ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետական կուսակցության այն կոչերին, թե եթե մտահոգված ես Հայ առաքելական եկեղեցու ապագայով ու ազգային արժեքներով, ապա ընտրիր Հանրապետականին։
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանն իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ «Երբ ՀՀԿ-ն ասում է՝ եթե մտահոգված եք Հայ առաքելական եկեղեցու արժեքներով, ապա ՀԱԵ-ն երբեք ավելի շատ չի հեղինակազրկվել, քան ՀՀԿ-ի իշխանության տարիներին, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու իր թիմը եկեղեցին դարձրել էին իշխանության կցորդ եւ տեղ-տեղ նրանց հաջողվել էր։ Արդեն տեղ-տեղ հոգեւոր դասին էին ներքաշել կոռուպցիայի մեջ։ Հիմա մենք ուզում ենք, որ եկեղեցին արժանապատիվ լինի, ժողովրդահաճո լինի, ժողովրդի մեջ մեծ հեղինակություն վայելի։ Եվ մենք հասնելու ենք դրան, քանի որ մենք նպատակ չունենք մեր նեղ քաղաքական շահերի համար եկեղեցին օգտագործել, ինչպես անում էին ոմանք»։
Փաշինյանը խոսեց նաեւ ազգային արժեքների մասին․ «Հայ ընտանիքներին, հայ կանանց ու տղամարդկանց տարիներով նվաստացրած, արժանապատվությունը ոտնահարած հանցախումբը խոսում է ավանդական արժեքների մասին։ Էդ դուք եք խոսո՞ւմ ավանդական արժեքների մասին, որ պետական կառավարման համակարգը ձեր սիրուհիներին գործի տեղավորելու տեղ էիք դարձրել։ Հայաստանի կեսը բարդակ եք սարքել, խոսում եք ավանդական արժեքների մասին»։
Նա շեշտում է՝ վարչապետի կարգավիճակը մի վատ կողմ ունի՝ չի կարողանում իր ասելիքը մինչեւ վերջ ասել, որ այլ կերպ չմեկնաբանվի ու ընկալվի․«Մեկ էլ շփոթվում ենք, սխալ գույնի շոր ենք հագնում, ասում են վայ, մեր ավանդական արժեքները․․․պաշտպանում են, LGBT համայնքին պաշտպանում են, տո ձեր իշխանության․․․Էս վարչապետի կարգավիճակը մի հատ վատ բան ունի՝ հանգիստ մինչեւ վերջ չեմ կարողանում խոսալ»։
Փաշինյանը իր ելույթում հիշեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը․ «Մի հոգի էլ կար՝ ասում էր, ով է այն տղամարդը, էս ա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է այդ տղամարդը»։
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.