Ազգային ժողովն այսօր չհաստատեց Ամենայն հայոց կաթողիկոսի պետական պահպանությունն ավելացնելու մասին օրինագիծը, որի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավորներն էին:Օրինագիծը բուռն բանավեճի առարկա դարձավ խորհրդարանում, ԱԺ փոխնախագահն ու ՀՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն նախկինում մտահոգ չէր վեհափառի անվտանգության հարցով:
“Որովհետև ՀՀԿ-ի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները չեն վխտում և Առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, վեհարանի գրավման փորձեր չէին կատարում և Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Իսկ էս վեց ամսվա ընթացքում մենք տեսանք և վեհարանի գրավման փորձեր, և վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և աղանդավորության քարոզ, և գոմիկության քարոզ: Այդ դրա համար էսօր մենք բերել ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը”,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ հարցին ուղիղ օրենսդրական լուծումներ պետք է տալ, չպետք է այնպես լինի, որ վարչապետից կամ այլ անձից կախված լինի կաթողիկոսի անվտանգության հարցը: Նա մեղադրեց Ելք խմբակցությանն ու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին՝ նախագիծը տապալելու համար:
Նախագծի քննարման ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ եթե այսօր վեհափառը չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, դա նրա խնդիրն է, պետք է մտածի, թե ինչու է այդպես:
Ի պատասխան Շարմազանովն ասում է, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, եթե Աստվածաշունչ մի քիչ շատ կարդային, կհասկանային, որ մենք իրավունք չունենք տալ մեր հոտի առաջնորդներին:
“Վեհափառը դա Աստծուց ա, ցանկացած եկեղեցու առաջնորդ, նա Աստծուց ա: Եվ մենք՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հոտի հետևորդներ, մենք չէ, որ պետք է որոշենք ինչ պետք է անի վեհափառը, ինչ չպետք է անի”,- նշեց Շարմազանովը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.