Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենի Բագրատ Ենգիբարյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Հայաստանում այսօր կա բարձր տեխնոլոգիական պրոդուկտ, որ ճանաչված և մրցունակ է համաշխարհային շուկայում: ՏՏ ոլորտում մեզ հնարավորություն է տրված: Հայաստանը մտնում է նոր փուլ: Վերազգային կազմակերպությունները գալիս են, որպեսզի իրենց ամենաբարդ խնդիրները լուծեն Հայաստանում: Այլևս էական չէ ինչքան գումար է վճարվում, անհրաժեշտ է միայն, որ այդ խնդիրները լուծվեն: Կարող ենք դրսևորվել արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման և այլ ոլորտներում, որտեղ խնդիրը վերաբերում է մաթեմատիկական խնդիրների լուծմանը:
Ոլորտի կայացման համար տարբեր հանգամանքներ համընկան: Կախվածությունը պետությունից այնքան մեծ չէր, որքան այլ ոլորտներում, կապիտալ ներդրումները քիչ էին պետք, կարևորը ուղեղն էր, ստացվեց սփյուռքի հետ աշխատանքը և ամենակարևորը մի խումբ նվիրյալներ կային, որ որոշեցին, ոլորտը պետք է կայանա և արեցին հնարավոր ամեն ինչ: Մենք շատ ուրախ ենք, որ պետությունը այսօր հենվում է ՏՏ-ի վրա, որովհետև դա կարող է ստիմուլ դառնալ մյուս ոլորտների համար: Մենք պետք է չվախենանք բարդ խնդիրներ լուծելուց: Մենք չպետք է վախենանք մեր հաջողություններից ու այս ոլորտի կայացման մոդելը տարածենք նաև մյուս ոլորտների վրա:
IT ոլորտում ձեռքբերումներ ունենք, բայց խնդիրներն էլ քիչ չեն: Առաջնային է կրթության հարցը: Ոլորտը առաջ է գնացել, աշխարհում շատ փոփոխություններ կան, որի հետևից պետք է կարողանանք հասնել մեր կրթությամբ: Կարևոր է հասկանալ, որ Հայաստանը չի կարող էժան աշխատուժի տեղ համարվել: Մեր երեխաներին պետք է թույլ չտանք դպրոցից անմիջապես հետո գնալ աշխատելու, նրանք պետք է լիարժեք կրթություն ստանան: Համալսարանական լավ կրթությունը չափազանց կարևոր է: Եթե մի քանի ամսում հնարավոր է ծրագրավորում սովորել, ճարտարապետության մեջ ոչինչ չես կարող անել, եթե չորս տարի ինժիներիան լավ չսովորես: Իսկ մեր ԲՈՒՀ-երի վիճակը լուրջ է…
Եթե քիչ թե շատ գլուխ ենք հանում դպրոցական կրթությունից՝ լաբորատորիաներ է դրվում և այլն, ԲՈՒՀ-երում կրթական մակարդակի լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այսօր լավ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ պատրաստելը նշանակում է լուրջ ներդրում անել ապագայի համար: Եթե մենք կարողանանք ԲՈՒՀ-երը զարգացնել, խելացի մարդուն կերտել և նրա աշխատելու համար բարենպաստ պայմաններ ապահովվել, մենք լրիվ այլ հարթության վրա կարող ենք հանդես գալ:
Ոլորտային խնդիրներից է նաև վերազգային հայտնի կազմակերպություններ Հայաստան բերելը: Ինչքան շատ, այնքան լավ: Չ՞է որ դրանց մեջ է ամփոփված ամբողջ աշխարհի գիտելիքը: Եթե ինչ որ մի կազմակերպություն, օրինակ, 120 երկրում ներկայացուցչություն ունի, նշանակում է այդ ամբողջ երկրներից ինֆորմացիա ունի: Հետազոտությունները շատ լուրջ մակարդակի վրա են: Տվյալ կազմակերպությունը Հայաստան գալով՝ ամբողջ այդ ինֆորմացիան տեղափոխում է մեր երկիր: Տեխնոլոգիական նորարությունը կենտրոնացած է աշխարհի հզոր ֆիրմաներում: Միջին և փոքր ընկերությունները զարգանում են հզոր ֆիրմայի կողքին: Նորարություն չկա, եթե չկա խնդիր: Եթե մարդ չգիտի, որ կողքինը մետր 60 է թռել, նա կհպարտանա իր մետր 40-ով: Մարդիկ պետք է տեղյակ լինեն ի՞նչ է կատարվում աշխարհում, որ մյուս խնդիրը լուծեն: Մեծ կազմակերպությունը բերում է խնդիր, տեխնոլոգիա, նոր նշաձող է դնում և դու ստիպված ես ձգտել դրան: Մենք պետք է կարողանանք այդ գիտելիքը բերել մեզ մոտ, որովհետև հայերը, երբ ճիշտ միջավայր են ընկնում կարողանում են նոր լուծումներ գտնել: Հայերի առանձնահատկությունն է, որ շատ արագ կարողանում են հարմարվել միջավայրին և նոր լուծումներ գտնել: Համաշխարհային խոշոր կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը մի անգամ ասաց՝ այս հայերի հետ չգիտենք ինչպես վարվենք:
