Վերջերս «Հաբեր թուրք» (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից մեկից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած հայկական գանձերը:
Բավական չէ, որ 1.5 միլիոն հայեր սպանվեցին և զրկվեցին իրենց ունեցվածքից ու հայրենիքից, հիմա էլ որոշ թուրքեր «հպարտությամբ» թանկարժեք մետաղներ են փնտրում՝ պղծելով հայկական գերեզմանոցները և այլ հնագույն հայկական վայրեր, ինչպիսիք են եկեղեցիներն ու տները:
Ահա «Հաբեր թուրք»ի հարցազրույցի տեքստը.
«Ինչպե՞ս կարելի է գողանալ հայկական ոսկին»:
Հաղորդավար՝ Օյլում Թալու
Հյուր՝ Ուգուր Կուլաչ
Հյուր. Անհավատը թուրքին ցույց չի տալիս գանձի տեղը, քանի որ մենք փորձում ենք գտնել նրանց փողերը: Մենք փնտրում ենք հայերի և հույների փողերը:
Հաղորդավար. Այսպիսով, Դուք պրոֆեսիոնալ գանձ որոնո՞ղ եք:
Հյուր. Այո:
Հաղորդավար. Դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք: Նախ, Ձեր գրքերը զարմանալի են: Ես ուզում եմ այդ գրքերը նվիրել մարդկանց:
Հյուր. Շնորհակալություն:
Հաղորդավար. Քարտեզները, քարտեզների բացատրությունը: Դա շատ զարմանալի գիրք է: Ի՞նչ է գանձ որոնողը:
Հյուր. Գանձ որոնողը՝ ոսկեխույզ է: Միակ բանը, որի մասին մտածում է գանձ որոնողը՝ ոսկին է, ուրիշ ոչինչ: Իհարկե, նրանք ավերում են այն վայրերը, որտեղ անփութորեն փորում են: Գանձ որոնողները շատ գաղտնի վայրեր գիտեն, որոնց մասին նույնիսկ հնագետները չգիտեն: Դա է ոսկի գտնողը:
Հաղորդավար. Օ~հ, հրաշալի է… Ոսկի գտնող… Քանի՞ գանձ որոնող կա Թուրքիայում:
Հյուր. Ավելի քան 500 հազար գանձ որոնողներ, որոնք գրանցված են իմ ընկերությունում:
Հաղորդավար. Իրո՞ք:
Հյուր. Այո…
Հաղորդավար. 500 հազար գանձ որոնո՞ղ:
Հյուր. Մոտ 18 տարի ես այս ոլորտում եմ: Ես արտադրում եմ այդ սարքերը և դրանք վաճառում: Այս պահին 25 հազար մարդու վաճառել եմ դրանցից: Հիմա մենք 130 ընկերություն ենք Թուրքիայում: Մենք այս ոլորտում ծառայում ենք ժողովրդին: Օրինակ, եթե պետությունը գանձեր որոնողներին խնդրի բերել բոլոր պատմական իրերը, ապա դրանք ավելի շատ կլինեն, քան թանգարաններում պահվող նյութերը:
Հաղորդավար. Օ~հ…
Հյուր. Թուրքիայում գանձերը լինում են երեք տեսակի՝ տոննաներով, ամաններով և կաթսաներով:
Հաղորդավար. Ինչի՞ մասին եք խոսում: Ամաննե՞ր, տոննանե՞ր և կաթսանե՞ր:
Հյուր. Այո:
Հաղորդավար. Դուք նկատի ունեք, որ նրանք ամբողջ ոսկին դրել են կաթսայի մեջ, վերևից ծածկել, որովհետև այն ժամանակ բանկեր չկային: Նրանք փախել են…
Հյուր. Իհարկե:
Հյուր. Այս աշխատանքը մոտ 100 տարվա պատմություն ունի: Տեղահանության պահին որոշ փոքրամասնություններ երկրից արտաքսվել են: Նրանք չեն կարողացել իրենց ունեցվածքը տանել իրենց հետ, դրանք թաղել են տարբեր տեղերում, մտածելով, որ կվերադառնան: Սակայն նրանց մեծ մասը ոչ մի կերպ չի կարողացել վերադառնալ: Բայց նրանց երեխաները, տարվա որոշակի ժամանակահատվածում, գալիս են Թուրքիա, որտեղ ապրել են նրանց նախնիները: Իսկ հետո նրանք փորում են հողը և այնտեղից հանում իրենց նախնիների թաղած փողը։ Նրանք քարտեզներ ունեն: Նրանք հյուրընկալում են իրենց նախնիների հարևանների տանը: Երբ տանտերը քնում է, նրանք դուրս են գալիս, փորում են հողը, վերցնում փողը և հեռանում: Գանձերի որոնումը բաժանվում է երկու խմբի:
