ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ կարգավորում կստանա: Այսօր «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը: «Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել: Հետևաբար, ՀԱՊԿ-ի ուժային ներուժը, ըստ էության, չի կարող կիրառվել: Հուսով ենք, որ կողմերն ինքնուրույն կլուծեն խնդիրը և ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Անատոլի Սիդորովը:
ՀԱՊԿ-ը շատ յուրօրինակ բանաձև է գտել իր անդամների անվտանգությունը պաշտպանելու համար՝ հանգելով այն թեզին, որ հակամարտող կողմերը թող միմյանց հետ լեզու գտնեն։ Իհարկե, ՀԱՊԿ-ի պարագայում նման ձևակերպումները վաղուց սովորական են, ու Հայաստանի հասարակությունը՝ հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, այս կառույցից ոչ մի ակնկալիք չունի։
Նման իրավիճակը, մի կողմից, վկայում է ՀԱՊԿ-ի չկայացվածության ու ֆորմալ բնույթի մասին, մյուս կողմից՝ Սիդորովի խոսքերի անտարբերության մեջ դրսևորվում է հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա ճգնաժամը։
ՀԱՊԿ-ը մշտապես անտարբեր է եղել Հայաստանի անվտանգության հարցերում, ավելին՝ կազմակերպության հինգ անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Բելառուսը, սպառազինում են իրենց դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, իսկ Ղազախստանը եվրասիական կառույցներում Բաքվի շահերի հիմնական լոբբիստն է։
Սակայն ներկայիս իրավիճակին ինտրիգ է հաղորդում Յուրի Խաչատուրովի հետ կապված սկանդալը։ ՀԱՊԿ անդամ երկրները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, կարծում են, որ Հայաստանը հարված է հասցրել կառույցի հեղինակությանը՝ անուղղակիորեն մոտիվացնելով առնվազն իրենց չեզոքությունը Հայաստանի պետական սահմանի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների համատեքստում։ Իհարկե, Խաչատուրովի դրվագը շատ դեպքերում շահարկվում է, որովհետև Ապրիլյան պատերազմի ժամանակ, նակին նախագահ Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, դաշնակից երկրների ղեկավարները զլացել են պատասխանել անգամ Երևանից հնչող զանգերին։ Այնուամենայնիվ՝ այս պարագայում, Հայաստանի իշխանությունները՝ իրենց անզգույշ ու անշրջահայաց քայլերով, մանևրելու հնարավորություն են տվել ՀԱՊԿ գործընկերներին՝ խորացնելով եվրասիական կառույցներում Հայաստանի մեկուսացումը։
Հայաստանի համար իրավիճակը շատ ավելի անբարենպաստ կդառնա այն բանից հետո, երբ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո չհաջողվի նրան փոխարինել Հայաստանի մեկ այլ ներկայացուցչով։ Ռուսաստանցի փորձագետները գրեթե վստահ են, որ Հայաստանը կորցնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ ստեղծված վիճակի պատասխանատու համարելով պաշտոնական Երևանին։
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչն է փոխարինելու Խաչատուրովին։ Վարչապետի լավատեսությունն առանձնապես հիմքեր չունի, պատահական չէ, որ շատ ավելի դիվանագիտական, նույնիսկ խուսափողական պատասխաններ է տալիս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը զրկվի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին առաջադրելու հնարավորությունից, նա նույն պատասխանն է տվել՝ կոնսուլտացիաները շարունակվում են։
Խնդիրը սկզբունքային է այն առումով, որ եթե Մոսկվան չաջակցի Հայաստանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր ներկայացուցիչ ունենալու հարցում, դա անուղղակի ազդակ է լինելու Ադրբեջանին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում, ըստ էության, դիվանագիտական մեկուսացման մեջ է։ Հայաստանի համար նման անբարենպաստ զարգացումն իր անխուսափելի ազդեցությունն է ունենալու հակամարտության գոտում, որտեղ Բաքվի սադրանքներն ու ագրեսիվությունն ավելի ընդգծված կդառնան՝ մեծացնելով պատերազմի վերսկսման ռիսկերը։
Սակայն մտահոգությունն ավելի գլոբալ հարթության վրա է․ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են կայուն ստագնացիայի փուլում, մյուս կողմից՝ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ռուսամետ միավեկտոր քաղաքականությունը՝ սահմանափակելով մանևրելու հնարավորությունները։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.