Գրի Իրավագետ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում։ Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։
Պատասխանելով դեմոկրատ Սենատոր Դուրբինի այն հարցին, թե արդյոք Հոլանի Բարձունքները Իսրայելի ինքնիշխան տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումն ու Ղրիմի «բռնակցումը» նույնական չեն, Պետքարտուղարը պատասխանել է, որ չի կարելի համեմատել նշված երկու խնդիրները, քանի որ Իսրայելը Հոլանի Բարձունքները գրավել է իր կենսական անվտանգությունը պաշտպանելու և իր վրա Սիրիայի կողմից հարձակումները կանխելու նպատակով, մինչդեռ Ռուսաստանը Ղրիմը «բռնակցել» է իրեն անվտանգային ոչ մի սպառնալիք չառաջացնող պետությունից։ Չքննարկելով Ղրիմի վերաբերյալ Պետքարտուղարի կողմից արված հայտարարության իրավաչափությունը, պետք է արձանագրել, միջազգային իրավունքում հաստատվեց նոր իրողություն, որը հավակնում է վերածվել միջազգային սովորութային իրավունքի աղբյուրի։
Համաձայն այդ իրողության, եթե իր նկատմամբ ուղղված ակնհայտ ագրեսիայի արդյունքում պաշտպանվող պետությանը հաջողվում է գրավել իր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող, սակայն ագրեսոր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, ապա պաշտպանվող պետությունը ստանում է լեգիտիմ իրավունք պահանջել և ստանալ միջազգային հանրությունից այդ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության ճանաչում։
Կարծում եմ, Հայաստանի և Արցախի դիվանագետներն ու փորձագետները պետք է օգտագործեն այս նախադեպը՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի արդյունքում կորցրած տարածքների նկատմամբ Արցախի ինքնիշխանության հաստատման նպատակով։ Հատկապես, որ այդ տարածքները լրջագույն նշանակություն ունեն Արցախի 150.000 խաղաղ բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության համար։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.