Սայաթ-Նովա 39 հասցեում գտնվում է շատերի համար սիրելի վայր դարձած Սայաթ-Նովա պանդոկը: Մտերմիկ մթնոլորտ, հայկական ինտերիեր, համեղ և բազմազան խոհանոց. Սայաթ-Նովա պանդոկի այցելուները քաղաքում իրենց համար բացահայտել են հաճելի վայր, որտեղ գալիս են մենակ, մի քանի ընկերներով և նույնիսկ մեծ ընկերախմբով. «Կարճ ժամանակում՝ մեկ տարվա ընթացքում, մենք կարողացել ենք վաստակել մեր այցելուների վստահությունը: Մեզ մոտ գալիս են համեղ սնվել սիրողները, մեզ մոտ գալիս են բնական, թարմ սնունդ նախընտրողները, մեզ մոտ գալիս են նրանք, ովքեր ցանկանում են լավ ժամանակ անցկացնել, լիցքաթափվել և ճաշակել Սայաթ-Նովա պանդոկի խոհարարների համեղ ուտեստները»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Հայկ Հակոբյանը:
Թե՛ ընտանեկան խաղաղ ընթրիքների, թե՛ ընկերական աղմկոտ հանդիպումների և թե՛ տոնական միջոցառումների համար «Սայաթ-Նովա» պանդոկն ունի առանձնասենյակներ, ուր կարող է հյուրընկալվել միաժամանակ 7-20 այցելու, և սրահ, ուր կարող է հյուրընկալվել շուրջ 45 այցելու՝ երաժշտախմբի և դիջեյի օգնությամբ ստեղծելով ցանկալի մթնոլորտ. «Մենք մտածել ենք ամեն մի դետալի մասին, որպեսզի այլցելուն իրեն մաքսիմալ կոմֆորտ զգա: Մենք ունենք առանձնասենյակներ հատուկ չծխողների համար, ունենք այնպիսի ճաշացանկ, որը բավարարում է ամենատարբեր համեր նախըտրողների պահանջմունքները»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Հայկ Հակոբյանը:
Սայաթ-Նովա պանդոկում ուտեստները պատրաստվում են միայն թարմ մթերքներից: Ճաշացանկը բազմազան է և տարբեր առիթների համար: Կարող եք գտնել ինչպես մսային ուտեստներ, այնպես էլ հետաքրքիր աղցաններ և Սայաթ-Նովա պանդոկի խոհարարի կողմից պատրաստված չկկնվող, նրբահամ ուտեստներ. «Մենք մեր քաղաքացիներին մատուցում ենք միայն որակյալ սնունդ: Դա մեր գործելաոճի կարևոր մասն է կազմում: Դա է պատճառը, որ այս մեկ տարվա ընթացքում մենք լսել ենք միայն հիացական խոսքեր: Ընկերը ընկերոջը, բարեկամը բարեկամին խորհուրդ է տվել այցելել մեզ մոտ՝ վստահ լինելով, որ մեր ուտեստներն ու մեր հաճելի ինտերիերը նրանց դուր կգա»,- նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Գայանե Աբրահամյանը:
Սայաթ-Նովա պանդոկ այցելում են նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ բացահայտելու հայկական խոհանոցի նրբահամ ուտեստներն ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու:
Սայաթ-Նովա պանդոկի ողջ անձնակազմը բարձր պահելով սպասարկման որակն ու մատուցվող ծառայությունները՝ իրենց գործունեության մեկ տարվա հաջող ընթացքը միայն սկիզբն է համարում հետագա տարիների բեղմնավոր աշխատանքի:
Առողջ, թարմ և համեղ սնունդի հետքերը տանում են դեպի Սայաթ-Նովա 39՝ Սայաթ-Նովա պանդոկ:
Նոյեմբերի 23-ին Սայաթ-Նովա պանդոկը դառնում է մեկ տարեկան:Այդ օրը Ձեզ սպասվում է համեղ հյուրասիրություն, կենդանի կատարումներ և շատ բարձր տրամադրություն:
Սայաթ-Նովա պանդոկ առաջին անգամ այցելողները կստանան Սայաթ-Նովա ակումբին անդամակցելու հնարավորություն՝վիճակահանությամբ, իսկ ակումբի մշտական հաճախորդները՝ ակումբի քարտեր՝ 5% մշտական զեղչի հնարավորությամբ և այլ արտոնություններով:
Սայաթ-Նովա պանդոկի ծննդյան հյուրերի ցանկում դու էլ ընդգրկվի՛ր և նոյեմբերի 23-ինհաճելի ժամանակ անցկացրու՛, հաճելի միջավայրում:
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.