Վիճակը այդքան վատ չէ, ինչպես որ ասվում է: Վատ է եղել. համաձայն եմ: Ես չեմ տիրապետում ոչ մի սոցիոլոգիական հարցման կամ ինչ-որ տվյալների ու ոլորտի մասնագետ չեմ, բայց ես սովորական ընտանիքի հայր եմ, 24 տարեկան տղա ունեմ, 16 տարեկան աղջիկ: 2012 թ. տղաս ընդունվեց Երևանի պետական համալսարան, ռադիոֆիզիկայի միջուկային ռեակտորների բաժնում էր սովորում: Առաջին ցույցերի ակտիվիստներից էր, երբ որ ոչ մի հաջողության չհասան, որոշում կայացրեց, որ գնում եմ բանակ, կամավոր գնում եմ դիմում գրեմ, պարտքս կատարեմ ու գնամ մագիստրատուրան արտասահմանում սովորեմ: Բարեհաջող ծառայեց Արցախում, հետ եկավ, հեղափոխության օրերին ավարտեց բակալավրը: Փառք Աստծո, մեր ընտանիքն ունի որոշակի ֆինանսական հնարավորություն, և կարող էինք նրան ուղարկել արտասահմանում սովորելու: Բայց ասաց՝ չեմ գնում, ես մնալու եմ այստեղ ու շարունակեմ Հայաստանում: Իմ աղջկա հետ դրսում սովորելու մասին ընդհանրապես խոսել չի լինում. Ասում է՝ ես այստեղ եմ սովորելու, այստեղ եմ ապրելու: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա չեմ ուզում քննարկել դրա պատճառները. մարդիկ գնում են, և դա իրենց որոշումն է: Ես ուզում եմ քննարկել ներգաղթի խնդիրը, ինչով անձամբ զբաղվել եմ: 2012թ. ես քաղաքացիական նախաձեռնություն սկսեցի՝ «Օգնիր եղբորդ» անվանումով. ես այդ նախաձեռնության հեղինակն եմ: Երբ Սիրիայից հայերը սկսեցին վերադառնալ Հայաստան, մենք բնակարանաշինության շատ լուրջ խնդիրներ ունեինք: Ի՞նչ սկսվեց քաղաքացիական նախաձեռնության ու կառավարության մեջ: Այն ժամանակ Սփյուռքի նախարարի հետ բանակցում էինք, որ այդ մարդկանց պետք է պահել ամեն գնով: Սկսեցինք թաղամասաշինության ծրագրեր քննարկել, բայց ամեն մեկը սկսեց իր կողմ քաշել. Դաշնակցությունն՝ իր կողմ, Սփյուռքի նախարարությունն՝ իր կողմ, հասարակական կազմակերպությունն իր փորձերն արեց: Իհարկե բոլորիս մոտ այդ ծրագիրը տապալվեց, որովհետև միասնական չէինք: Այս նույն խնդիրը շարունակվում է: Հեղափոխությունից հետո էլի նույն սիրիահայերը, թեկուզ այն փոքր մասը, ովքեր մնացել էին Հայաստանում, չգնացին Կանադա, Եվրոպա, մնացին ու այսօրվա դրությամբ էլի այդ խնդիրներն ունեն: Մենք շարունակում ենք այդ խնդիրներով զբաղվել, քննարկում ենք՝ ո՞նց անեն, որ տուն ունենան Հայաստանում:
Գիտե՞ք, մենք ունենք 10 մլն հայ, ու հավատացնում եմ ձեզ՝ մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը ուզում է հետ գալ Հայաստան: Իմ ազգանունից, իմ բարեկամներից միայն ես եմ մնացել Հայաստանում: Ինչու՞ չեն գալիս. այ, այդ «ինչու չեն գալիս»-ը ունի իր մեծ շարանը: Չեն գալիս, որովհետև մարդը Ամերիկայում 10 000 դոլար աշխատավարձ է ստանում ու դժվար գալ այստեղ և թեկուզ 1000 դոլար աշխատավարձ ստանալ: Մենք այսօր ստարտափների խնդիր ունենք: Ես Երևանում ծնված, Երևանում մեծացած մարդ եմ, բայց բիզնես սկսելու համար ասում են՝ դու ստարտափ ես: Բա էդ խեղճ ամերիկացին ի՞նչ անի: Գալու է, գնա բանկ, ասի հիփոտեք տուր, կասեն՝ բեր 2-3 տարվա աշխատավարձը: Ու այսպես շատ խնդիրներ կան, բայց այդ խնդիրները ունեն իրենց լուծումները: Ու ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր կառավարությունն ասում է, որ ունի կամք: Մենք կորցրեցինք սիրիահայ համայնքը, որովհետև միասնական չեղանք. Հրանուշ Հակոբյանը քաշեց իր կողմ, դաշնակները իրենց կողմ քաշեցին, մենք էլ մնացինք խեղճ ու կրակ սիրիահայերի հետ: Ու շուտով մենք բեյրութահայերի հետ ենք խնդիրներ ունենալու, Ռուսաստանի հայերի, Ուկրաինայի հայերի, ու այս մարդիկ իրենց ապաստանը պետք է գտնեն Հայաստանում: Ես Սիրիայից նոր եմ վերադարձել, մարդիկ ասում են՝ կարող է ի վիճակի չենք գալ Հայաստան, բայց կարող ենք գոնե ինչ-որ բան առնել, մնա այդտեղ, որ երբ այստեղ վիճակը վատանա, գանք տուն: Հասկանու՞մ եք, սա է այդ մարդկանց տունը:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.