Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում՝ նույնիսկ դժվարանում ենք որակել սոսկ խայտառակություն բառով։ Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականը երեկ զիջել է Ջիբրալթարի, ըստ էության, սիրողական ընտրանուն։
Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է հիշել նման խայտառակ հանդիպում ու պարտություն, մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուներ նոր նախագահ, ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ ու չափազանց մեծ էր հաղթանակ տանելու մոտիվացիան, որը նաև Ազգերի լիգայում հաղթանակ տանելու հնարավորություն էր ընձեռում։ Ուղղակի պարգև կարելի էր համարել Ջիբրալթարի հավաքականին, որի մասնակցությամբ հանդիպումներին ֆուտբոլասերները, որպես կանոն, կանխատեսում են, թե մրցակիցը քանի անգամ կգրավի այս ոչ ֆուտբոլային երկրի հավաքականի դարպասը։
Նույնիսկ Ռուբեն Հայրապետյանի թողած տխուր ժառանգությունը չպետք է խանգարեր մեր ֆեդերացիային, հավաքականին, որովհետև կրկնում ենք՝ մրցակիցը նույնիսկ հոգեբանորեն էր պատրաստ պարտության։
Սակայն Հայաստանի ազգային ընտրանին՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ, նվաստացուցիչ պարտություն կրեց, ինչը մեծ հարված էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հեղինակությանը։ Արդյո՞ք նրա ընտրվելը ՀՖՖ նախագաhի պաշտոնում որևէ բան չի փոխել մեր ֆուտբոլում, թե՞ ազգային հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են «հավատարիմ» մնալ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին կամ գերադասեցին, այսպես ասած, «հանձնել» խաղը։ Համենայն դեպս, սրանք վարկածներ են, որոնք երեկ, ամբողջ երեկոյան ակտիվորեն քննարկվում էին սոցիալական ցանցերում։
Մյուս կողմից՝ դա ամենևին չի նվազեցնում Արթուր Վանեցյանի պատասխանատվության չափը․ նա, ըստ էության, այնքան չի վերահսկում իրավիճակը, որ մեր ընտրանին պարտվում է նույնիսկ Ջիբրալթարի հավաքականին։ «Առաջին լրատվական»-ը մի քանի անգամ անդրադարձել է Վանեցյանի նախագահությանը ՀՖՖ-ում, երբ նա դեռ նույնիսկ չէր ընտրվել ֆեդերացիայի նախագահ ու կարծիք է հայտնել, որ ԱԱԾ տնօրենի ընտրությունն այդ պաշտոնում որևէ կերպ արադարացված չէ։ Մեր մռայլ կանխատեսումները երեկ իրականություն դարձան ու ոչ միայն զուտ մարզական առումով։
Մանրամասները՝ այստեղ
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.