«Հավատացե՛ք, միշտ չէ, որ պետք է հավատանք ՀՔԾ պետին։ Նա մի քանի սուտ բաներ է խոսել, որի մասին կխոսենք կա՛մ հիմա, կա՛մ դրա ժամանակը կգա»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի մեկի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեբ Սահակյանը։ Անդրադառնալով 0038 հայտնի հրամանին՝ փաստաբանն ասաց, որ դա իր մեջ չի պարունակում տարրեր, որ կարելի է ասել՝ տապալվել է Սահմանադրական կարգը։ «Երբ կգա ժամանակը, դուք բոլորդ կզգաք, որ այդ գործողություններով Սահմանադրական կարգ չի տապալվում։ Այդ հրամանագրի նպատակի բացատրությունը և դրա ի հայտ գալու բացատրությունը պարոն ՀՔԾ պետի և նրա աշխատակիցների մեկնաբանմամբ այլ բացատրություն ունեն, մեր տրամաբանմամբ և բովանդակության առումով՝ այլ բացատրություն։ Սա մանիպուլիացիա է ընդամենը։ Դուք տեղյակ չեք դրա բովանդակությունից, իսկ մենք չենք կարող դա հրապարակել։ Առաջին ասուլիսում ես ասացի՝ ա՛յ հարգելիներս, մենք ոչինչ չենք հասկանում այս որոշումից, սա չգիտեմ ինչ լեզվով է գրած՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, թե ադրբեջաներեն, երևի ադրբեջաներեն, որովհետև մենք չենք հասկանում։ Ասացինք՝ ա՛յ մարդ, հրապարակեք այդ փաստաթուղթը, երկրում լիքը իրավաբաններ կան, թող գնահատեն, ասեն՝ էստեղ կա՞ այն արարքը, որ իրենք ասում են»։ Սահակյանի խոսքով՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասում է, թե “Սահմանադրական կարգը տապալելու մասին” օրենքը, որը գործում էր 2008-ին, կարող է կատարվել 4 եղանակով։ «Ես նրան հարց եմ տալիս՝ ա՛յ հարգելիս, պարո՛ն Սասուն Խաչատրյան, դու կարդալ գիտե՞ս, լավ, Դուք կարդալ գիտե՞ք։ Արդյոք 2008 թվականին քրեական օրենսգրքում եղե՞լ է հոդված՝ Սահմանադրական կարգը տապալելու և դա 4 եղանակով կատարելու մասին։ Եթե ինքը կբերի այդ հոդվածը, ես ես դիմում կգրեմ, կազատվեմ փաստաբանությունից կամ թող ինձ հեռացնեն, զրկեն արտոնագրից։ Այստեղ է մանիպուլիացիան և այդ մանիպուլիացիան կրկվում է այլ իշխանական իրավաբանների կողմից, ովքեր մասնակցում են այս գործի քննությանը։ Չի կարելի խաբել հասարակությանը։ Քոչարյանը շատ վատն է, ինչ ուզում եք արեք իրեն, բայց մենք ուզում ենք, որ քրեական օրենսգրքի հոդվածի տառը մեկնաբանվի ճիշտ այնպես, ինչպես որ պահանջում է մեզանից օրենքը, ճիշտ այնպես, ինչպես որ մեզ սովորեցրել են։ Չի կարելի մարդուն մեղադրել մի արարքի մեջ, որը ժամանակին քրեորեն հետապնդելի չի եղել»,-ասաց Սահակյանը։ Փաստաբան Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ 0038 հրամանը կարևոր է և պետք է հնարավորինս լավ լուսաբանել։ Նա ասաց, որ կդիմի քննիչին և կփորձի ստանալ նրա համաձայնությունը՝ հրապարակելու գոնե հրամանի այն հատվածները, որոնք թույլատրելի է հրապարակել։ Ալումյանը խոստացավ հենց հաջորդ շաբաթ զբաղվել այդ հարցով և հրավիրել մամլո ասուլիս՝ ներկայացնել դրա մանրամասները։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.