«Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված բժշկական կենտրոնն այն եզակի բուժ. հաստատություններից է Հայաստանում, որտեղ կարելի է սրտի հետ կապված խնդիրների դեպքում համալիր բուժում ստանալ՝ սկսած նախնական հետազոտությունից մինչև վիրաբուժական ամենատարբեր միջամտություններ: Առիթմիաների նախանշաններ, պատճառների ու բուժման եղանակների մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է «Քանկոր» ԲԿ-ի Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Վահե Սարգսյանի հետ:
Ի՞նչ է առիթմիան ու որոնք են պատճառները:
Առիթմիան սրտի ռիթմի բացակայությունն է կամ բնականոն աշխատանքի խանգարումն է: Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանք, ապա առիթմիայով օրգազիզմը ազդակ է տալիս, որ ինչ-որ բան այն չէ, ու կա կարիք դիմելու մասնագետի: Առիթմիաների առաջացման պատճառները կարող են լինել ինչպես բուն սրտային, այնպես էլ արտասրտային խնդիրները: Սրտային խնդիրներից կարող են լինել սրտամկանի բորբոքային հիվանդությունները /միոկարդիտներ/, տարբեր պատճառներից առաջացած սրտային անբավարարությունը, սրտամկանի ինֆարկտը: Բարեբախտաբար, մեր բժշկական կենտրոնը մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն է, կարող ենք իրականացնել սրտաբանական ցանկացած հետազոտութուն ու միջամտություն, դուրս բերել պացիենտին սուր վիճակից ու անցնել բուժման հաջորդ էտապին: Իսկ արտասրտային պատճառներից հատկապես կուզեի նշել վահանագեղձի հիվանդություններըը, էնդոկրին համակարգի այլ շեղումները, աղեստամոքսային համակարգի խանգարումներ, որոնց դեպքում առիթմոլոգիական հսկողությամբ պացիենտը ստանում է բուժում նաև համապատասխան նեղ մասնագետի մոտ, քանի որ եթե չլուծվի այս խնդիրները, սրտի զարկերն էլ էլ չենք կարողանա լիարժեք կարգավորել:
Ի՞նչ հիմնական գանգատներով են Ձեզ դիմում:
Մեզ մոտ հաճախ գալիս են՝ գանգատվելով սրտի անկանոն աշխատանքի ու անգամ սրտի կարճատև դադարների զգացումից: Լինում են նաև դեպքեր, երբ մարդու մոտ հանկարծակի առաջանում են արագ սրտխփոցներ ու անցնում: Եթե սրտի աշխատանքը նորմայից արագ է կամ դանդաղ, դա կարող է նախաուշագնացության վիճակի կամ ուշագնացության պատճառ դառնալ, կարող է անգամ հանգեցնել սրտի կանգի: Բնականաբար այս բոլոր դեպքերում էլ բժշկական միջամտության կարիք է զգացվում:
Եթե հիվանդը նման նախանշաններով գալիս է Ձեր բաժանմունք, ի՞նչ առաջնային քայլեր եք իրականացնում:
Կախված իրավիճակի հրատապությունից՝ պետք է հասկանալ ինչն է սրտի բնականոն աշխատանքի խանգարման պատճառը: Դրա համար նախ իրականացնում ենք էլեկտրոսրտագրություն և էխոսրտագրություն, լաբորատոր հետազոտութուններ:
Եթե տեսնում ենք կա անհրաժեշտություն, նաև անցնում ենք հոլտեր քննության իրակացման: Հոլտեր քննությունը սարքավորում է, որը տեղադրվում է հիվանդի կրծքավանդակի արտաքին մակերեսին և 24 ժամ շարունակ հսկում է և գրանցում սրտի աշխատանքը, ապա այդ ամբողջ տվյալները վերծանում ենք և կարողանում՝ եզրակացություն անել՝ մեկ օրվա կտրվածքով ին՞չ առիթմիաներ են եղել, ո՞ր ժամերին են եղել և արդյո՞ք կապված են եղել որոշակի կլինիկական վիճակի հետ, թե ոչ: Կատարում ենք նաև Reveal իմպլանտացիա: Դա ճկույթի մեծության սարքավորում է, որը տեղադրվում է մաշկի տակ և մինչև երեք տարի տևողությամբ գրանցում սրտի ռիթմը: Կիրառում ենք այն դեպքում, եթե մեկ օրում հնարավոր չէ որսալ առիթմիան կամ ուզում ենք երկարատև հսկողություն իրականացնել: Սարքավորմանը կարելի է միանալ հեռակառավարվող հատուկ սարքի միջոցով և ստանալ ամբողջ ինֆորմացիան սրտի աշխատանքի մասին: Բացի առիթմիան հայտնաբերելուց, սարքի կիրառումը ունի ևս մեկ նպատակ՝ անհրաժեշտության դեպքում փոխել դեղորայքային բուժման տակտիկան: Առհասարակ առիթմիաների դեպքում մենք միշտ հակված ենք նախ ընտրել կոնսերվատիվ դեղորայքայինը: Եթե կոնսերվատիվ տարբերակով հնարավոր չի լինում սրտի ռիթմը պահել մշտական նորմալ վերահսկելի մակարդակում, դիմում ենք միջամտական ճանապարհին:
Ւ՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի բաժանմունքը ու միջամտական ի՞նչ մեթոդներ եք կիրառում:
«Քանկոր» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիայի ծառայությունը հագեցած է աշխարհում առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող Medtronic, Biotronic ընկերութունների սարքավորումներով, ու կարող ենք լիարժեք օգնություն ցուցաբերել մեր պացիենտներին: Եթե հիվանդի սիրտը կյանքի հետ անհամատեղելի արագ ռիթմով է զարկում կամ առաջանում է սրտային անբավարարություն, տեղադրվում են կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ, որոնք շոկ առաջացնելու սկզբունքով կարգավորում են սրտի աշխատանքը: Եթե սրտանկանի ինֆարկտի հետևանքով պացիենտի մոտ առկա է հաղորդչականության խնդիր, այսինքն՝ սիրտը շատ դանդաղ է աշխատում և կանգի ռիսկ կա, շտապ կարգով տեղադրվում է սրտի ժամանակավոր խթանիչ, որը մեզ հնարավորություն է տալիս երկարաձգել օրեր և տեսնել արդյո՞ք սրտի ռիթմը վերականգնվում է, թե ոչ: Եթե վերականգնվում է, մենք սարքը հեռացնում ենք, եթե ոչ՝ պացիենտը նախապատրաստվում է սրտի մշտական խթանիչի (Pacemaker) տեղադրման՝միախոռոչ կամ երկխոռոչ: Սրտի մշտական խթանիչների տեղադրման կարիք է լինում նաև այն դեպքում, երբ մարդու մոտ առկա են սրտային անբավարարության խրոնիկ խնդիր, որը ևս անհամատեղելի է կյանքի հետ:
Այս սարքերի կիրառումը անհամեմ նվազեցնում են հանկարծամահության վտանգը:
Ըստ ցուցումի՝ իրականացնում ենք նաև կարդիովերսիա, որը սրտի աշխատանքի և սրտի ռիթմի վերաթողարկումն է: Երկու տարբերակ ենք կիրառում՝ դեղորայքային և էլեկտրական: Դեղորայքայինի դեպքում մենք փորձում ենք միայն դեղորայքով ռիթմը վերականգնել:Եթե դեղորայքով չի հաջողվում կարգավորել և տվյալ առիթմիան որոշակի վաղեմություն ունի, ստացիոնար պայմաններում կատարվում է էլեկտրական կարդիովերսիա: Պացիենտին 5-6 րոպե տևողությամբ քնեցնում ենք և էլեկտրական լիցք անցկացնում կրծքավանդակի միջով՝ սրտով, և սրտի աշխատանքը վերաթողարկվում է: Սա հիմնականում շողացող առիթմիաների դեպքում է իրակացվում: Շողացող առիթմիան նախասրտերի անկանոն, հաճախ արագ աշխատանքն է, որը հանգեցնում է սրտի անկանոն աշխատանքի ու տարիների ընթացքում հանգեցնում սրտային անբավարարության:
Մեկ անգամ բուժելով առիթմիան՝ կյանքի հետագա ընթացքում այն լիարժեք բուժվու՞մ է:
Կախված առաջացման պատճառներից: Կան առիթմիաներ, որոնք կապված են հավելյալ անցուղիների խնդիրների հետ, որոնք նորմայում չպետք է լինեն, բայց տվյալ պացիենտի մոտ բնածին առկա են: Դեղորայքային անարդյունավետության դեպքում կիրառում ենք այդ ուղիների մեխանիկական փակման տարբերակներ: Կան նաև այնպիսի առիթմիաներ, որոնք առաջացել են կյանքի ընթացքում, որոշակի հիվանդությունների հետևանքով և ինչու՞ ոչ օրգանիզմի ծերացման հետևանքով: Այս պարագայում միջամտությունից հետո էլ հիվանդը պետք է շարունակի սիստեմատիկ որոշակի դեղորայք օգտագործել:
Մի փոքր խոսենք նաև բժշկի աշխատանքի մասին. ո՞ր հատկանիշներն են առաջնային, որպեսզի բժիշկն իր գործի վարպետը դառնա:
Բժիշկն առաջին հերթին պետք է փորձի համատեղել բժիշկ և մարդ հասկացությունները: Քո մեջ այս երկու տեսակները չպետք է տարանջատվեն, այլ հակառակը՝ երկուստեք գործեն: Ըստ իս՝ բժիշկը մի փոքր տարբերվող, յուրատիպ խառնվածք պետք է ունենա, որը տարիների ընթացքում դառնում է կենսակերպ: Սեր, սեր, սեր… անշահախնդիր սեր է պահանջվում այս մասնագիտության մեջ: Լավ բժշկի բանաձևն ինձ համար հետևյալն է՝ լավ կրթություն, միշտ առաջ գնալու ցանկություն, աշխատասիրություն, վարպետություն: Շատ եմ կարևորում նաև բարությունը:
Բժիշկ Սարգսյան ինչու՞ նախընտրեցիք «Քանկոր»-ն այլ բուժ.հաստատությունների կողքին:
Մենք թիմ ենք և թիմային աշխատանքը մեզ մոտ լավ է ստացվում: Իսկ մեր տնօրենի՝ ՀՀ-ում ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիր Շահեն Խաչատրյանի բազմամյա փորձը և մասնագիտական որակներն այս ոլորտում որպես փարոս ուղղորդում են մեզ առաջ: Շահեն Խաչատրյանը, լինելով Բժշկական համալսարանի Ինտերվենցիոնալ սրտաբանության ամբիոնի ղեկավարը, իմ մեջ մեծ սեր առաջացրեց դեպի այս մասնագիտությունը: Իմ օրդինատուրան ես շարունակեցի հենց իր ղեկավարած ամբիոնում: Եվ շատ ուրախացա, որ հետո առաջարկ ստացա աշխատելու Քանկոր սիրտ-անոթային կենտրոնում: Իսկ երբ սիրում ես աշխատանքն ու աշխատում հանգիստ ու բարեկամական մթնոլորտում ՝ իրար աջակցելով ու հանուն պացիենտի առողջության համատեղ պայքարելով, կարծում եմ, որ արդյունքը միշտ հրաշալի է լինում:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.