Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կոչ է արել քաղաքական գործիչներին` համացանցում տեղադրել իրենց պարերն ու ստեղծել մարաթոն, հաղորդում է TACC-ը:
Կադիրովը նման առաջարկ է արել Փաշինյան-Մակրոն պարը տեսնելուց հետո՝ կոչ անելով պարերը համացանցում տեղադրել #CaucasusDances #DancesOfTheCaucasus հեշթեգերով:
«Նիկոլ Փաշինյանի ու Էմանուել Մակրոնի պարը կարող է սկիզբ դառնալ հրաշալի, բարի ու օգտակար նախաձեռնության համար՝ կովկասյան պարի փառատոնի: Կարծում եմ, նախաձեռնությանը կաջակցեն բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ: Խնդրում եմ՝ վերը նշված հեշթեգներով տեղադրել սեփական պարերը»,-գրել է Ռամզան Կադիրովը իր Telegram-ալիքում:
Չեչնիայի ղեկավարի խոսքերով, լեզուն ու պարը ազգի պահպանման համար կարևորագույն անհրաժեշտություններից են, իսկ եթե խոսվի Կովկասի մասին, ապա պարերը միավորում ու համախմբում են ազգերին: «Այս մասին ես միշտ եմ հիշում, իսկ Փաշինյանն ու Մակրոնը ընկերաբար, տակտով ու ռիթմիկ պարում են կովկասյան պարերից մեկը:
Չեչնիայի ղեկավարը նաև հաղորդել է, որ երկուշաբթի օրը Գրոզնիում բացվում է Մահմուդ Էսամբաեւի անվան պարերի միջազգային փառատոնը: Նա նշել է, որ տարածաշրջանում հարգարժան հյուրերի մասնակցությամբ նաև այլ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում: Քադիրովն այդպիսի միջոցառումներից մեկին հրավիրել է նաև Փաշինյանին ու Մակրոնին:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում պաշտոնական ընթրիքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ, Կանադայի վարչպետ Ջասթին Թրյուդոն, Մոնակոյի արքայազն Ալբերտը, Չադի նախագահ Իդրիս Դիբիին եւ նրա կինը պարում էին հայկական երաժշտության ներքո:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/347549765813094/
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.