ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որում միջնորդները հանդես էին եկել Երևանին ու Բաքվին ուղղված որոշ կոչերով և հիշեցրել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ վաղաժամ էր, որովհետև ներկայումս չկան անհրաժեշտ պայմաններ հիմնախնդրի կարգավորման համար։ Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի նա կատարի իր ստանձնած պարտավարությունները։ Իսկ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, որևէ քայլ չի անում՝ խաղաղության գործընթացի առաջմղմանն անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, բայց ասում է՝ «տվե՛ք տարածքները»։ Դա, ռուսաստանցի փորձագետի համոզմամբ, ուղղակի անհնար է։
Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ այս իրավիճակում, երբ Մինսկի խումբը սլաքներն ուղղում է հայկական կողմի վրա՝ քննադատելով բանակցային ձևաչափը փոխելու «միակողմանի» պահանջի համար ու ըստ էության խրախուսելով Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանը, այնուամենայնիվ, չպետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից։ Պետք է ասի, որ դեմ չի Մադրիդյան սկզբունքներին, բայց դրանց կենսագործման համար նախ պետք է ստեղծել պայմաններ, իսկ պայմաններ ստեղծելու համար հարկավոր է, որ Մինսկի խումբը ճնշում գործադրի Բաքվի վրա։
«Հենց Բաքվի պատճառով է, որ չկան նախադրյալներ այդ սկզբունքների իրականացման համար։ Հենց Բաքուն չի հարգում 1994-95 թթ․ ստորագրված համաձայնագրերը զինադադարի և զինադադարի ամրապնդման մասին։ Հետևաբար, ճնշում գործադրեք մյուս կողմի, ոչ թե մեզ վրա, որպեսզի նա կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Այդ ժամանակ արդեն կարող են ձևավորվել պայմաններ, որոնց հիման վրա կյանքի կկոչվեն Մադրիդյան սկզբունքները»,- ասում է մեր զրուցակիցը։
Բայց չէ՞ որ Մինսկի խումբն այս պարագայում ավելի շատ խրախուսել է ադրբեջանական կողմին՝ ոչ միայն դեմ հանդես գալով բանակցություններին Արցախի ներկայացուցիչների ներգրավմանը, այլև հիշեցնելով հիմնախնդրի կարգավորման տարրերը, որոնք գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին են։ Եվ դա թույլ է տալիս Բաքվին հայտարարել, որ ըստ այդ սկզբունքների և տարրերի՝ «առաջին քայլերից մեկը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը շրջապատող տարածքների ազատագրումն է», իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «չի կարող քննարկվել ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության»։
Անդրադառնալով այս հարցին՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրենն ասաց, որ Բաքուն մեկնաբանում է այդ տարրերն ու սկզբունքները այնպես, ինչպես իրեն է հարմար, բայց ներկա պայմաններում հակամարտության կարգավորման մասին խոսելը վաղաժամ է։
«Բանակցություններն ունեն երեք կողմ՝ ոչ միայն Բաքուն ու Երևանը, այլև Ստեփանակերտը։ Թող նա վերադարձնի Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ։ Կան բազմաթիվ պայմաններ, որոնք պետք է ի կատար ածել, որպեսզի հնարավոր լինի գոնե մոտենալ հիմնական խնդիրների քննարկմանը։ Իսկ Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չի կատարում, բայց ասում է՝ «տվե՛ք, հանձնե՛ք, վերադարձրե՛ք տարածքները»։ Դա անհնար է։ Կրկնում եմ՝ չկա որևէ նախադրյալ հիմնախնդրի կարգավորման համար, այդ պատճառով էլ կարծում եմ, որ Մինսկի խմբի հայտարարությունը վաղաժամ էր»,- եզրափակեց փորձագետը։
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.