Ավելի վաղ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնման համար ռուսական կողմին փաստաթղթերի փաթեթ էր հանձնել:
Ապրիլի 13-ին Միհրան Պողոսյանին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք էր առաջադրվել՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչն առաջացրել էր ծանր հետևանքներ:
Ավելի ուշ՝ Պողոսյանի նկատմամբ ազգային և միջազգային հետախուզում էր հայտարարվել, իսկ ապրիլի 19-ին Պետրոզավոդսկում նրան ձերբակալել էին։