Փետրվարի 16-ին »Առնո Բաբաջանյան» համերգասրահի դիմաց հավաքվել էին ծնողներ, որոնք իրենց փոքրիկներին ուղարկել են Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա, իսկ արդեն դահլիճում էին հավաքվել ոչ միայն ծնողները, այլև պարարվեստը սիրողները: Պարի ակադեմիայի հաշվետու համերգն էր: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան տարվա մեջ 3-4 այսպիսի համերգ է ունենում: Պատասխանատվության զգացումը մեծ էր. այսօր կային մասնակիցներ, որ առաջին անգամ էին բեմ բարձրանալու:
«Գիտե՞ք՝ ինչի համար է մեզ անհրաժեշտ պարային նվազագույն որակ ունեցող երեխաներին նույնիսկ սաղմնային վիճակով բարձրացնել բեմ, շատ կարևոր է, որ նրանք անպայաման զգան վաղ հասակում հանդիսատեսի ծափը, գնահատականն ու բեմական աուրան: Իրական բեմական վարպետության նրանք հասնում են հենց այսպիսի նախասկզբով, և միմիայն այսպիսի նախասկզբով կարելի է սպասել, որ կունենան հրաշալի արվեստագիտական պարային արշավ և կզարմացնեն մեզ իրենց որակական հատկանիշներով». մանրամասնեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի կամ բեմական կյանքը ներկայացող անհատի համար գործունեության լավագույն գնահատականը լեփ-լեցուն դահլիճն է». իր ուրախությունը հայտնեց Իշխան Գասպարյանը: Անդրադառնալով «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ստեղծման պատմությանը և «Ֆիլհարմոնիկի» փոքր դահլիճ լինելուն` հույս հայտնեց, որ հանդիասատեսը կհեռանա մեծ հիշողություններով: Պարային հրաշալի համարները ուղեկցվում էին ծափահարություններով: Ամենափոքրիկները, որոնք բեմի վրա ամենաանկաշկանդն էին, բացի ծափահարություններից, ստանում էին հանդիսատեսի ժպիտները: Իսկ մեծերն իրենց կատարյալ տեխնիկայով ու պրոֆեսիոնալ շարժումներով էին հիացնում: Ամենատարբեր ոճերի պարերի հետաքրքիր լուծումները, շարժումները հասցրել են շատ կարճ ժամանակում սովորել: «Համերգին պատրաստվել ենք շատ կարճ, բայց մենք սովորել ենք նմանատիպ աշխատանքների:
Այն, ինչ ներդրել եմ երեխաների համար, ստացել եմ, բայց ամենամեծ գնահատականն, իհարկե՛, հանդիսատեսինն է` իրենց ծափերով: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա, որը արդեն ունի 13 տարվա պատմություն, Հայաստանի հինգ քաղաքներում, Մոսկվայում և մերձմոսկովյան քաղաքներում ծավալում է իր գործունեությունը: «Այս պահին մենք ներկայացնում ենք միայն հայաստանյան մասնաճյուղերի հաշվետու ծրագիրը: Մեր մի քանի մասնաճյուղեր ունեն ընդամենը մեկ տարվա պատմություն, մեկ-երկուսը` ավելի քիչ: Սա լուրջ աշխատանք է, քանի որ հասցրել ենք նրանց բեմ բարձրացնել, և ես գոհ եմ այսօրվա նկարագրից». մեզ հետ զրույցում ասաց Իշխան Գասպարյանը: Պարերն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով, դրանցից մեկը «Զինվորի երգ»-ն էր, որը կատարում էր Էմիլ Պողոսյանը: Այս երգի ժամանակ դահլիճը սկսեց ձայնակցել: Իր կատարումներով հանդես եկավ նաև Նարեկ Բավեյանը, ով այնտեղ էր որպես հատուկ հյուր: Նա վաղուց ծանոթ էր Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գործունեությանը և ուրախ, որ առիթ ստեղծվեց համագործակցելու: «Պուճուրները իրենց առաջին քայլերն էին անում լավն էր հետաքրքիր ու գեղեցիկ: Վստահ եմ, որ այս կոլեկտիվից տարիներ հետո դուրս կգան շատ լուրջ, պրոֆեսիոնալ պարողներ: Շատ գովելի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս պահում են մեր պարարվեստը, մշակույթը: Դրսում ապրող հայ երիտասարդության համար շատ կարևոր է սովորել հայկական պարավեստն ու հայկական մշակույթը»: Հաշվետու համերգի ժամանակ հանդիսատեսը հնարավորթյուն ունեցավ վայելելու «Իմ գտնված երազ» պար-ներկայացման մի գեղեցիկ հատված, իսկ ամբողջական տարբերակը հնարավոր կլինի դիտել արդեն հուլիս ամսին: «Մենք շատ ավելի լուրջ ծրագրով հանդես ենք գալիս ամեն ամառ` հուլիս ամսին, որտեղ Մոսկվայից ժամանած մասնաճյուղերի սաները ելույթ են ունենում Հայաստանի սաների հետ Օպերային թատրոնում: Այս համերգի ավարտից հետո մենք սկսում ենք պատրաստվել այդ համերգին». ասաց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմանդիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյան: Իսկ ամենավերջում արդեն կարելի էր տեսնել ծնողների` գոհունակություն արտահայտող դեմքերը, երեխաների հուզմունք արդեն անցել էր, նրանք բեմի վրա արդեն ստացել էին իրենց ծափահարությունները:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.