Հետաքրքիր զարգացում է սպասվում ԱԱԾ-ում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: ՊՎԾ-ում այս օրերին վերջին շտրիխներով ի մի են բերվում հարուցված գործին առնչվող ՊՎԾ ուսումնասիրությունների ողջ աշխատանքները, հարուստ նյութերի ամփոփ «պապկան» Դավիթ Սանասարյանն առաջիկա օրերին կդնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին:
Դավիթ Սանասարյանը, ասում են, հակված է այն կարծիքին, որ իր դեմ քաղաքական արշավ են սկսել, բայց այդ ամենի հիմքում հմտորեն գործի է դրվել երկու տարբեր անձանց բիզնես շահերի բախումների հնարավորությունը:
ՊՎԾ-ի պատրաստած նյութերն ամենաուշը՝ մինչև հաջորդ շաբաթվա ավարտը, կներկայացվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին, որպեսզի նա ծանոթանա և թույլ տա հրապարակել ողջ կծիկի պատմությունը: ՊՎԾ-ում, իհարկե, պատրաստվում են նաև B պլանին ու դրանից բխող բոլոր հետևանքներին: Նրանք չեն բացառում նաև, որ վարչապետը ծանոթանա գործի ողջ նյութերին ու թույլ չտա հրապարակել սկանդալային գործարքների հետ առնչվող ողջ իրականությունը:
Բացառված չէ նաև ավելի պրագմատիկ սցենարի մշակումը, այն հաճախ է կիրառվում աղմկալի բացահայտումով պետական ապարատը հեղինակազրկելուց խուսափելու համար: Մասնավորապես, գործի դրվի ժամանակ ձգելու և մեծահոգաբար խնայված պաշտոնյային հետագայում մեկ այլ մանր գործով պաշտոնանկ անելու մոտեցումը:
Նշենք, որ մեզ հայտնի դարձած որոշ դրվագներից դատողություններ անելով՝ կարելի է ենթադրել, որ ԱԱԾ-ում պահվող ՊՎԾ աշխատակիցների և նրանց փոխկապակցված գործարարի նկատմամբ հարուցված քրեական գործում կտրուկ շրջադարձ տեղի ունենա, և ըստ այդմ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով առայժմ նշված գործում թեև կողմերից մեկն է, ու պիտի բաց հարցաքննվեր վկայի կարգավիճակում, դառնա մեղավոր անձանցից մեկն ու պատասխանատվության ենթարկվի՝ հանցագործության համար:
Նկատենք, այս գործով չափազանց ուշագրավ փաստ է արձանագրված. ՊՎԾ պաշտոնյան մեղադրվում է այն բանում, որ գնումների գործընթացում միջամտել է՝ անհրաժեշտ ապրանքի չափորոշիչները փոփոխեն, որպեսզի իրեն փոխկապակցված անձը մասնակցություն ունենա և շահի պետգնումների հայտարարված մրցույթում: Եվ այս գործով մեղադրվում են չափորոշիչների համար միջամտող ՊՎԾ պաշտոնյան էլ, գնումներում հայտ ներկայացրած, բայց այդպես էլ չշահած իրեն փոխկապակցված անձ համարվող գործարարն էլ:
Այս նույն տրամաբանությամբ կարելի էր, թերևս, մեղադրել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, երբ նախարարի դիրքերից որոշում էր ընդունում ավելացնել իրեն փոխկապակցված անձի՝ տիկնոջ եկամուտները՝ ավելացնելով ՝ իր անվան հետ կապվող «ՄԻԲՍ» բժշկական հետազոտական կենտրոնի պետպատվերի ծառայությունների համար բյուջեից իջեցվող միլիոնները:
«ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորում մինչև 2017 թվականը չի եղել առհասարակ, իսկ 2018 թվականի երկրորդ կեսին այն կազմել է 25 մլն դրամ, և այդ թիվը 2019-ին ավելացել է շուրջ 2,5 անգամ ՝ հասնելով 57 մլն դրամի:
Ըստ aysor.am-ի՝ «ՄԻԲՍ»-ը մասնավոր կլինիկա է, որ մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը մինչև նախարար դառնալը գլխավորում էր Արսեն Թորոսյանը։ Այսօր որոշ տվյալներով՝ ընկերության ղեկավարը նրա կինն է՝ Վարդուհի Թևանյանը։
Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից գումար կստանա երկու ուղղությամբ. 41.34 մլն դրամ «ՄԻԲՍ»-ը կստանա «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» իրականացնելու համար։ Նույն նպատակով հանրապետության մարզային 11 առողջապահական հաստատությունների պետությունը կհատկացնի 83.2 մլն դրամ։ Պատվերների երկրորդ ուղղությունը նույն ծառայությունն է՝ նախատեսված զինծառայողների համար։ Այս նպատակով Արսեն Թորոսյանի տիկնոջ ղեկավարած ընկերությունը նույն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունից կստանա 15.68 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ զինծառայողների համար նույնատիպ ծառայությունների նպատակով պետությունը մարզային 7 առողջապահական հիմնարկների կհատկացնի տասն անգամ պակաս գումար՝ 1.6 մլն դրամ։
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.