Շարժման կամ հեղափոխության նկատմամբ իմ հավատը հիմնված էր առաջին հերթին ամուսնուս գործունեության վստահության վրա։ Այս մասին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ասել է Ամերիկայի ձայնինտված հարցազրույցում։
«Երկար տարիներ նա հետապնդում էր այն ամեն ինչին, ինչը իրականություն դարձավ հեղափոխությամբ։ Ես գիտեի, որ մի օր՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու։ Ինձ համար շատ անակնկալ էր, ինքը տանն ասաց, որ Սերժ Սարգսյանի 3–րդ ժամկետի դեմ պետք է գործողություն սկսի։ Ինֆորմացիան առաջին իսկ պահից լսելուց հետո վստահ էր, որ այն ժամանակն է, որ ամեն ինչ հաջողությամբ է ավարտվելու»,–ասել է Աննա Հակոբյանը։
Հարցին, թե ո՞րն էր ավելի բարդ՝ լինել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՞ տիկինը, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ հավասարապես բոլորը բարդ են. «Հավասար, որեւէ մեկն իր բարդությամբ չի զիջում նախորդին»։
Աննա Հակոբյանի խոսքով, որքան ժամանակն անցնում է, այնքան լեգենդի է նմանվում իր դերը հեղափոխության մեջ եւ այնքան չափազանցվում է։
«Ես հուսով եմ, որ այս ընթացքն ինչ–որ մի պահի կկանգնի, որովհետու անկեղծորեն եմ ասում, որ չափազանցված է իմ դերը հեղափոխության ընթացքում։ Ես, որպես էդպիսին դեր չեմ ունեցել, իմ ամբողջ դերակատարումը սահմանափակվել է նրանով, որ ես իմ ամուսնու կողքին եմ եղել այդ քայլարշավի ընթացքում»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը մեկնել է ԱՄՆ։ Երկու շաբաթից ավելի տեւողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների եւ անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաեւ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ տեղի հայ համայնքի հետ:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.