Աշխատանք ենք տալիս, քիչ չի անում են, մի բան էլ նոր առաջարկ են անում, չես իմանում այդ առաջարկի հետ ի՞նչ անես… Վերազգային կազմակերպությունների առաջնային խնդիրը հետազոտական միտք փնտրելն է և Հայաստանը կարող է հանգուցային կետ լինել, որտեղ կարող են գտնել այդ միտքը: Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու: Աշխարհում գիտեն, որ խնդիրներ լուծելու տեղ է Հայաստանը և մի նոր տենդենց է սկսել , սկսել է դրսից ոչ հայ աշխատուժ գալ մեր երկիր: Այդ ամենը իրար հետ կապելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանի տեղը աշխարհում գիտեն, բայց, եթե ավելի ուշադիր նայեն, շատ բան ունեն անելու մեր երկրում: Պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր ունեցածը, որովհետև շատ երկրներ ավելի լավ են ներակայացնում անգամ իրենց չունեցածը:
Մի քանի թիվ նշեմ՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների թվով հազարը անցել է, հատում ենք 16 հազար մասնագետների շեմը: Խոսում ենք հաջողություններից, բայց խնդիրները շատ-շատ են: Հիմնականում համակարգային խնդիրներ են դրանք և կազմակերպչական բնույթ ունեն: Առաջին հերթին մենք պետք է որոշենք, թե աշխարհում որտեղ ենք դիրքավորվում: Եթե մենք կապուչինոյի սերուցքն ենք ուզում՝ ամենաթանկ, ամենբարձր մակարդակի գործը, պետք է հասկանանք որտեղից պետք է սկսել: Առաջին հերթին մասնագետը պետք է ավարտի ԲՈՒՀ-ը: եթե ԲՈՒՀ-ը վատն է, չի նշանակում, որ այնտեղ գնալ պետք չէ, պետք է ԲՈՒՀ-ը փոխվի: Պետք է հասկանալ, որ եթե կապուչինոյի սերուցքն ես ուզում պետք է կաթ լցնես, հակառակ դեպքում սերուցք չի ստացվի: Միայն լավ կրթություն ստանալով կարող ես դառնալ լավ մասնագետ և լավ, բարձր վարձատրվող գործեր անել: Վերապատրաստումներով, կուրսերով կարող ես դառնալ ծրագրավորող և էժան գործեր անել միայն: Իսկ այսօր ինչպե՞ս է, եթե ԲՈՒՀ-ը կարողանում է լավ գործ բերել Հայաստան, ամբողջ եկամուտը գնում է բյուջե: Լավ գործ Հայաստան բերելու ստիմուլը սկզբից ևեթ վերացված է: Երկիրը չի կարողանում լուծել կենսաթոշակի հարցը, որոշել է, որ ակադեմիաներից և համալսարաններից չի կարելի մարդկանց հանել: 30-40 դրամը հազարը դասախոսների կենսաթոշակն է, բայց նա դա վաստակելու համար պետք է մտնի լսարան: Այսպիսով նա իր խնդիրը տանում է լսարան և երեխաների մոտ սպանում է ամբողջ հետաքրքրությունը:
Աշխարհում չկա երկիր, որ տեխնոլոգիական շարժիչ ուժը պետությունը չի: Աշխարհի ՀՆԱ-ի 50 տոկոսը ստեղծում են չորս երկիր՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, որոնք ունեն տեխնոլոգիա: Ինչո՞ւ ունեն տեխնոլոգիա, որովհետև կառավարությունը աջակցում է տեխնոլոգիական զարգացմանը: Մեզ մոտ համակարգային պարզ խնդիրների լուծմամբ կարող ենք շատ հարցեր լուծել: Երկու հարց վերցնենք. Առաջին հերթին պետք է հասկանանք ո՞ւր գնալ, Բելոռուսները, օրինակ հասկացել են, որ իրենք չեն ուզում բարդ խնդիրներ լուծել: Աշխարհի ճանաչված ֆիրմաներ գալիս են Բելոռուսիա ու տեղի կազմակերպությունները պարզ գործեր են անում: Հայկական ընկերությունները համաձայն չեն: Նրանք նախընտրում են անել քիչ, բայց բարդ ու թանկ գործերը: Ես կարծում եմ, մեզ համար դա է ճիշտ տարբերակը, որովհետև մենք քիչ ենք ու կարող ենք թանկ գործերով մեծ եկամուտ ունենալ: Բայց այս դեպքում պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Ի դեպ, հարցը այս դեպքում գումարին չի վերաբերվում: Եթե Կոստարիկայի նախագահը իրեն կարող է թույլ տալ, որ հինգ տարի խնդրի , որ Ինտելը գնա իր երկիր, ցանկացած երկրի ղեկավար կարող է իրեն թույլ տալ տասը տարի խնդրել: Նրա երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը Ինտելից է գալիս…Մենք պետք է ակտիվ լինենք, ոչ թե նստենք սպասենք սփյուռքը ի՞նչ պետք է անի, ասենք՝ մեզ չեն սիրում, չեն գալիս թող չգան և այլն: Պետք է չվախենանք, դիրքավորվենք, լուրջ գործերի հավակնություն ունենանք և հավատանք, որ մեզ մոտ ամեն բան ստացվելու է:
Այսօր մի բացառիկ իրավիճակ է մեր երկրում շատ բաներ նոր էջից սկսելու համար և ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պետք է մասնակից դառնան երկրի զարգացման գործին, նպաստեն իրենց գիտելիքով և ինտելեկտով: Պետք չէ սպասել, որ ինչ- որ մեկը կոորդինացնի և առաջ տանի: Բացառիկ հնարավորություն կա նոր էջից սկսելու, ուս -ուսի տալու ու հաջողության հասնելու, որովհետև արդեն տեսել ենք, որ դա հնարավոր է: Պետք է շատ արտադրենք ու տարբեր տեղերում կիրառենք: Պետք չի սպասել, որ կառավարությունը առաջարկի, պետք է համոզել, ցույց տալ, թիմ սարքել ու միասին առաջ գնալ:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.