2018 թվականին ազգաբնակչության բուժումը ապահովելու համար ՀՀ պետական բյուջեից 80 միլիարդ դրամ կամ 160 միլիոն դոլար է հատկացվել: Մասնագետները համակարծիք են՝ ճիշտ տնօրինելու դեպքում այդ գումարը բավարար կարող էր լինել մի քանի անգամ ավելի շատ մարդկանց բուժօգնություն ցուցաբերելու համար: Տարբեր բուժկենտրոնների ղեկավարներ առողջապահության ոլորտի խնդիրներ են քննարկել Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում:
Հայաստանի Հանրապետությունում առողջապահության վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ՝ համակարծիք են Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցները: Խնդիրները շատ են, բայց լուծումներ են կան: Հետեւողական աշխատանք ու համակարգային մոտեցում է անհրաժեշտ:
«Առողջապահությունը եւ բժշկությունը տարբեր հասկացությունները են եւ խնդիրներն էլ պետք է տարանջատել ըստ այդմ: Առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներից է կադրերի, մասնագետների պակասը: Բժշկական համալսարանը ամեն տարի լավ շրջանավարտներ է ունենում, բայց նրանք ավարտելուց հետո նախընտրում են աշխատել արտերկրում: Ես ավելի քան 30 տարի դասավանդում եմ Բժշկական համալսարնում եւ կարող եմ հստակ ասել՝ իմ լավագույն ուսանողների մեծ մասը այսօր արտերկրում է կիրառում ստացած գիտելիքները… Սա շատ լուրջ հարց է, որին անհրաժեշտ է անհապաղ լուծում գտնել, այլապես շատ լուրջ խնդրի կբախվենք՝ ամենամոտ ապագայում»,- ասում է «Փիրուզյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Փիրուզյանը ու առաջարկում խնդիրների լուծումները փնտրել ակունքներում: Գործընկերներից մեկի խոսքերն է հիշում՝ խեղդվողին փրկելուց առաջ, պետք է պարզել՝ ո՞վ է նրան հրում դեպի գետը:
«Բոլորս խոսում ենք քաղաքականությունից, վտանգներից, պատերազմներից, բայց հաշվի չենք առնում, չենք կարեւորում մեր ժողովրդին ամեն օր սպանող խնդիրները: Հայաստանում քաղաքացին առողջ ապրելու համար մոտիվացված չէ: Հայաստանը դարձել է փոս, ինչքան փտած ավտոմեքենա կա մեր երկիր է բերվում: Ավտոբուսներ ենք նվեր ստանում տարբեր երկրներից, ուրախանում ենք…Բայց դուք տեսել ե՞ք սեւ ծուխը, որ դուրս է գալիս այդ ավտոբուսներից: Ապացուցված է, որ կերոսինի ծուխը շատ ավելի վտանգավոր է սիրտ-անոթային հիվանդությունների համար, քան՝ բենզինի կամ գազի ծուխը: Եվրոպայում թույլ չեն տալիս նման ավտոմեքենաներ մտնեն երկիր, որովհետեւ դա դանդաղ սպանում է ժողովրդին… Այդ ծուխը շնչում ենք մենք եւ մեր երեխաները: Հետո սկսում ենք բուժել մեր ժողովրդի սիրտը, թոքերը՝ առանց հետամուտ լինելու, թե որտեղի՞ց է խնդիրը գալիս: Թվում է՝ գլոբալ խնդիրներից ենք խոսում, բայց սա առողջապահական խնդիր է: Ոչ ոք հաշվի չի առնում՝ ի՞նչ օդ ենք մենք շնչում եւ ինչպե՞ս է դա անդրադառնում մեր առողջության վրա: Պետք է դնել որոշակի սահմանափակումներ եւ հետեւել դրանց»,- ընդգծում է նա:
