Այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանն ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի հետ կապված նշեց, որ նմանատիպ նախադեպ չէր եղել․ «Այդ համայնքի անդամները խրախուսվում են Եվրոպայի կողմից, ովքեր ցանկանում են բարոյական արժեքների փոփոխություններ կատարել և այդ նպատակով տրամադրում են գրանտներ»,- նշեց հոգեբանը։ Նրա տեղեկությունների համաձայն, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ստացել է մոտ 55 հազար ԱՄՆ դոլարի չափով գրանտ։
Խոսելով երեխաների և նոր սերնդի հոգեբանության վրա այդ երևույթի անդրադարձի մասին, հոգեբանը հավաստիացրեց, որ այս ամենը հակագովազդ է և ի վնաս ԼԳԲՏ-ների․ «Դեռահասը, տեսնելով ծնողի քննադատությունը և վերաբերմունքը, տրամադրվելու է այդ երևույթին դեմ, արհեստական ոչ մի բան չի լինում»։ Հոգեբանի կարծիքով, դա պայմանավորված է մարդկանց արժեհամակարգի և ազգային մշակույթի հետ։
Հոգաբանի համար անհասկանալի է այն մոտեցումը, որ տղամարդը համարում է իրեն կին և նրա ցանկությանը լուրջ են վերաբերվում՝ համարելով իր իրավունքների օգտագործում․ «Դե այդ դեպքում, ինչ-որ մեկն էլ իրեն համարում է, որ ինքը Նապոլեոնն է , ապա ինչու՞ նրա ասածին լուրջ չեն վերաբերվում»։
Ըստ Խուդոյանի, ոչ միայն անհատն իրավունք ունի, այլև հասարակությունը, այս ամենը հասարակության իրավունքների խախտում է և վիրավորանք․ «Եթե ես տանից դուրս եմ գալիս, այնպես հագնված չեմ լինում, ինչպես տանը կհագնվեի, կան մարդիկ, որոնք տանն առանց մայկայի են ման գալիս, սակայն այդպես դուրս չեն գալիս փողոց, քանի որ վիրավորում են հասարակությանը»։
Տեղի ունեցող բողոքի ակցիաների և նրանց հոգեբանության կապակցությամբ հոգեբանը նշեց, որ դա մարդկանց բնածին բնազդն է, երբ մարդուն վտանգ է մոտենում, ապա նա բնազդաբար սկսում է պայքարել դրա դեմ․ «Այս դեպքում մարդկանց մոտ առաջանում է բնազդ՝ չկորցնելու սեփական բարոյական արժեքները և պայքարելու դա պահպանելու համար»,- մեկնաբանեց հոգեբանը։
Խուդոյանի խոսքով, այս ամենն մարդկության քանակի կրճատմանն ուղղված ծրագիր է, սակայն նրա համար անհասկանալի է, թե այս ամենն ինչու է կատարվում հենց Հայաստանում։
Փաստաբան Տիգրան Խուրշուդյանին առաջին հերթին զարմացրեց Սահմանադրության խտրականության արգելքի վերաբերյալ հոդվածը, մասնավորապես, այն հանգամանքը, որ խտրականության արգելքները թվարկելիս՝ առաջնահերթությունը տրվել է սեռին․ «Բոլոր խնդիրները դրվել է մի կողմ և նախապատվությունը տրվել է սեռին, որն իմ համար անհասկանալի է: Ոչ մի բան պատահական չի լինում»,- ընդգծեց Խուրշուդյանը:
Նա մտահոգություն հայտնեց և չբացառեց այս ամենի ծրագրավորված լինելը։ Ելույթի հետ կապված Խուրշուդյանը նշեց․ «Եթե նրանք ասելու բան ունեին, ինչո՞ւ մեր նման չեն հրավիրել ասուլիսներ կամ հոդված ներկայացնել»։
Օրակարգի վերաբերյալ նշեց, որ օրակարգի խախտումն արդեն խախտում է ներկաների իրավունքը։
«Կան առանձնացված տարածքներ աղջիկների և տղաների համար, ինձ համար հետաքրքիր է, թե նրանք ո՞ր տարածք են մտնելու, որ ոչ մեկի իրավունքը չխախտեն»,- կատակեց Խուրշուդյանը։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.