Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ստեղծվել է 1957 թվականին Սերգեյ Մերգելյանի նախաձեռնությամբ: Սկզբում այն կոչվել է Գիտությունների ազգային ակադեմիայի և պետական համալսարանի համատեղ հաշվիչ կենտրոն: Ինստիտուտում աշխատել և աշխատում են այնպիսի հզոր մասնագետներ, ինչպիսիք են՝ Թեոդոր Տեր-Միքայելյան, Ռաֆայել Ալեքսանդրյան, Աշոտ Պետրոսյան, Ռոմ Վարշամով, Յուրի Շուքուրյան, Իգոր Զասլավսկի, Հրանտ Մարանջյան, և ուրիշներ: Ինստիտուտն այսօր ֆինանսավորվում է մի շարք պետական ծրագրերի շրջանակում՝ բազային, նպատակային, թեմատիկ և այլ: Ունի նաև միջազգային գրանտներ։ Համագործակցում է արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության նախարարությունների հետ։ Վերջին 5 տարիների ընթացքում 20-ից ավելի միջազգային նախագծեր է իրականացրել: Բայց այս ձեռքբերումները զարգացնելու համար ինստիտուտը պետական աջակցության կարիք ունի՝ ստեղծելու ազգային սուպերհամակարգչային կենտրոն. «Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կարելի է լուծել տեղեկատվական անվտանգության, այլըտրանքային և բնական էներգետիկայի, նոր նյութերի ստացման, առողջապահության, դեղագործության, արտակարգ իրավիճակների մոդելավորման և շատ այլ խնդիրներ՝ համակարգային մոդելավորման և տվյալների մշակման միջոցով: Այսպիսով վերոնշված խնդիրների լուծման մեջ առաջխաղացումը անհրաժեշտաբար պահանջում է ապահովել Հայաստանում հզոր հաշվողական ռեսուրսների միջավայր»,- նշում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վ. Սահակյանը։
Վ. Սահակյանը փաստում է, որ ՏՏ ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում համարվում է ամենահեռանկարայինը: 2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով, որտեղ ամեն տարի բավական բարձր դիմելիություն է լինում: Իրենց ինստիտուտը մասնագիտացված է այս ոլորտի մի շարք ուղղություններում. «Իրականացնում ենք այն տեսական հետազոտությունները, որոնք կազմում են ինֆորմատիկայի հիմքը. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսություն, արհեստական բանականության և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկական վիճակագրության թվային մեթոդներ, նաև շատ արդիական համարվող պատկերների մշակում: Հենց տեսական հենքի վրա են ստեղծվում նոր տեղեկատվական տեխնոլոգիաները»,- փաստում է Վ. Սահակյանը:
Տեսական գիտելիքները կիրառական դաշտ տեղափոխելով՝ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստեղծել են ավելի քան 65 գիտակրթական կենտրոններ միավորող ցանց՝ ASNET.AM-ը. «Ինստիտուտն իր ASNET.AM ցանցում ստեղծել է ծառայություններ, որ չունի ոչ մի ինտերնետ-մատակարար: Օրինակ՝ ցանցի անդամները կարող են գրանցվել eduroam համաեվրոպական ցանցում, որը գործում է Եվրոպայի բոլոր բուհերում, բավական է մտնել որևէ ուսումնական հաստատություն, և սմարթֆոնն անմիջապես միանում է ցանցին՝ հնարավորություն տալով անվճար հեռախոսային զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ: Գործում է նաև file sender ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լինում մեծ չափսերի ֆայլեր ուղարկել և ստանալ: ASNET.AM-ում ստեղծվել է նաև Ամպային հաշվարկների աշխատանքային միջավայր գիտաշխատողների համար: Ցանցում կան հարյուրից ավելի վեբ-սերվերներ, որոնք պահպանվում են ամպային միջավայրում ապահով ու գաղտնագրված»,- փաստում է Վ. Սահակյանը:
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում կարևորվում են մաթ. սպասարկման ինչպես համակարգային, այնպես էլ կիրառական ծրագրային փաթեթների մշակումները:
Ինստիտուտը 1990-ականների կեսերից համագործակցելով Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ (ՄԳՏԿ), որն աջակցում է ԱՊՀ երկրների գիտական կենտրոններին, կապեր ապահովում Եվրամիության, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Կանադայի հետ՝ ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգ ստեղծելու իր նախագիծը: Կենտրոնը աջակցել է, և ինստիտուտը ստեղծել է հարյուր քսանհինգ պրոցեսորանոց համակարգ, որն այն ժամանակ տարածաշրջանում ամենահզորն էր. «Մենք տարբեր համակարգիչներ, միացրինք իրար, ստեղծեցինք առանձին հզոր մայր համակարգիչ, որը ղեկավարում էր մյուսների աշխատանքը: Այն անվանեցինք Արմկլաստեր: 2004 թ.ԱՊՀ-ում այն զբաղեցնում էր հինգերորդ տեղը: Բայց ստեղծելու պահին երկրորդն էինք, Ռուսաստանից հետո: Այդ աշխատանքի համար արժանացանք ՀՀ նախագահի մրցանակին: Եվրոպական հանձնաժողովը որոշեց մեր կլաստերը կապել եվրոպական միջավայրի հետ: Սկսվեց նախագծերի մի նոր փուլ, որը շարունակեց ֆինանսավորել ՄԳՏԿ-ն: Ստեղծեցինք ևս չորս կլաստեր ԵՊՀ-ում, Պոլիտեխնիկում, ֆիզիկայի և մեր ինստիտուտներում, նաև Վրաստանի ֆիզիկայի ինստիտուտում: Դրանք կապեցինք իրար և միացանք հարավ-եվրոպական Գրիդ միջավայրին՝ ծառայությունը անվանելով Արմգրիդ: Այդ կլաստերների հենքի վրա ծառայությունը հայկական գիտական համայնքին տրամադրում է ՏՏ պլատֆորմ»,- նշում է Վ. Սահակյանը:
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: Իրականացնում են մագիստրոսական ուսուցում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով. «Ամբիոնը գտնվում է մեր ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ և արտասահմանյան կազմակերպությունների համագործակցության շրջանակում վերջին տարվա ընթացքում մեր 8 մագիստրանտներ գործուղվել են ուսուցանվելու 6 ամսով /մեկ կիսամյակ/ Ֆրանսիայի Թուլուզի համալսարան: Ամեն տարի 3–4 լավագույն մագիստրոսներ ընդունում ենք ասպիրանտուրա։ Ասպիրանտուրայի ավարտից հետո նրանք աշխատաում են մեզ մոտ»,- փասում է Վ. Սահակյանը։
Վ. Սահակյանը մեր երիտասարդների գիտական պոտենցիալը շատ մեծ է համարում: Նա միայն մի մտավախություն ունի՝ երիտասարդներին չխրախուսելու դեպքում ՏՏ ոլորտում մենք լճացում կունենանք:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.