Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ղեկավար
Վլադիմիր Սահակյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք շատ լավ մասնագետներ ունենք այսօր, որոնք տիրապետում են ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: Պատմությունը ցույց է տալիս, որ մենք ոչ թե օգտագործել ենք տեխնոլոգիաները, այլ ստեղծել ենք դրանք: Դեռ Սովետական միության տարիներից ամենահզոր համակարգիչները նախագծվում էին Հայաստանում: Ի՞նչ է կատարվում այսօր մեր երկրում: Այսօր մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք կարողանում են աշխատել եւ ստեղծել ծրագրեր, փոքր ռոբոտներ, բայց մենք չենք ստեղծում նորագույն տեխնոլոգիաներ:Իսկ սա ամենից կարեւորն է Հայաստանի նման երկրի համար այսօր: Տեխնոլոգիա ստեղծելը, սակայն, մեծ ներդրումներ է պահանջում:
Ես աշխատում եմ գիտական կազմակերպությունում, մենք պատրաստում ենք գիտնականներ: Մեր ասպիրանտները կատարում են հետազոտություններ, ստանում են ինչ որ արդյունքներ ու փորձում են ներդնել որեւէ տեղ: Որպեսզի սա ինչ որ չափով դառնա տեխնոլոգիայի մաս, երկար ճանապարհ է պետք անցնել: Պետք է մեծ ներդրումներ արվեն, որպեսզի հասնենք արդյունքի: Կազմակերպություններ կան Հայաստանում, որ մեծ աշխատանք են կատարում:
Բայց այդ կազմակերպությունները արտադրում են արդյունք, որը վերջնական տեխնոլոգիա է դառնում արտերկրում եւ ոչ Հայաստանում: Գրված չէ, որ դա Հայաստանում է արտադրված: Մենք ունենք շատ բարձ մակարդակի ծրագրավորողներ, բայց նրանց աշխատանքը հիմնականում արտասահմանյան ֆիրմաների համար է: Այդպիսով նրանք կարողանում են գումար վաստակել, բայց ի՞նչ է դա տալիս Հայաստանին: Պետք է կարողանանք ստեղծել մի ուղղություն, որը թույլ կտա ստեղծել տեխնոլոգիա, որի վրա գրված կլինի՝ արտադրված է Հայաստանում: Այդ դեպքում մենք շատ մեծ քայլ կլինենք արած:
Մենք միշտ ունեցել ենք հզոր հաշվողական ռեսուրսներ, այսօր՝ չունենք: Լուծումը հզոր սուպերհամակարգչային կենտրոնի հիմնումն է: Մեր կազմակերպությունը այդ ուղղությամբ աշխատում է: Սպասում ենք, որ նոր հզոր ռեսուրս Ֆրանսիայից տեղափոխենք Հայաստան: Եթե խնդիրներ չլինի եւ կարողանանք տեղափոխել դա, կունենանք տարածաշրջանում ամենահզոր հաշվողական ռեսուրսը ու դրանով կարող ենք շատ խնդիրներ լուծել:
Թվայնացումը այս ոլորտում կպահանջի նաեւ շատ մասնագետներ, մեր համալսարանները ծրագրերը կփոխվեն, կպատրաստվեն ավելի լավ մասնագետներ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր առաջնային են կրթական խնդիրները: Համալսարանները պատրաստում են մասնագետներ, բայց հստակ չէ՝ ինչի համար են պատրաստվում այդ մասնագետները: Մենք արտադրություն չունենք, որտեղ են նրանք աշխատելու են հետագայում: Համալսարանում կան առարկաներ, որ կլասիկ առարկաներ են, որ դասավանդվում են, որպեսզի մարդու ինտելեկտը զարգացնեն: Դա թույլ է տալիս մասնագետին շատ արագ կողմնորոշվել զարգացող տեխնիկայի այս դարում: Այն ինտելեկտը, որ տալիս է համալսարանը թույլ է տալիս արագ կողմնորոշվել եւ գլուխ հանել նորարարություններից:
Ես կարծում եմ,սակայն, ընկերությունները, որտեղ հետագայում աշխատելու են այդ մասնագետները ինչ- որ չափով պետք է մասնակից լինեն, ներդրում ունենա մասնագետի կայացման գործում՝ հատուկ կուրսերի, վերապատրաստման դասընթացների միջոցով :
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարյա բոլոր ոլորտների համար է հիմք: Տեխնոլոգիան ամենուր է օգտագործվում: Այսօր պետք է այնպիսի խնդիր դրվի, որ բոլոր ոլորտներում դրա պահանջարկը ճիշտ նկարագրվի: Միայն այդ ժամանակ մեզ մոտ կզարգանան համապատասխան տեխնոլոգիաները, որ պետք է ներդրվեն այդ ոլորտներում եւ համապատասխան կադրեր կպատրաստվեն համալսարաններում: Այսօր Հայաստանում ամեն ընկերությունն իր ուղղությունն է վերցրել, բայց ո՞վ է համակարգում, կոորդինացնում այդ աշխատանքը:
Այս փուլում դա պետք է անի կառավարությունը: Երբ մենք կհասնենք մի մակարդակի, որ ամեն բան իր տեղում դրված կլինի, այդ ժամանակ էլ կտրվի ազատություն: Սկիզբը պետք է ճիշտ դրվի, հետագայում զարգացումը կգնա իր հունով:
Կարեւոր դեր կարող են խաղալ մշտադիտարկման համակարգերը. Գյուղատնտեսությունում, առողջապահությունում եւ այլ ոլորտներում մենք պետք է կարողանանք ստանալ սարքեր, որը կարելի է վաճառել աշխարհում: Դա այնքան էլ դժվար չէ, անհրաժեշտ է, սակայն, հստակ նման խնդիր դնել: Այստեղ մեծ է կառավարության դերը, որն էլ պետք է լինի խնդիրը դնողը: Մեր կառավարությունը իրավունք ունի կառավարել Հայաստանի ամբողջ ռեսուրսները ու կառավարության անդամները պետք է հասկանան այդ պատասխանատվությունը: Եթե նախարարությունը խնդիր դնի, որ ոլորտում պետք է նման աշխատանք կատարվի, կազմակերպություններն էլ կմտածեն այդ ուղղությամբ եւ կստեղծեն տեխնոլոգիաներ: Այսօր շատ կարեւոր խնդիրներ կան տարածքի մշտադիտարկման հարցում, երբ տարբեր սենսորներ են դրվում տարբեր տեղերում, որպեսզի ինֆորմացիա հավաքեն:
Եթե մենք ունենանք բազմասպեկտրոալ արբանյակային նկարներ, կարող ենք ամբողջ մոնիտորինգային խնդիրը Հայաստանի համար լուծել: Սա կարեւոր է եւ տնտեսության, եւ երկրի պաշտպանության, անվտանգության համար: Նման մշտադիտարկում իրականացնելով՝ մենք մի քանի քայլով կարող ենք առաջ գնալ:
Ես կարծում եմ Հայաստանի ՏՏ ոլորտում վիճակը վատ չի, բայց կարելի է ավելի նպատակային ծրագրեր կազմել, որը մեզ ավելի բարձր մակարդակի կբարձրացնի աշխարհում:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.