Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է: Բազմիցս կրկնված այս ճշմարտությունը ստիպում է ցանկացած պրեպարատ գնելուց առաջ մեծ ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը, արտադրման վայրին ու ժամկետներին: Իսկ եթե երբևէ օգտվել եք Իմմունոֆարմ ընկերության կողմից ներմուծվող պրեպարատներից, վստա՛հ ենք կփաստեք, որ դրանք բնական բաղադրիչներից են ու անվտանգ: Բացի այդ, պրեպարատները կան բոլոր դեղատներում և դուրս են գրվում առանց դեղատոմսի:
Որակյալ պրեպարատի մատակարարման հիմքում պատասխանատու, վերահսկվող, կազմակերպված աշխատանքն է, ինչն էլ հենց Իմմունոֆարմ ընկերության հաջողության բանալին է: Իմմունոֆարմը արդեն երկար ժամանակ է արտասահմանյան մի շարք հայտնի դեղագործական ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, և զբաղվում է այդ ընկերությունների արտադրած պրեպարատների մարքեթինգային խթանմամբ հայկական շուկայում: Ընկերությունը համագործակցում է գերմանական Vitane (CalciCare, ColicEZ, TRIVISION) և լատվիական Solepharm (Olefar Duo, Sinurin Sprey) ընկերությունների հետ՝ դրանց արտադրանքը ներկայացնելով հայ սպառողին:
Vitane և Solepharm ընկերությունների արտադրած պրեպարատները հայտնի են ողջ աշխարհում իրենց թերապևտիկ էֆեկտիվության, հեշտ կիրառելիության և օրգանիզմի կողմից մատչելի յուրացման շնորհիվ: Ցուցված են ինչպես երեխաներին և մեծահասակներին, այնպես էլ հղիներին ու կերակրող մայրերին: Ի դեպ, այս պրեպարատները կան բոլոր դեղատներում:
Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու, ոսկրային համակարգն ամրացնելու, ախորժակը լավացնելու, մկանային ցավն ու հոգնածությունը վերացնելու համար Vitane ընկերությունն առաջարկում է օգտագործել կալցիումով, վիտամին D3-ով, մագնեզիումով և ցինկով հարուստ CalciCare-ը, որը նախատեսված է երեխաների, մեծահասակների ու հղիների համար: Իսկ ահա նորածնի օրգանիզմից գազիկների հեշտ դուրսբերմանը մեծապես նպաստում է սամիթի և ֆենխելի յուղերով հարուստ ColicEZ-ը: Այն ցուցված է նաև կերակրող մայրերին, խթանում է կաթնարտադրությունը: Vitane-ն հոգացել է նաև նրանց մասին, ովքեր իրենց առօրյայի մեծ մասն անցկացնում են համակարգիչների, թաբլեթների ու սմարթֆոնների դիմաց՝ վտանգելով տեսողությունը: TRIVISION բնական դեղապատիճը սնուցում է աչքերը, պահպանում և բարելավում է տեսողությունը, նվազեցնում է աչքերի լարվածությունն ու հոգնածությունը: Ցուցված է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին՝ սկսած 12 տարեկանից:
Մեր օրգանիզմն ապահովագրված չէ տարատեսակ հիվանդություններից, այդ թվում ՝ գրիպից և մրսածությունից: Լատվիական Solepharm ընկերությունը երկու դեպքում էլ ունի լավագույն լուծումը: Ընկերությունն առաջարկում է կոկորդի մրսածության ու տարատեսակ ինֆեկցիաների դեմ պայքարել չիչխանի, վաղենակի, դարչինի, թեյի ծառի և անանուխի յուղերով հարուստ Olefar Duo սփրեյով, իսկ շնչառական ուղիների հիվանդությունների դեմ՝ էվկալիպտի յուղով և ծովի ջրով հարուստ Sinurin Sprey—ով: Երկու պրեպարատներն էլ պատրաստված են բնական բաղադրիչներից, անվտանգ են ու արդյունավետ: Կարևոր փաստ է նաև այն, որ Vitane և Solepharm ընկերությունների կողմից արտադրվող բոլոր պրեպարատները համապատասխանում են Good manufacturing practice (GMP) որակի միջազգային ստանդարտներին:
Ինչպես հայտնիներից մեկն է ասել՝ առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է, եթե չկա առողջություն: Կյանքում ամենակարևորը առողջ լինելն է, ինչն էլ Իմմունոֆարմ ընկերությունը ցանկանում է Ձեզ:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.