անուններ տալիս, ապա դա արվում է, որ գործն անընդհատ երկարաձգվի:
«Միանշանակ Վալերիյ Օսիպյանի կողմից ուղղորդվում է այս ամենը: Եթե դուք նրան հարցնեք, նա կասի՝ նման բան չկա և այլն և այլն: Նա կասի՝ «ես գործի նախաքննությանն ընդհանրապես չեմ խառնվել», այնինչ ես դատարանում կապացուցեմ դիկտաֆոնի ձայնագրությամբ, որ նա լավ էլ խառնվում է նախաքննությանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ Օսիպյանը պնդում է, որ իր մոտ չի կանչել իրեն, այլ ինքն անձնական ցանկությամբ է գնացել Օսիպյանի մոտ. «Ես նրան հարցեր եմ ուղղում՝ այդ դեպքում ինչպե՞ս եմ առանց անցաթղթի և անձնագրի ելումուտ արել ձեր սենյակ և գիշերը 10-ին նոր դուրս եմ եկել: Նա ինձ պատասխանում է՝ պնդում եմ, որ չեմ հրավիրել, Դուք ձեր ցանկությամբ եք եկել, ասելով թե տեղյակ եք գործից և մեր խոսակցությունը եղել է մտերմիկ»:
Նա Օսիպյանի այս հայտարարությունը աբսուրդ որակեց, քանի որ վերծանումներով ապացուցվել է, որ Օսիպյանի հեռախոսից է իրեն զանգ եկել դեպքի հաջորդ օրը:
«Նա ինձ ասել է՝ Սամվել, ես Վալերիյ Օսիպյանն եմ, Երևանի վարչությունում եմ աշխատում, կարո՞ղ ես գալ, տղավարի հետդ խոսելու բան ունեմ»,- ասաց նա և հավելեց, որ ինքն ասել է, թե իրեն չի ճանաչում, բայց նա պնդել է, թե իր մոտ կան ձայանգորություններ, որից հասկանալի է, որ Սարգիսն էլ է ներգրավված դանակահարության մեջ:
Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ Օսիպյանն այդպես էլ որևէ ձայնագրություն ու փաստ չի ներկայացրել:
«Ես գնացել եմ վարչություն, նա ինձ ասաց. «Սամվե՛լ ջան, պատկերացրու, եթե Սեդրակ Օսիպյանն է խփել, իմ դրության մեջ մտի: Եթե ես օգնեմ Օսիպյանին, դա կդիտվի որպես խտրականություն: Եթե Սարգիսը իր վրա վերցնի, ես էնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանա: Ես նրան կօգնեմ»: Ես էլ նրան պատասխանում եմ՝ եթե օգնող ես, ավելի լավ է Սեդրակին օգնի, Սարգսի հետ գործ չունես»,-պարզաբանեց Հովհաննիսյանը:
Tert.am-ի հարցին՝ Օսիպյանն իր այժմյան դիրքը չարաշահել է և գործը վերաբացել է, որպեսզի նրա եղբայրը Օսիպյանի եղբորորդու փոխարեն պատասխանատվությո՞ւն կրի, Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց՝ միանշանակ. «Այլ տարբերակ չի կարող լինել: Օսիպյանը նեղ շրջանակներում ասել է՝ թող մի քանի տարի անցնի, տեսեք ոնց եմ երկու եղբորն էլ դատում»:
Ըստ Սամվելի՝ Վալերիյ Օսիպյանը ցանկանում է մաքրել Օսիպյան ազգանունը:
«Նա ուզում է իր ազգանունը մաքրի: Նա իմ ծնողին է առաջարկել՝ «թող ձեր տղան իր վրա վերցնի մեղքը», դրանից հետո ինձ է նույն առաջարկությունն արդեն արել, թե թող Սարգիսն իր վրա վերցնի, մենք նրան կօգնենք: Ես վրդովվում էի, ինձ ասում էր՝ ես փոխգնդապետ եմ: Նա մանիպուլիացիայի վարպետ է: Մեր տուն մարդկանց է ուղարկում, քանի որ իմացել է, որ ինձ մոտ կան ձայնագրություններ, որտեղ նա ամեն ինչ բացահայտ ասում է: Այդ ձայնագրությունները չեմ տրամադրում քննչական մարմնին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչ ապացույց ներկայացնում եմ, նրանք հետո դրան արդարացում են գտնում: Այս անգամ ուղիղ դատարան եմ տանելու այդ ապացույցները»,- նշեց նա:
«Օսիպյանը խնդրել է չբարձրաձայնել, նյութերը չտրամադրել: Ես Սեդրակի վրա չեմ գրում, որ նա է, որովհետև ես չեմ տեսել, թե ով է դանակահարողը, բայց իրենք միտված են, որ կոնկրետ իրենց անունը մաքուր լինի»,- եզրափակեց Սամվել Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Գործը փակվել էր, այժմ այն վերաբացվել է, այլ հոդվածով
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.