Ավելի հեշտ է կանխարգելել, քան՝ բուժել սկզբունքը Հայաստանում չի գործում: Բժիշկները օրինակներով են խոսում: Մեկ պատվաստանյութը, որ մեկ մարդու համար 3000 դրամ է արժենում, հետագայում 100 000-ավոր դրամներ արժեցող բուժում կարող է կանխարգելել: Եթե խրոնիկ հիվանդները սեզոնային հիվանդությունների ժամանակ պատվաստվեն, օրինակ, գրիպի պատվաստանյութով, հետագա բարդություններից կարելի հեշտությամբ խուսափել:
«Ի՞նչ պատկեր է այսօր մեզ մոտ: Առողջապահության նախարարությունը որոշակի քանակով պատվաստանյութ է բաժանում է պոլիկլինիկաներին՝ հիմնականում երեխաների համար: Տարվա վերջում դրանց ժամկետը անցնում է եւ այդ պատվաստանյութերի կեսը թափվում է…Փոշիանում է պատվաստանյութերի վրա ծախսված գումարը, միեւնույն ժամանակ՝ չպատվաստված խրոնիկ հիվանդների բուժման համար հետագայում մեծ գումարներ է ծախսվում»,- ասում է Արմեն Փիրուզյանը:
«Քանկոր» բժշկական կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը համակարծիք է՝ համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Առողջապահական համակարգը պետք է լիարժեք աշխատի, որպեսզի, բժիշկը կարողանա միայն բժշկությամբ զբաղվել:
«Առողջապահությունը հանրային առողջության պահպանման պետական մեխանիզմ է: Բժշկությունը՝ մարդ բուժելու արվեստն է, որ որեւէ կապ չունի առողջապահության հետ: Հայաստանում այս երկու հասկացողությունները իրար կորցրել են: Մեր առողջապահական համակարգը զրոյական մակարդակի վրա է: Բժշկության մասին նույնը չէի ասեի: Բժշկության մեջ շատ են տաղանդավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը իր բնագավառում կարողանում է լավագույնս դրսեւորվել»,- ասում է Շահեն Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ պետբյուջեից տրամադվող 80 միլիարդ դրամը այնքան էլ քիչ գումար չէ եւ դրա ճիշտ տնօրինման շնորհիվ կարելի անել շատ ավելին, քան՝ արվում է այսօր:
«Մենք 1.5 միլիոն չափահաս բնակչություն ունենք, որոնց կեսից ավելին մինչեւ 40 տարեկան են: Նրանց հիվանդացության տոկոսը ցածր է: Միջին հաշվարկով 600-700 հազար ռիսկային հիվանդներ ունենք: Եթե 160 միլիոն դոլարը բաժանում ենք նրանց մեջ, հասկանում ենք, որ պետական օժանդակությունը այնքան էլ փոքր չէ, եթե ճիշտ օգտագործվի: Հայաստանի Հանրապետությունը այսօր, սակայն, հարյուր տոկոսով վճարում է պետծառայողների, զինծառայողների, ուսուցիչների բուժման համար: Ամենաանպաշտպան խավն է պարտավոր լինում 100 տոկոսով վճարել իր բուժման համար: Արդյունքում՝ սահմանամերձ գյուղում բնակվող մի մարդ պետք է իր սրտի վիրահատության համար լրիվ վճարի, իսկ փոխնախախարի բարեկամին ես պետպատվերով եմ նույն վիրահատությունը անում: Միջոցները պետք է ճիշտ ղեկավարել, ճիշտ բաշխել »,- ընդգծում է նա:
Քննարկման միակ մարզային ներկայացուցիչը Դարակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար էռնեստ Բալույանցն է: Լսելով կոլեգաներին՝ նկատում է մարզերում կարծես թե վիճակն ավելի բարվոք է, գոնե՝ կանխարգելման առումով:
