Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում. ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Սիրելի՛ սյունեցիներ
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 4-ին ես դիմում էի գրել պաշտոնից ազատվելու համար, և ՀՀ կառավարության որոշումով ազատվեցի Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Շնորհակալություն եմ հայտնում այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ձեռքբերած իմ համախոհներին` իմ աշխատանքի, գաղափարների, թիմի հանդեպ ցուցաբերած վստահության, գնահատանքի համար: Ձգտել եմ սկիզբ դնել մարզի համար կարևոր գործընթացների ու կայուն հուն ապահովել դրանց համար, որոնք, հուսով եմ, շարունակություն կունենան:
Շնորհակալ եմ նաև իմ ընդդիմախոսներին ու բնական եմ համարում քննադատությունն ու ղեկավար պաշտոնում աշխատող մարդու գործունեության հանդեպ պահանջկոտությունը:
Այդուհանդերձ, իմ ծառայությունը Սյունիքին ու մեր հանրապետությանը ես ավարտված չեմ համարում և քանի որ անտարբեր չեմ մեր մարզում ու երկրում ընթացող քաղաքական իրողությունների հանդեպ և լսելով այս վերջին օրերին ինձ հղված` իմ հայրենակիցների հորդորները, կոչերը, որոնք չեմ կարող հաշվի չառնել` ես դադարեցնում եմ նաև իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Համաժողովրդական վերածննդի պայքարն սկսեց ժողովուրդը, սկսեցինք բոլորով, համախմբվեցինք մեկ առաջնորդի շուրջ, և դրա վերջնական հաղթանակի ու հաջողության գրավականը կրկին ժողովուրդն է: Ուստի, այսօր ևս պարտավոր ենք լինել մեր քաղաքացիների կողքին, քանի որ որոշիչը բոլորիդ կամքն է, ու պետք է համախմբվենք միասնական պայքարի ու նրա հիմքում եղած գաղափարների շուրջ:
Այսուհետ ևս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում:
- 13:11Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ բյուջեի ավելացված գումարը բաշխվել է բոլոր բուժհաստատությունների միջև
- 11:10ԵՊՀ հայտարարությունը՝ Ոստիկանության հաղորդագրության վերաբերյալ
- 10:56Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
- 12:10«Հուսով եմ, որ նա 18,5 մլն դոլար նվիրելով չի ազատվի պատասխանատվությունից». Էդմոն Մարուքյան
- 12:10«Փաշինյանն իմ վեպի հերոսը չէ, բայց…». Սերգեյ Մարկեդոնով
- 11:10We are one.Հայաստանը միացավ մանկական քաղցկեղի դեմ պայքարի ֆլեշմոբին
- 15:15Նոր օրենքի վնասները. Կոնյակագործները առաջարկ են ներկայացնում վարչապետին
- 14:10Հաջորդ տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երեւանի տրանսպորտային ցանցը. Հայկ Մարության
- 13:10Նիկոլ Փաշինյանը չի փոխում իրավիճակը, այլ ուղղակի հարմարվում է ստեղծված իրավիճակին
- 12:10Այո, պարտվողը ես եմ անձամբ, իսկ հաղթողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան
21.02.2019 | 14:30
21.02.2019 | 13:11
21.02.2019 | 12:10
21.02.2019 | 11:10
21.02.2019 | 10:56
20.02.2019 | 15:10
20.02.2019 | 14:10
20.02.2019 | 14:10
20.02.2019 | 12:10
20.02.2019 | 11:10
19.02.2019 | 15:10
19.02.2019 | 14:10
19.02.2019 | 13:10
19.02.2019 | 12:10
19.02.2019 | 11:10
18.02.2019 | 15:15
18.02.2019 | 14:10
18.02.2019 | 12:10
18.02.2019 | 11:10
16.02.2019 | 15:15
16.02.2019 | 14:10
16.02.2019 | 13:10
16.02.2019 | 11:10
15.02.2019 | 15:10
15.02.2019 | 14:10
15.02.2019 | 13:10
15.02.2019 | 12:10
15.02.2019 | 11:10
14.02.2019 | 14:11
14.02.2019 | 13:10
14.02.2019 | 12:10
14.02.2019 | 11:10
13.02.2019 | 15:06
13.02.2019 | 14:10
13.02.2019 | 14:10
13.02.2019 | 14:10
13.02.2019 | 11:10
12.02.2019 | 15:21
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.