Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան հիմնադրվել է 2005 թվականին՝ Մոսկվայում: Այսօր այն արդեն 18 մասնաճյուղ ունի Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում եւ Հայաստանի տարբեր մարզերում: Մեր զրուցակիցը ակադեմիայի հիմնադիր նախագահ Իշխան Գասպարյանն է:
-Պարոն Գասպարյան այսօր դուք ղեկավարում եք հաստատություն, որը եւ մասնակիցների թվով, եւ աշխարհագրությամբ աշխարհում ամենամեծ պարային կառույցներից է համարվում: Ինչպե՞ս ստեղծվեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան:Հետհայացք նետելով՝ գո՞հ եք մնում արդյունքից:
— Նման համույթ ունենալը մեր ամբողջ ընտանիքի եւ մասնավորապես հորս՝ Հովհաննես Գասպարյանի երազանքն էր: Ցավոք, ժամանակից շուտ կյանքից հեռացավ հայրս եւ նման կառույց հիմնելը արդեն մեր ընտանիքի համար դարձավ գերագույն նպատակ: 2005 թվականին Մոսկվայում հիմնադրվեց ակադեմիան եւ կոչվեց հորս անունով:
Այսօր, երբ տոնում ենք ակադեմիայի հիմնադրման 13 տարին, չափազանց հուզիչ է հիշել առաջին օրը, երբ միայն մեկ աշակերտ ունեինք, ի դեպ, խորհրդանշական է, որ նա էլ մի քանի ամիս անց, առաջին անգամ ներկայացրեց մեր ակադեմիան մեծ բեմում: Այդ համերգի օրը՝ դեկտեմբերի տասնչորսին էլ հենց նշում ենք ակադեմիայի տարեդարձը:
Հետագայում բացվեցին մեր Մոսկվայի ու մերձմոսկովյան շրջանների մասնաճյուղերը, որտեղ երեխաներին սովորեցնում ենք պարի լեզուն: Գիտեք՝ չափազանց կարեւոր է, որ հայ երեխան դրսում հնարավորություն ունենա շփվել հայկական արվեստի հետ:Շատ հուզիչ է, երբ Մոսկվայում բնակվող փոքրիկը, որ հայերեն խոսել չգիտի, հայկական պար է պարում…Բայց ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ մեր անելիքը դրանով ավարտված համարել չենք կարող: Մեր կուտակած ներուժն ու փորձը պետք է օգտագործենք նաեւ հայրենիքում եւ բացվեցին մեր հայաստանյան մասնաճյուղերը: Սկզբում մայրաքաղաքում, հետո՝ Արտաշատում, Ավշարում, Աբովյանում, Էջմիածնում: Հուսանք շուտով նոր մասնաճյուղեր կունենանք նաեւ Հայաստանի մյուս մարզերում:
-Մեծ կառույցը ենթադրում է նաեւ մեծ ջանքեր եւ մեծ խնդիրներ: Ո՞րն է Ձեր հաջողության բանալին:
Մեր պարային ակադեմիան մի մեծ ամուր ընտանիք է: Իսկ ամուր ընտանիքի հիմքում պետք է ընկած լինի սերը: Այս դեպքում՝ սերը ու նվիրումը կատարած աշխատանքին: Մեր ակադեմիայում հավաքված են ստեղծարար ու ստեղծագործ մարդիկ, որոնք ներդնում են իրենց ամբողջ ներուժը հաջողության հասնելու համար: Սա կառույց է, որտեղ ողջունվում է միայն իրական նվիրյալ մասնագետների մուտքը: Պարարվեստը, շոյվելով այդ վերաբերմունքից, այնքան հոգատար է եղել մեր նկատմամբ, որ կարողացել ենք մեծանալ ու ծավալվել:
Պարը ինձ համար հոգու եւ մարմնի նուրբ երկխոսություն է, որը պետք է ունենա հոգեւոր նշանակություն: Ես փորձում եմ ամեն կերպ դա ներարկել մանկավարժների մեջ, որն էլ կներարկվի սաների մեջ:Ամեն կերպ փորձում ենք կենցաղը դուրս հանելմեր հաստատության սահմաններից եւ երեխաների համար ապահովել կախարդական մթնոլորտ:
Հաջող գործունեության հիմքում պետք է ընկած լինի ամուր գաղափարախոսություն: Մենք մի շարք կարգախոսներ ունենք, որոնք ժամանակին մշակել ենք հորս հետ: Այդ կարգախոսներից մեկն է՝ բացահայտելով նոր անուններ, մենք կերտում ենք մեր ապագան: Նոր անուններն, ի դեպ, միայն աշակերտներին չի վերաբերվում: Մեր պարային կառույցը նաեւ շատ լավ մանկավարժներ է բացահայտում, որոնք հետագայում էտալոն պետք է դառնան սաների համար: Սաների , որոնք հազարավոր մարդկանց առաջ պետք է ներկայացնեն մեր ակադեմիան:
-Պարի ակադեմիայում ընդունելությունը երեք տարեկանից սկսվում: Ունեք պարողներ, որոնք արդեն քսան տարեկան են: Ի՞նչ սկզբունքով եք կազմավորում խմբերը եւ յուրաքանչյուր երեխա կարո՞ղ է լավ պարող դառնալ:
Աշխատասիրություն եւ ցանկություն, այս երկու հատկանիշները ունեցող մարդը անպայման կարող է պարել: Մեր ակադեմիայում պարի լեզուն սովորելու հնարավորություն ստանում է յուրաքանչյուրը, ով նման ցանկություն ունի: Նոր ընդունված երեխաները սովորաբար նախապատրաստական խումբ են հաճախում, սովորում անել առաջին քայլերը, հետո նոր միայն միանում ընդհանուր խմբին: Մեզ մոտ, ի դեպ, ընդունված է, որ մեկ խմբում միաժամանակ աշխատում են երկու եւ ավելի պարուսույցներ: Դա հնարավորություն է տալիս անհատական վերաբերմունք ապահովել յուրաքանչյուր երեխայի հանդեպ եւ բացահայտել նրանց ներուժը, բնածին տաղանդը:
Տարին մենք ամփոփում ենք մեծ մենահամերգով: Երեւան են գալիս նաեւ Մոսկվայի մասնաճյուղերի սաները: Հուլիսին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպում են բոլոր տասնութ մասնաճյուղերի աշակերտները:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.