Հայաստանում հեղափոխությունը ֆինանսական ցնցում չառաջացրեց: Տնտեսագետները, սա աննխադեպ են համարում համաշխարհային պատմության կտրվածքով: Ի՞նչ ազդեցություն ունեցավ հեղափոխությունը Հայաստանի տնտեսության վրա եւ որո՞նք են առաջնային քայլերը, որ անհրաժեշտ են կատարել ոլորտում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել են տնտեսական քաղաքականությանը եւ բիզնես ոլորտին վերաբերող հարցեր:
Աննախադեպ ու բացառիկ՝ այսպես է բնութագրում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հեղափոխության ընթացքում ու դրանից հետո հայաստանյան դրամական շուկայում տիրող իրավիճակը: Անգամ ընտրությունները կարող են ֆինանսական վայրիվերումների պատճառ դառնալ, իսկ Հայաստանը կարողացավ անցնցում դիմակայել անգամ հեղափոխությանը, պահպանվեց տնտեսական կայունությունը:
<<Որպես տնտեսություն մենք կարողացել ենք պահպանել տնտեսական կայունությունը: Սա մեծ նվաճում է: Այսօր վայրահաչողներ կան, որ խոսում են արտարժույթի ճգնաժամի մասին, կոլափսի մասին …Սիրելիներս, Հայաստանը հետխորհրդային միակ պետությունն է, որ ազգային արժույթի գերարժեզրկում չի ունեցել, ինչպես, օրինակ, եղավ ռուբլու կամ լարիի դեպքում>>,- ընդգծում է տնտեսագետը: Ամենամեծ ձեռքբերումը, սակայն, նա համարում է վստահության միջավայրի ձեւավորումը, որ այսօր կա Հայաստնում: Վստահություն, որը կարող է ֆինանսական ու տնտեսական գործիք ու առաջ գնալու ճանապարհ դառնալ:
Հայաստանի նոր կառավարության ամենամեծ խնդիրը, Թաթուլ Մանասերյանի կարծիքով, գործարարների հետ հետադարձ կապի բացակայությունն է: Կարեւոր է նաեւ, որ չանտեսվի փորձագետների կարծիքը:
<<Հետադարձ կապ պետք է լինի, որ հասկանան տնտեսական ծրագրերը աշխատում են, թե՝ ոչ եւ ինչ խնդիրներ կան, որ արժե հաշվի առնել: Երբ գործարար աշխարհը նախարարության հետ խնդիր է ունենում մոռանում են փորձագիտական հանրությանը: Այդ եռանկյունին պետք է աշխատի, ոչ թե երկկողմանի կապը: Երբ ասում ենք պետություն -մասնավոր հատված համագործակցություն, բավականին լավ է հնչում, բայց երբ այդտեղ ներկա է նաեւ փորձագիտական հանրությունը, այդ եռանկյունին խնդիրների լուծումը ավելի իրատեսական է դարձնում>>,- ասում է տնտեսագետը:
Տնտեսագետ Բաբկեն Թունյանն էլ կարեւրոագույն խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ շարունակականությունը պահպանելն ու ցնցումներ թույլ չտալն է համարում:
<<Տնտեսական քաղաքականությունը այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա>>,- նշում է նա:
<<Ֆինանսական կառավարումը չի սիրում քաղաքականություն, սիրում է խելամիտ տնտեսագիտական մոտեցում: 2017 թվականի դեկտեմբերին ընդունեցինք մի սկզբունք, ըստ որի քաղաքական փոփոխությունները որեւիցե կերպ ֆինանսական կառավարման ոլորտում փոփոխություններ չպետք է առաջացնեն: Հենց դա հիմք հանդիսացավ, որպեսզի հեղափոխության ժամանակ չունենանք ֆինանսական ցնցումներ>>,- ասում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ու ավելացնում, հեղափոխության օրերին, երբ ժողովուրդը ըմբոստության ցույցեր էր անում, ֆինանսների նախարարությունում աշխատանքը շարունակվում էր մինչեւ ուշ գիշեր: Ներդրողների հետ էին զրուցում: Նրանք պետք է վստահ լինեին, որ Հայաստանում վիճակը կայուն է եւ իրենց ներդրած գումարները ապահով ձեռքերում են: <<Ներդրողը շատ զգայուն է, նա պետք է համոզված լինի, որ երկրում, որտեղ ներդրված են իր գումարները, իրավիճակը կանխատեսելի է ու ապահով>>,- շեշտում է Արամյանը:
2020 թվականին Հայաստանում արտարժույթի վերաթողարկում է լինելու: Դրան պետք է պատրաստվել արդեն այսօրվանից: Ցանկացած ներդրում պետք է կարեւորվի ու խրախուսվի, որովհետեւ հենց դա է պակասում Հայաստանում: Ներդրողները ուշադիր հետեւում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ անզգույշ քայլերը կարող են ճակատագրական դառնալ տնտեսության հետագա զարգացման համար:
<<Երկու տարի անց արտարժույթի վերաթողարկում է լինելու եւ, եթե մենք գնանք արկածախնդրության, դժվարություններ ենք ունենալու այդ հարցում: Օրինակ, Լիդիան Արմենիայի պես մեծ ներդրողի հետ դատական համակարգ մտնելուց առաջ մենք միշտ պետք է մեր մտքում ունենանք, որ 2020 թվականի վերաթողարկման ժամանակ դա կարող է մեզ վրա ազդել: Այն ներդրողը , որ 2020 թվականին է գալու մեր թուղթը առնի, այսօր արդեն հետեւում է մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Ներդրող գնահատում է ռիսկը եւ համեմատում է բանկային տոկոսի հետ, միայն այդպես որոշելով ներդրում անի, թե՝ ոչ: Ռիսկի գործոնը ներդրողների համար պետք է իջեցնել, որպեսզի նա ստիմուլ ունենա Հայաստան գալու եւ ոչ, օրինակ, Վրաստան>>,- ընդգծում է նախկին ֆինանսների նախարարը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված գործարարներին նաեւ եկամտային հարկի հետ կապված խնդիրներն են անհանգստացնում: Տրիադա խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը մասնավորապես նշում է.
<<Անընդունելի է, որ բիզնեսմենը, գործատուն է մուծում աշխատողի եկամտահարկը: Հայտարարագրումը էլի կարող է մնալ բիզնեսի վրա, բայց վճարել պարտավոր է աշխատողը: Երբ անձը իր գրպանից ամսական 20 հազար դրամ կտա պետությանը, այլեւս հինգ հազար դրամով իր ձայնը չի վաճառի>>,- ասում է նա:
Վարդան Արամյանը համակարծիք է, հարկային դաշտում ֆունդամենտալ փոփոխությունների անհրաժեշտություն կա եւ հարկային տեսչությունում արդեն իսկ պատրաստվում են դրան: Այսօր աշխատողները Հայաստանում չգիտեն էլ անգամ, իրենք ինչքա՞ն հարկ են վճարում, չգիտեն, որ պատասխանատվությունը իրենց վրա է, ոչ թե գործատուի: Սա բերում է նրան, որ քաղաքացին հարկատուից վերածվում է պահանջատիրոջ: Աշխարհում, այնինչ իրավիճակը բոլորովին այլ է: Յուրաքանչյուր քաղաքացի տարեվերջին անձամբ է հայտարարագրում իր ունեցվածքը :
<<Հարցը, ի դեպ, միայն այն չէ, գումարը վճարում է գործատուն , թ՞ե աշխատողը: Կարեւոր է նաեւ այն, թե ո՞ւմ վրա է պատասխանատվությունը, հարկային պարտավորության հայտարարագրումը: Այստեղ հոգեբանական խնդիր էլ կա: Երբեք մարդը կամավոր չի գնա եւ հարկ չի վճարի, քանի դեռ մտածում է, որ պատասխանատվությունը գործատուի վրա է: Համակարգը պետք է փոխվի, եկամուտ ստացողը ինքը պետք է հայտարարագիրը ներկայացնի, որպեսզի համակարգը ճիշտ աշխատի>>,- ընդգծում է Արամյանը:
Լավ արդյունքի հասնելու համար, ըստ նրա, առաջնահերթ պետք է ստեղծվի էլեկտրոնային համակարգ: Նոր համակարգը պետք է ներդրվի փուլային եղանակով:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.