«Լսելով կոլեգաներիս խոսքը՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարզերում առողջապահության վիճակը ավելի լավ է, քան՝ մայրաքաղաքում: Օրինակ, պատվաստանյութերի հետ կապված կարող եմ ասել, որ մեր մարզում, երբ գրիպի պատվաստանյութ ենք ստանում, բաշխում ենք տարբեր խմբերի: Սկզբում պատվաստվում են երեխաները, այնուհետեւ՝ դիսպանսերում գրանցված հիվանդները, զորակոչիկները: Եթե պատվաստանյութ է ավելանում դրանից օգտվում են նաեւ մյուս բնակիչները: Նույնն էլ, իմ կարծիքով, մայրաքաղաքում պետք է արվի: Պոլիկլինիկաները, երբ ստանում են պատվաստանյութերը իրենք են որոշում՝ ինչպես կիրառել այն, հրամանը բոլորի համար նույնն է»,- ասում է նա:
Մարզային հիվանդանոցների թեման քննարկման մասնակիցներից շատերի է հուզում: 21-րդ դարի Հայաստանում մարզեր, սահմանամերձ գյուղեր կան, որտեղ, մեղմ ասած, բժիշկների պակաս կա: Տավուշի մարզում, օրինակ, միայն մեկ անեզթեզիոլոգ է աշխատում: Եթե նա Դիլիջանում վիրահատության է, իսկ Նոյեմբերյանում ավտովթար է եղել, շտապ վիրահատություն կազմակերպելը դառնում է անհնարին:
«Երեւան քաղաքում ավելի շատ են բժիշկները, քան հիվանդները: Կադրերի գերհագեցվածության խնդիր կա: Սնկի նման են աճում բժշկական կենտրոնները: Ի դեպ, առաջ են կարողանում գնալ եւ շուկա գրավել այն կլինիկաները, որոնք կարողանում են լավ գովազդ անել: Շատ լավ մասնագետներ այդ պատճառով են ստվերում մնում: Այս ֆոնի վրա մարզեր ունենք, որտեղ, մեղմ ասած, բժշկի կարիք կա: Ավարտելուց հետո բժիշկները նախընտրում են աշխատել խոշոր քաղաքներում»,- ասում է «Արամյանց» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Կռնատյանը ու ավելացնում՝ բժիշկները նախապատվությունը են տալիս, այսպես ասած, մոդայիկ մասնագիտություններին: Քիչ են թերապեւտները, չկան ընտանեկան բժիշկներ, որոնց դերը չափազանց կարեւոր է: Ճիշտ կլինի, օրինակ, որ լինի համակարգող մի կենտրոն, որ թերապեւտներին որոշակի առավելություններ տա, նրանք անվճար վերապատրաստվեն, որպեսզի մարզերում առաջնային օղակը սպասարկող բժիշկներ լինեն:
Քննարկում ամփոփում է նախաձեռնության հիմնադիր ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:
«Ես կարեւորում եմ, որ առողջապահական համակարգը ինքն իրենով կայանա եւ որպես ինքնաբավ համակարգ աշխատի: Բայց համակարգը կկայանա, եթե այդտեղ խնդիրները շատ պարզ ձեւակերպված լինեն ու դրանց լուծմանը հետամուտ լինենք: Մինչեւ խնդիրներ չառաջադրվեն, լուծումներ չեն կարող գտնվել: Այնինչ ոլորտի մասնագետները դժկամորեն են բարձրաձայնում խնդիրների մասին… Պետք է հասկանալ ինչո՞ւ չի վստահում պացիենտը բժշկին: Մարդը պատրաստ է վճարելու, բայց՝ որակյալ ծառայության համար: Պետք է լինեն չափորոշիչներ, որ մարդիկ հասկանան՝ ինչ՞ի համար են իրենք վճարում»,- ասում է նա ու բժիշկներին առաջարկում հետագայում էլ շարունակել քննարկումները: Այնքան ժամանակ բարձրաձայնել խնդիրների մասին, քանի դեռ լսելի չի դարձել նրանց ձայնը եւ խնդիրները լուծում չեն գտել:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.