Ամանորին դիրքեր բարձրացած ոստիկանության ծառայողներին չեն տվել խոստացված 80 հազարական դրամ պարգեւավճարները։ Այս մասին NEWS.am-ին պատմեց խմբագրություն զանգահարած ոստիկանության աշխատակիցներից մեկի եղբայրը՝ Կարեն Առաքելյանը։
«Նոր տարվան իրենց ասել են՝ բարձրացեք դիրքեր, 80 հազար դրամ պարգեւավճար կտան, էդ մարդիկ տնից-տեղից կտրվել են, գնացել են, Նոր տարին դիրքերում են դիմավորել, ու մինչեւ հիմա ձգձգում են, գումարը չեն տալիս»,- ասաց նա։
Կարեն Առաքելյանի խոսքով՝ հարցը ոչ թե գումարն է, այլ այն, որ մինչեւ հիմա խաբում են ոստիկանության աշխատակիցներին։
«Պաշտոնյաները իրենց տաքուկ կաբինետներում նստած մինչեւ մեկ միլիոն պարգեւավճար են ստանում, իսկ հասարակ ոստիկանին, որ բարձրանում է դիրքեր նրանց կաշին պահելու համար, չեն ցանկանում էդ 80 հազար դրամը տալ։ Հարցը գումարը չէ, հարցը վերաբերմունքն է, մեծ վիրավորանք է իրենց համար»,- հավելեց նա։
Քաղաքացին նշեց, որ իրենք դիմել են ոստիկանության լրատվական ծառայություն, իրենց հայտնել են, որ տեղյակ չեն այդ գումարների մասին։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին պարզաբանում է տվել այս խնդրի վերաբերյալ։
«ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, թե ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չեն վճարվել խոստացված պարգևավճարները: Պարզաբանենք, որ ոստիկանության ծառայողներին՝ ոստիկանության պետից մինչև շարքային, այդ թվում և մարտական հերթափոխում գտնվողներին, տարեվերջին վճարվել են օրենքով նախատեսված պարգևավճարները: Ինչ վերաբերում է Ամանորի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ծառայողներին, ապա ոստիկանության պետի՝ հունվարին ստորագրած առանձին հրամանով նրանց կտրվի նաև լրացուցիչ պարգևավճար»,- ասել է նա:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.