Առաջին խումբը զբաղված է մոտ անցյալի փոքրամասնությունների ունեցվածքի որոնմամբ: Երկրորդ խումբը բաղկացած է հին քաղաքակրթությունների գանձեր որոնողներից: [Այնուհետև հյուրը ցույց է տալիս, թե ինչպես է որոնում իր որոնողական սարքի միջոցով, որը, ցավոք, չի աշխատում…]: Եթե պետությունը քեզ բռնում է առաջին անգամ, ապա տուգանք չկա… Իզմիթի շրջանը Հռոմեական կայսրության մայրաքաղաքն էր և այնտեղ շատ գեղեցիկ թաղված գանձեր կան… Իհարկե, կան փոքր թաղված գանձեր, որոնք պատկանում մոտ անցյալի փոքրամասնություններին:
Կախարդանք պետք է արվի այնտեղ: Գանձերը ջիներին են ի պահ տրվել: Մենք փնտրում ենք ոսկե դրամներ: Ոսկին շատ կարևոր է գանձ որոնողների համար: Օրինակ, ոսկուց կամ այլ բաներից պատրաստված արձանները կամ ոսկե դրամները: Դրանք շատ արժեքավոր են: Դրանք կարելի վաճառել ամենուրեք: Նրանք հալեցնում են դրանք կամ ուղղակիորեն վաճառում են մաքսանենգներին կամ կարող են վաճառել պետությանը: Թող նրանք ինձ թույլտվություն տան, ես կգտնեմ այնքան գումար, որով կվճարեմ Թուրքիայի կառավարության պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին:
Հաղորդավար. Իսկ ինչո՞ւ այդ ոսկին դուրս չի բերվում:
Հյուր. Որովհետև այդ երկրները չեն ցանկանում, որ այս ոսկին դուրս բերվի Թուրքիայից… Գանձ որոնողները հետաքրքրված չեն հնագույն քաղաքներով կամ տարածքներով: Նրանց միակ հետաքրքրությունն է՝ գտնել գերեզմանը, փորել այն և վերցնել արժեքավոր իրերն ու հեռանալ:
Հաղորդավար. Ինչո՞ւ հնագետները ձեզ չեն սիրում:
Հյուր. Որովհետև մենք կոտրում ենք պատմական իրերը:
Հաղորդավար. Այսպիսով, Դուք ասում եք, որ «մենք փնտրում ենք վերջին 60-90 տարում տեղահանված փոքրամասնությունների՞ գումարները»:
Հյուր. Իմ հաճախորդների թվում կան խորհրդարանականներ, բժիշկներ, գործարարներ, պրոֆեսորներ: Հիմա գարուն է գալիս, գանձ որոնողները աշխուժացել են: Նրանք ամիսներ շարունակ համբերատար սպասել են: Նրանք հիմա կհարձակվեն: Ամեն տարի այսպես է լինում: Այս տարի փորվածքներում հայտնաբերված իրերը նորից կվաճառվեն արտասահմանում: Մենք նյութապաշտ չենք: Մենք հավատում ենք նաև հոգևորին: Մահմեդականները պետք է հարուստ և հզոր լինեն: Ինչո՞ւ մենք պետք է աղքատ լինենք: Մենք հատուկ երկիր ենք՝ ստեղծված Ալլահի կողմից…
Հաղորդավար. Շատ շնորհակալ եմ:
Այս գողերը թալանում են ոչ միայն հայերին և մյուս փոքրամասնություններին պատկանող գանձերը, այլև խախտում են թուրքական օրենքները: Անհավատալի է, որ այդ գողերը հայտնվում են թուրքական հեռուստատեսությունում և նման լկտի մեծամտությամբ պատմում իրենց քրեական գործերի մասին… Թուրքիայում խիստ օրենքներ են գործում գանձ որոնողների համար, որոնց թույլտվությունները սահամանափակվում են 30-օրյա ժամկետով և 100 քառ. մ տարածքի համար։ Կա «մշակութային տարածքների» երկար ցուցակ, ինչպիսիք են կրոնական վայրերն ու գերեզմանոցները, որտեղ նույնիսկ լիցենզավորված գանձ որոնողներին թույլ չի տրվում փորել։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.