Սոցիալական ապահովության պետական ծառայությունը պարզաբանել է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և աշխատանքային կենսաթոշակների չափը և շահառուների շրջանակը:
«2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում Կառավարության ընդունած որոշման համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կազմում են 25 500 դրամ: Սա նշանակում է, որ ավելացել է ավելի քան 64000 անձի տրամադրվող պետական նպաստի չափը:
Հարկ է նշել, որ նախկինում ծերության նպաստի չափը կազմում էր 16 000 դրամ (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 5693), 1-ին խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 000 դրամ (հաշմանդամության նպաստ ստացող շահառուների ընդամենը թիվը 01.01.2019թ. դրությամբ` 46975), կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16 հազար դրամ (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 11416): Երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում նպաստի սահմանված չափը մնացել է անփոփոխ` 80 000 դրամ»,- տեղեկացրին Սոցիալական ապահովության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեղեկացվում է, որ 25500 դրամը 2019 թվականի համար պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող ցուցանիշն է: «Այսինքն, ձեռնարկված միջոցառումը նպատակ ունի ապահովել պարենային (ծայրահեղ) աղքատության գծին հավասար պետական աջակցության տրամադրումն այն անձանց, ովքեր ունեն ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ ստանալու իրավունք: Այսպիսով` խնդիրը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ ստացող անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխությունից հետո 2019 թվականի հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակների չափերի ավելացմանը, ապա, նշվում է որ «2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում Կառավարությունը հավանության արժանացրեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով:
Կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու նպատակով, որպես աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլ, նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
Այսինքն, օրենքով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը, որից ցածր աշխատանքային և զինվորական կենսաթոշակները լինել չեն կարող»:
Պարզաբանվել է, որ օրենքի ընդունման դեպքում կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 500 դրամ:
«Սա նշանակում է, որ անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, 25 500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն (կավելացվեն) 2019 թվականի հունվարի 1-ից և պակաս վճարված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ` նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ միասին: Օրինակ` եթե վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 18000 դրամ և նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել 2019 թվականի մարտ ամսին, ապա ապրիլ ամսվա 25500 դրամ կենսաթոշակի հետ կենսաթոշակառուին կվճարվի նաև հունվար-մարտ ամիսներին պակաս վճարված 22500 դրամը ((25000-18000)x3 ամիս):
Տեղեկացվում է, որ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում 2019 թվականի հունվարի 1-ից 25500 դրամ են դարձել`
ա) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի զինվորական կենսաթոշակի չափը` նախկին 18000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ`2598).
բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ`186): Այս դեպքում երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը մնացել է անփոփոխ` 80000 դրամ)»,- հայտնել են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.