Կառավարությունում այսօր բուռն քննարկման առարկա է դարձել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։
Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագան Դավիթ Անանյանը իրենց դիտարկումները և բացասական գնահատականն են ներկայացրել նախագծի շուրջ: Անանյանն ասել է, որ 2019 թվականը բյուջետային մուտքերի համար ռիսկային տարի է, և առաջարկել է մեկ տարի հետաձգել նախագծի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հետևանքներին, ասել է, որ ետ են բերելու այն գումարը, որն այսօր կորցնում են:
«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ էլեկտրոմոբիլները շատանան, և այս նախագծով դա ցույց ենք տալիս: Սա դեռ պետք է քննարկման մի քանի փուլ անցնի, ինչի արդյունքում կառավարությունը կարող է ետ կանչել այս նախագիծը: Մինչև մարդիկ գլխի ընկնեն, թե ինչ օրենք է ընդունվել, երկու տարի կանցնի»,- ասել է նա և կարևորել է նման քննարկումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կմախքներ կան և դա շատ լուրջ խնդիր է: «Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,-ասել է նա:
Այս քննարկումների բովանդակությունն ամբողջովին մնացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, դարակազմիկ հայտարարության ստվերում։
Մի պահ դժվարանում ենք հավատալ, որ Փաշինյանն իրապես նման ոչ համարժեք հայտարարություն է արել։ Խոսքն, ի վերջո, ոչ թե տեխնիկական վարչապետի, այլ մի մարդու մասին է, ով պետության ղեկավար է դարձել թավշյա հեղափոխության շնորհիվ ու հաստատապես խնդիրների ավելի գլոբալ ու մեծ օրակարգ է պարտավոր ունենալ։ Սակայն, ինչքան էլ ցավալի է, քննարկվող հարցի վերաբերյալ հենց սրանք են եղել Փաշինյանի «համոզիչ» փաստարկները, որոնք, նրա մատուցմամբ՝ բալասան են երկրում արմատապես իրավիճակ փոխելու համար։
Նիկոլ Փաշինյանի նշած երեք խնդիրներն, անշուշտ, կարևոր են, սակայն՝ նույնիսկ ոչ թե Երաևանի քաղաքապետի, այլ նրա տեղակալներից մեկի, կամ՝ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի համար։ Երբ այդ խնդիրների մասին խոսում է Փաշինյանը, ապա վարչապետի նշաձողն իջեցնում է ահավոր ցածր մակարդակի վրա, որից անդին կառավարման ճգնաժամն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եթե Հայաստանի վարչապետը պետք է զբաղվի աղբի, բուտկաների ու մեքենաների կմախքների խնդիրներով, ապա նման երկիրը չունի երազանքներ, ամբիցիաներ, հեղափոխական կրեատիվ էներգիա։ Առհասարակ՝ այդ խնդիրներն առաջնահերթություն համարելը քաղաքական այնպիսի լուրջ անհամարժեքություն է, որ կասկածի տակ է դնում բուն հեղափոխության պատմականությունը, քաղաքական նշանակությունը։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը նաև անուղղակի խոստովանություն է, որ Հայաստանում իշխանություն՝ ֆունկցիոնալ առումով, գոյություն չունի ու բոլոր խնդիրները լուծվում են վարչապետի մակարդակով։ Իրականում այդպես էլ կա ու օրեր առաջ արդեն արձանագրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է չաշխատող իշխանության «շտապօգնությունը»։
Մյուս կողմից՝ այդպիսին են բոլոր անձնակենտրոն իշխանությունները, որտեղ առաջին դեմքը նաև երկրի գլխավոր աղբահավաքն է կամ մեկը, որը զբաղվում է հին մեքենաների կմախքներով։
Նման իշխանությունների ճգնաժամն անխուսափելի է, որն ավարտվում է կամ կատարյալ ֆիասկոյով, կամ էլ՝ ավտորիտարիզմի հաստատմամբ։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա թեզերը իշխանության ճգնաժամի, նրա քաղաքական բովանդակության բացակայության բացահայտ դրսևորում են, առհասարակ՝ գուժում են քաղաքականության վախճանի մասին։ Ցավալի է, որ հեղափոխության արդյունքները կապիտալազացնելուց հետո շարժվում ենք դրա նշաձողը կարգին Հայկոյի չհավաքած աղբի մակարդակին հավասարեցնելու ուղղությամբ։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.