Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին կայացրել է երկու որոշում: Մեկով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չեղարկող Վերաքննիչ դատարանի որոշումն ու այն ուղարկվել հետ՝ լրացուցիչ քննության: Այսինքն, երկրորդ նախագահի գլխին կախվել է դատարանի վճռի Դամոկլեսյան թուրը՝ Վերաքննիչը կարող է որոշել, որ նրան կալանավորը ճիշտ է, բաց թողնելը սխալ էր:
Մեկ այլ որոշումով Վճռաբեկը չեղարկել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի գրավով ազատ արձակման որոշումը: Ղազարյանի դեպքում կրկին կիրառվել է կալանքը՝ որպես խափանման միջոց, նա կալանավորվել է:
Երկու որոշումները հատկապես ուշագրավ են նրանով, որ տեղի են ունենում նախընտրական գործընթացի մեկնարկին: Իհարկե, ոչ Ղազարյանը եւ ոչ էլ Քոչարյանը այդ գործընթացի մասնակից չէին, սակայն նրանք նշանակալի ֆիգուրներ են նախկին համակարգի այսպես ասած հիերարխիայում:Եվ այդ իմաստով ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի երկու որոշումները «ձեռնաշղթա» են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար:
Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն մասնակցում է խորհրդարանի ընտրությանը եւ նույնիսկ հույս ունի, որ կարող է դառնալ երկրորդ ուժը խորհրդարանում: Վճռաբեկը այդ հույսերը ցրելու՞ ազդակ է հղում:
Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ն ամենեւին միատարր չէ, եւ դժվար է ասել, դե ֆակտո, թե ու՞մ ՀՀԿ-ն է ավելի շուտ մասնակցում ընտրությանը՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի:
Բոլոր դեպքերում, Վճռաբեկ դատարանի որոշումներով ըստ էության ձեւավորվել է խորհրդարանի արտահերթ ընտրության խաղաղության եւ օրինականության հավելյալ երաշխիք: Հատկանշական է նաեւ, որ նախօրեին ընտրություն եւ խաղաղություն բառերի համադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը զրուցել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Գարեգին Երկրորդը Նիկոլ Փաշինյանին մաղթել էր, որ ընտրությունն անցնի խաղաղ:
Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրել էր, որ Հայաստանում տարիներ ի վեր ընտրություն եւ խաղաղություն բառերը եղել են հականիշներ, սակայն երկրում վերափոխումների ամբողջ իմաստն էլ այն է, որ դրանք այլեւս լինեն ըստ էության հոմանիշներ: Փաշինյանը հայտարարել էր, թե ընտրությունը կլինի խաղաղ եւ այլ կերպ լինել չի կարող:
Աղբյուր՝ lragir.am
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.