2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր դատարան է ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օիսպյանը, ով այս քրեական գործով տուժող է։ Նա այսօր ցուցմունք տվեց։ Դատարանում է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Տեղ հասնելուն պես լսել է Պավլիկ Մանուկյանի ձայնը ու հասկացել, թե ովքեր են ներսում։ Փորձել է վերջինիս հետ բանակցել, հորդորել, որ զենքերը վայր դնեն ու դրանով ցրեն իրենց՝ բանդա լինելու մասին շարունակ պտտվող խոսակցությունները։ «Լավ, շատ ես խոսում»,-եղել է Պավլիկ Մանուկյանի պատասխանը։
Այնուամենայնիվ, Վարդան Եղիազարյանի հետ ինքը փորձել է բանակցել նրանցից ոմանց հետ, սակայն կարճ ժամանակ անց հասկացել են, որ անիմաստ է։ Ապա ինքնաձիգը պահել են իր վրա, քաշքշել, ցանկացել խլել կապի միջոցն ու փորձել իրեն պատանդ վերցնել՝ սպառնալով չենթարկվելու դեպքում սպանել՝ միևնույն ժամանակ ինքնաձիգի կոթով հարվածելով ու ուսադիրները պոկելով։ Ինչպես հետո է իմացել, ուսադիրներ պոկողը եղել է Աշոտ Պետրոսյանը։
«Այդպես մտանք գունդ։ 5-6 հոգով հարվածում էին ինձ։ Մտանք ներս։ Այնտեղ մի քանի համակարգիչներ էին դրված, որոնց շուրջ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը։ Ավելի առաջ գնալով՝ հանգստի սենյակում տեսա ձեռնաշղթաներով 8 ոստիկանների։ Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ «կանդալեցին»։ Հետագայում բոլորիս ձեռքերն արձակեցին։ Այնուհետև ինձ տարան դուրս։ Բարձրախոս տվեցինք ձեռքս՝ ասելով՝ եթե հիմա ոստիկաններին կոչ չանես զենքերը վայր դնել ու գալ, միանալ մեզ, քեզ այստեղ գյուլլում ենք։ Սպառնալիքները տևեցին 3-5 րոպե։ Ես, բնականաբար, դա չասացի, այլ դիմելով գործընկերներիս՝ հորդորեցի այս ուղղությամբ չկրակել, որ պատասխան կրակ զինված խմբի կողմից չլինի»,-հիշեց ՀՀ ոստիկանապետը՝ հավելելով, որ գնդի տարածքում «Մոլոտովի կոկտեյլներ» էին պատրաստվում։
Վ. Օսիպյանը հիշեց, որ ինքը սկսել է փնտրել գնդապետ Արթուր Վանոյանին, տեսել արյունոտ պատեր ու խառնաշփոթ վիճակ ու հասել մինչև աշխատասենյակ, ուր արդեն գտել է նրան մահացած վիճակում։
- 15:10Տեսանյութ. Ոստիկանների բացահայտումները ԵՊՀ-ում. Ռեկտորը որպես կաշառք 10 հազար դոլարի գույք է ստացել
- 14:10Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին
- 11:10Ոստիկանները բացահայտել են նախկին պաշտոնատար անձանց ապօրինությունները
- 15:10ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի որդու վերաբերյալ քրեական գործով
- 14:10«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի
- 13:10Խուզարկություններ Շիրակի մարզում․ ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել
- 11:10Դատախազությունը հայտարարություն է տարածել
- 15:15Տասնյակ գողություններ նույն գյուղում. ոստիկաններին վերջապես հաջողվել է բռնել գողին
- 12:10Մանվել Գրիգորյանին մեղսագրվող շորթման դրվագով տուժածները մահացած են. փաստաբան
- 11:10Ռոբերտ Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվեց
20.02.2019 | 15:10
20.02.2019 | 14:10
20.02.2019 | 14:10
20.02.2019 | 12:10
20.02.2019 | 11:10
19.02.2019 | 15:10
19.02.2019 | 14:10
19.02.2019 | 13:10
19.02.2019 | 12:10
19.02.2019 | 11:10
18.02.2019 | 15:15
18.02.2019 | 14:10
18.02.2019 | 12:10
18.02.2019 | 11:10
16.02.2019 | 15:15
16.02.2019 | 14:10
16.02.2019 | 13:10
16.02.2019 | 11:10
15.02.2019 | 15:10
15.02.2019 | 14:10
15.02.2019 | 13:10
15.02.2019 | 12:10
15.02.2019 | 11:10
14.02.2019 | 14:11
14.02.2019 | 13:10
14.02.2019 | 12:10
14.02.2019 | 11:10
13.02.2019 | 15:06
13.02.2019 | 14:10
13.02.2019 | 14:10
13.02.2019 | 14:10
13.02.2019 | 11:10
12.02.2019 | 15:21
12.02.2019 | 15:10
12.02.2019 | 14:10
12.02.2019 | 13:10
12.02.2019 | 12:10
12.02.2019 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.