«Ձեր հետախուզվողը հայտնաբերվել է, որ շատ էիք հետաքրքրված: Այն, որ ասում էիք՝ պարոն Օսիպյանը նույն բանն է կրկնում, անձամբ ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ դուք շատ մեծ հետաքրքրություն ունեիք Նարեկ Սարգսյանի նկատմամբ, տեսաք, որ հայտնաբերեցինք, աչքներդ լույս: Հավատացիք, որ ոստիկանությունը աշխատում է»,- կառավարության նիստից հետո «Հայկական ժամանակ»-ի լրագրողին դիմելով՝ ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, քանի որ վերջինիցս անընդհատ հետաքրքրվում էինք, թե ինչու չեն կարողանում հայտնաբերել Սերժ Սարգսյանի եղբոր որդուն՝ Նարեկ Սարգսյանին:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանի եղբորորդուն հայտնաբերելիս իրավապահներին օգնել է քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը՝ «Զապը»: Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
«Եթե որեւիցե մեկն ապացուցի, որ ոստիկանությունը համագործակցել է այդ առումով, ես հենց հիմա հրաժարական կտամ, չի կարող այդպիսի բան լինել»:
Օսիպյանը խոսեց նաեւ այն մասին, որ մի քանի օր առաջ Հայաստան օրենքով գողեր են եկել եւ մասնակցել քրեական հեղինակություն Արմեն Կանեւսկոյի մահվան հերթական տարելիցին:
«Օրենքով գողերը նախքան գող լինելը մարդ են եւ օգտվում են Սահմանադրության բոլոր իրավունքներից ու ունեն պարտականություններ։ Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որոնք կան մամուլում։ Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ կրիմինալը երբեք այդքան չի եղել վերահսկողության տակ, որքան մենք այսօր ունենք»։
Նշենք, որ ըստ մամուլի՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներն օրերս այցելել են Արմեն Կանեւսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին, ապա հացի նստել «Սան Լազարո» սգո սրահում։
Ինչ վերաբերում է Նորատուսցի Ալիկին ազատ արձակելուն, Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը կաշկանդված չէ եւ միեւնույն է, թե ով է ազատ արձակվել. «Մենք բոլորի նկատմամբ ունենք իրականացվող օպերատիվ միջոցառումներ։ Ընտրություններին որեւէ մեկը իր կողմից միջամտություն չի նախաձեռնել։ Երբ ոստիկանությունը զգուշացրեց, որ իրենք միջամտություն չունենան, քանի որ խստորեն կդատապարտվեն, իրենք առաջարկեցին՝ լավ կլինի լքեն Հանրապետությունը եւ ընտրություններից հետո գան»։
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.